Jump to content

Հեմա Մալինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմա Մալինի
անգլ.՝ Hema Malini
Ծնվել էհոկտեմբերի 16, 1948(1948-10-16)[1] (77 տարեկան)
ԾննդավայրAmmankudi, Մադրաս նահանգ, Հնդկաստանի տիրապետություն
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, քաղաքական գործիչ, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասանուհի
ԸնտրանիDream Girl?, Զիտան և Գիտան, Վրեժ և օրենք, Satte Pe Satta?, Dil Aashna Hai?, Baghban? և Sapno Ka Saudagar?
Ամուսին(ներ)Դհարմենդրա
Երեխա(ներ)Էշա Դեոլ և Ահանա Դեոլ
Պարգևներ և մրցանակներ

Հեմա Մալինի (հինդի` हेमा मालिनी, ամբողջ անունը` Հեմա Մալինի Ռամանուջամ Չակրավարտի, հոկտեմբերի 16, 1948(1948-10-16)[1], Ammankudi, Մադրաս նահանգ, Հնդկաստանի տիրապետություն), հնդիկ կինոդերասանուհի, պարուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և քաղաքական գործիչ։ Նկարահանվել է մոտ 160 կինոնկարում։ Կանացի լավագույն դերի համար արժանացել է Filmfare Awards մրցանակի։ Հնդկաստանում կինեմատոգրաֆիայի զարգացման ասպարեզում ունեցած ներդրումների համար արժանացել է Պադմա Շրի կառավարական պարգևին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմա Մալինին ընտանիքում երրորդ երեխան էր։ Նրա մայրը պրոդյուսեր էր։ Կինոդեբյուտը կայացել է 1965 թվականին՝ տելուգու լեզվով նկարահանված «Պանդուն լքում է այս աշխարհը» ֆիլմում, որտեղ նա կատարել է պարուհու դերը։ Հեմա Մալինին ուսումնասիրել և յուրացրել է հնդկական դասական պարաոճերը՝ հայտնի և լավագույն գուրուների մոտ։ Հինդի լեզվով նրա առաջին ֆիլմը 1968 թվականին նկարահանված «Անուրջներ վաճառողը» կինոնկարն էր, որտեղ գլխավոր դերակատարը Ռաջ Կապուրն էր։ Հետագայում նկարահանվել է բոլիվուդյան բազմաթիվ աստղերի հետ՝ հիմնականում բարի և սիրող աղջիկների կամ հավատարիմ կանանց և մայրերի ռոմանտիկ կերպարներում։ Հատկանշական են նրա դերերը «Զիտան և Գիտան» (1972 թ.), «Սիրելի Ռաջա» (1972 թ.), «Վրեժ և օրենք» (1975 թ.), «Ջունգլիների արքան» (1976 թ.), խորհրդա-հնդկական «Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» (1979 թ.), «Սամրատ» (1982 թ.), «Սուլթանի դուստրը» (1983 թ.), «Հինավուրց տաճարի գանձերը» (1983 թ.), «Այրիի ճակատագիրը» (1986 թ.), «Պարուհին» (1992 թ. հեռուստասերիալ), «Սեր և դավաճանություն» (2003 թ.) և այլ ֆիլմերում։

Վերջին տարիներին Հեմա Մալինին ամուսնու հետ միասին ներգրավվել է քաղաքականության մեջ և Հնդկաստանի ժողովրդական կուսակցության աջակցությամբ անդամակցել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նահանգների խորհուրդներին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմա Մալինին ամուսնացել է հայտնի դերասան Դհարմենդրայի հետ։ Վերջինիս հետ համատեղ նկարահանվել են մոտ 35 ֆիլմերում։ Ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու դուստր։ Դուստրերից մեկը՝ Էշա Դեոլը նույնպես դերասանուհի է և մոր օրինակով նա նույնպես ուսումնասիրել է հնդկական դասական պարերը։

