Jump to content

Ամջադ Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամջադ Խան
Ծնվել էնոյեմբերի 12, 1940(1940-11-12)[1][2]
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3]
Մահացել էհուլիսի 27, 1992(1992-07-27)[1][2] (51 տարեկան)
Մահվան վայրՄումբայ
ԿրթությունRishi Dayaram and Seth Hassaram National College and Seth Wassiamull Assomull Science College? և St. Andrew's High School, Mumbai?
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոդերասան և ռեժիսոր
Ծնողներհայր՝ Ջայանթ
Երեխա(ներ)Շադաաբ Խան և Ահլամ Խան
Պարգևներ և մրցանակներ

Ամջադ Խան (հինդի` अमजद ख़ान, ամբողջական անունը` Ամջադ Զաքարիա Սինգհ Խան, նոյեմբերի 12, 1940(1940-11-12)[1][2], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - հուլիսի 27, 1992(1992-07-27)[1][2], Մումբայ), հնդիկ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր[4]։ Իր ստեղծագործական կյանքի 20 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 165 կինոնկարում։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամջադ Խանը ծնվել է Մումբայում, փեշավարցու ընտանիքում։ Նրա հայրը հռչակավոր դերասան Ջայանթն է։ Ամջադ Խանի եղբայրները՝ Իմթիազ Խանը և Ինայաթ Խանը նույնպես դերասաններ էին։ Ամջադն ավարտել է Մումբայի Սուրբ Թերեզայի միջնակարգ դպրոցը։ Ուսանողական տարիներին ընտրվել է ուսանողական խմբակի գլխավոր քարտուղար։ Մինչ կինոնկարահանման հրապարակում հայտնվելը, Ամջադ Խանը թատրոնի դերասան էր։

1957 թվականին պատանի Ամջադը «Դելին արդեն մոտ է» դրամայում խաղացել է նկարչի դեր[5]։ 1960-ական թվականների վերջում նկարահանված «Աստված և սեր» ֆիլմում կատարել է ծառայի ոչ մեծ դեր։ 1975 թվականին Ամջադ Խանին առաջարկվեց նկարահանվել Ռամեշ Սիպպիի «Վրեժ և օրենք» ֆիլմում ` ավազակապետ Գաբար Սինգհի դերում[6]։ Այդ կերպարը կերտելու նպատակով Ամջադն սկսեց ուսումնասիրել և կարդալ իրական ավազակների կյանքի մասին պատմող գրքեր և այլ նյութեր։ Ֆիլմն ունեցավ շռնդալից հաջողություն։ Նրա խաղընկերներն էին Ամիթաբհ Բաչչանը, Դհարմենդրան, Սանջիվ Կումարը, Հեմա Մալինին, Ջայա Բհադուրին և այլ բոլիվուդյան աստղեր։ Ամջադ Խանն այնքան բնական ու հիանալի վարպետությամբ էր կերտել ավազակի կերպարը, որ միանգամից դարձավ հանրաճանաչ։ Նա սկսեց ստանալ ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ և հետագա 17 տարիների ընթացքում աշխատում էր առանց դադարի։ Հիմնականում նրան առաջարկում էին չարագործի դերեր։ Հետագա նրա աշխատանքներից են «Շախմատիստները» (1977 թ.), «Քո թարթիչների ստվերի ներքո» (1977 թ.), «Երդումներ և խոստումներ» (1978 թ.), «Ճակատագրի տիրակալը» (1978 թ.), «Սամրատ» (1982 թ.) և այլ ֆիլմեր։

1986 թվականին Բոմբեյ-Գոա ավտոճանապարհին Ամջադ Խանը ենթարկվել է ավտովթարի, որի պատճառով հայտնվել էր կյանքի համար վտանգավոր իրավիճակում։ Դեղանյութերը, որոնք նա ընդունում էր բուժման նպատակով, առաջացրին քաշի հետ կապված լուրջ խնդիրներ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Ամջադ Խանն ամուսնացել է Շեյլա Խանի հետ և ունեցել երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։ Նա մահացել է 1992 թվականի հուլիսի 27-ին՝ սրտի անբավարարությունից[7]։ Հուղարկավորությանը ներկա էին բոլիվուդյան բոլոր աստղերը։ Ամջադ Խանի որոշ ֆիլմեր, որոնց նկարահանումն ավարտվել էր դեռևս նրա կենդանության օրոք, թողարկվել են նրա մահվանից հետո։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1957Դելին արդեն մոտ էAb Dilli Dur NahinԼաչհու
1975Վրեժ և օրենքSholayԳաբար Սինգհ
1976ՀաշիշCharasՌոբերտ
1977ՇախմատիստներըShatranj Ke KhilariՎաջիդ Ալի Շահ
1977Մենք ուրիշներից վատը չենքHum Kisise Kum NaheenՍաուդագար Սինգհ
1977ԴաստիարակությունParvarishՄանգալ Սինգհ
1977Քո թարթիչների ստվերի ներքոPalkon Ki Chhaon MeinՆատու
1977ԱնպատկառըBesharamԴիգվիջայ Սինգհ, Դհարամդաս
1977ԵրդումKasum Khoon KiԲհաջիռաո
1977Երեխայի առևանգումըInkaarՌաջ Սինգհ
1977Ռամ ԲհառոզեRam BharoseԲհանուպրատապ
1978Երդվում եմ ԳանգեսովGanga Ki SaugandԹհակուր Ջաշվանտ Սինգհ
1978Պալատական խարդավանքների գերությունումBandieԿանչան Սինգհ
1978Երդումներ և խոստումներKasme VaadeՋուդա
1978Եղբորը որոնելիսDes PardesԲհուտ Սինգհ, Ավտար Սինգհ
1978Ծաղիկները բացվել են այգումPhool Khile Hain Gulshan GulshanԿալանդհար
1978Հարազատ արյունApna KhoonԽան
1978Ճակատագրի տիրակալըMuqaddar Ka SikandarԴիլավար
1978Արյան կանչKhoon Ki PukaarԶալիմ Սինգհ, Սարդար
1978Անձրևի երգերըSawan Ke Geet-
1979Փախուստ տաժանավայրիցSarkari MehmaanԳուլ Խան
1979ՄիրաMeeraԲադշահ Աքբար
1979Խիզախ տղանMr. NatwarlalՎիկրամ Սինգհ
1979ԳիտակցումAhsaasՊրադիպ Ռայ Չոուդհարի
1979Ընտանեկան երջանկությունSuhaagՎիկրամ Կապուր
1979ԵրազLok ParlokՌամ Շաստրի, Ռաման Ռագհավ
1979Քո սերըHum Tere Ashiq HainԹհակուր Շամշեր Սինգհ
1979Երկու զոհDo ShikaariԶորրո
1980Հայացք երկնքիցLootmaarՎիկրամ
1980Հավերժ ընկերներQurbaniտեսուչ Ամջադ Խան
1980Ռամ և ԲալռամRam BalramՍուլեյման Սեթ
1980ՀրաբուխJwalamukhiԴակու Շեր Սինգհ
1980405 մղոն՝ մինչև ԲոմբեյBombay 405 MilesՎիր Սինգհ
1980Ընկերներ և թշնամիներPyaara Dushman-
1981Ամուր ընկերությունYaaranaԲիշան
1981Մի անձրևոտ գիշերBarsaat Ki Ek RaatԿալիռամ Սահու
1981ՃակատագիրNaseebԴամու
1981ՌոկիRockyՌոբերտ Դ'Սուզա
1981ՈրբըLaawarisՌանվիր Սինգհ
1981Բանտային կալանքJail YatraԿուլդիպ
1981ԿալիաKaaliaՇահանի Սեթ, Ջասվանտ
1981Ես կապացուցեմ ողջ աշխարհինZamaane Ko Dikhana HaiՇարիֆ Խան, Շարաֆատ Ալի
1981Սիրո պատմությունLove StoryՀավալդար Շեր Սինգհ
1981Աստծո մարտակառքըKatilon Ke KaatilՍև Կոբրա
1981Պրոֆեսոր ՊյարելալProfessor PyarelalՌոնի, Ռանջիտ Սինգհ
1982Հրաշալի յոթնյակըSatte Pe SattaՌանջիտ Սինգհ
1982Բարին և չարըTeesri AankhՋաբար Սինգհ
1982ՀայրենասերըDesh PremeeԹհակուր Պրատապ Սինգհ
1982Աստվածային պատիժDharam KantaՉանդան Սինգհ, Ջվալա Սինգհ
1982Օտար կյանքTeri Maang Sitaron Se Bhar DoonՄոհամեդ, Սուլթան Սինգհ Ռաթոդ
1982ԽռովությունBaghavatՄահառաջ Դհուրջան Սինգհ
1982ՀարստությունDaulatՋոզեֆ Դ'Սուզա
1982ՍամրատSamraatՌանբիր
1982Իր բախտի տերըTaqdeer Ka Badshah-
1983Աստվածների պատիժըNastik-
1983ԶարմանալինMahaanՎիկրամ Սինգհ
1983Թանկագին ընկերJaani DostՀարի, Նուրուդդին
1983Առատաձեռն սիրտըBade Dil WalaԲհագվատ Սինգհ
1983Ողջ աշխարհը մեր կողմն էHum Se Hai ZamanaԻքբալ
1983ՈստիկանըChor PoliceԲարխի Խան
1984Հարազատ հողMaati Maangey KhoonԹհակուր Բալռամ Սինգհ
1984Օձային աստվածMaqsadԲիրջու
1984ՓառատոնUtsavՎաթսյայան
1985Մոր օրհնությունըMaa KasamՉակրադհարի
1985Կրիմինալ քառյակըChaar Maharathi-
1986Չամելիի հարսանիքըChameli Ki Shaadiփաստաբան Հարիշ
1986Կյանքի պատմությունZindaganiԲհոլա
1986ԿտակNasihat-
1986ՋիվաJeevaՍարդար
1987Ժողովրդի թշնամինInsaniyat Ke DushmanՊրատապ Սինգհ
1987Գիտան ՍիտապուրիցSitapur Ki GeetaԹհակուր Պրատապ Սինգհ
1988ԳերեզմանոցKabrastanՆեպոլիան Դ'Կոստա
1988Քսան տարի անցBees Saal BaadԲհավանի Բաբա
1989Հավատարիմ ընկերըDostՇեր Սինգհ
1989Իմ լեզունMeri Zabaanտեսուչ Մալպանի, Արջուն Վասվանի
1989ՔողNaqabԴադա Սարկար
1990Մեծ ճակատամարտMaha-SangramԲադա Գոդհա
1990Ժամանակի թակարդըLekinՇաֆի Ահմեդ Սիդիքույ
1990Սիրային եռանկյունիPati Patni Aur TawaifՍուլեյման Դիլդար
1991Կալի աստվածուհու երդումըKasam Kali Ki-
1991Սիրային պատմությունLoveԳուրուջի
1992Սիրտս միայն քեզ համարDil Hi To HaiՄահառաջ Վիկրամ Գարգ
1992Իմ ընկեր ԷլինEle, My FriendՕմար
1993ՍգվորըRudaaliԹհակուր Ռամ Ավտար
1994Կալանքի մեջIn Custody-
1996Խորթ եղբայրըSautela BhaiԹհակուր Նարայանդաս
1996ԾնոտներAatankԱլֆոնսո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 Obituary: Amjad Khan
  4. New age bad boys of Bollywood
  5. «Amjad Khan Biography». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  6. «Биография Амджада Хана на IMBD». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  7. 27 июля 1992 умер известный актёр Амджад Хан Արխիվացված 2014-02-14 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]