Հեմա Մալինին դավանում է վայշնավիզմ (հինդուիզմի ուղղություններից մեկը) և հանդիսանում է Կրիշնայի ընկալման միջազգային հասարակության հետևորդ։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1965Պանդուն լքում է այս աշխարհըPandava Vanavasamպարուհի
1968Անուրջներ վաճառողըSapnon Ka SaudagarՄահի
1969Քո թարթիչների ստվերի ներքոJahan Pyar Mile-
1969ՀավատքWarisԳիտա
1970Հիասքանչ պարուհինAbhinetriԱնջանա
1970Գեղեցիկ և համառTum Haseen Main JawanԱնուռադհա
1970Իմ անունը Ջոնի էJohny Mera NaamՌեքհա
1970Արցունքներ և ժպիտAansoo Aur MuskanՌադհա
1970ՎեհանձնությունSharafatՉանդնի
1971Կարմիր քարըLal PattharՄադհուրի
1971ԺեստAndazՇիտալ
1971Նոր ժամանակներNaya ZamanaՍիմա Չոուդհարի
1971Ուրիշի փողերըParaya DhanՌաջնի
1972Ռամ և ԲհարատBhai Ho To AisaՌուպա
1972Զիտան և ԳիտանSeeta Aur GeetaԶիտա, Գիտա
1972Սիրելի ՌաջաRaja JaniՇանո
1972Սպիտակն ու սևըGora Aur KalaՌաջկումարի Անուռադհա Սինգհ
1973Նանգլա հովտի ոսկինChhupa RustamՌիտա Ջայն
1973ԼուսատտիկըJugnuՍիմա
1973Ազգային անվտանգությունShareef BudmaashՍիմա
1974Հավատարիմ ընկերըDostԿաջալ Գուպտա
1974Սիրո քաղաքըPrem NagarԼատա
1974Աղքատների պաշտպանըAmir GaribՍունիտա, «Սոնի»
1974Փորձություն կյանքովKasautiՍապնա
1974Ձեռքերի ճարպկությունHaath Ki SafaiԿամինի Չոպրա
1975ԿնքահայրըDharmatmaՌեշմա
1975Մոռացված կինըKhushbooԿուսում
1975Մահացու երդումPratiggyaՌադհա Լաչման Թհակուր
1975Վրեժ և օրենքSholayԲասանթի
1975Ոսկյա աշխարհSunehra SansarՍավիտա, Ռանի Պադմավատի
1975ՃգնավորըSanyasiՉամպա
1976ՀաշիշCharasՍուդհա
1976ՍիրեցյալըMehboobaՌատնա, Ջհումրի
1976Ջունգլիների արքանMaaՆիմմի Դաս
1976Ընտանեկան արժեքներAap BeatiԳիտա Կապուր
1977Արև և ստվերDhoop ChhaonԼաջվանտի
1977Քո թարթիչների ստվերի ներքոPalkon Ki Chhaon MeinՄոհինի
1977Անուրջների աղջիկըDream GirlՌաջկումարի
1977ԽարդավանքChacha BhatijaՄալա
1978Շիվա աստծո եռաժանինTrishulՇիտալ Վարմա
1978Հարազատ արյունApna KhoonԳիտա
1978Հմայված եմ քեզնովDillagiՓհուլռենու
1979ՄիրաMeeraՄիրա Ռաթհոդ
1979Քո սերըHum Tere Ashiq HainՌամկալի
1979Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածներըAlibaba Aur 40 ChorՄարջինա
1980Երկու անգամ երկու - հինգDo Aur Do PaanchՇալու
1980Բոցավառվող գնացքըThe Burning TrainՍիմա
1980ԱնջրպետBandishՄադհու, Չանչալ
1981Դժվար ճակատագիրAas PaasՍիմա
1981ՄարդասպանըKrodhiՓուլվատի
1981ՃակատագիրNaseebԱշա
1981Սիրո հակառակ կողմըKudratՉանդրամուքհի, Պարո
1981ՑավDard (Conflict of Emotions)Սիմա
1981Լսեք իմ ձայնըMeri Aawaz SunoՍունիտա Կումար
1982Հրաշալի յոթնյակըSatte Pe SattaԻնդու Անանդ
1982ՌաջպուտRajputՋանկի
1982ՀայրենասերըDesh PremeeԱշա
1982Հինավուրց տաճարի գանձերըTaqdeerՉանդնի
1982ԽռովությունBaghavatՌաջկումարի Պադմավատի
1982ՍամրատSamraatՋենիֆեր Գոմես
1983Աստվածների պատիժըNastikԳաուրի
1983Կույր օրենքAndhaa KanoonԴուրգա Դևի Սինգհ, Շանտի
1983Դատավոր ՉոուդհարինJustice ChaudhuryՌադհա Չոուդհարի
1983Սուլթանի դուստրըRazia SultanՌազիա Բանո
1984ԳլուխկոտրուկEk Nai PaheliՄ. Կ. Բհայրավի
1984ԹագադրությունRaaj TilakՌուպա
1985ՄրրիկAandhi-ToofanՇիլա Սինգհ
1985ԵրկուսըHum DonoԼատա
1985ԴուրգաDurgaaԴուրգա
1985ԲաբուBabuԿամմո
1986Այրիի ճակատագիրըEk Chadar Maili SiՌաննո
1987Կյանքը զոհելովJaan Hatheli PeՄոնա
1987Գիտան ՍիտապուրիցSitapur Ki GeetaԳիտա Սինգհ
1987Ամեն մեկին` իրենըApne ApneՍիմա Կապուր
1988Սիրո թշնամինMohabbat Ke DushmanՇամաջան
1988Ճանապարհ դեպի հաղթանակVijayՍուման
1988ԱզատագրումRihaeeՏակու
1990Սիրելի փեսանJamai RajaԴուրգեշվարի Դևի
1996ՋարդարարըMaahirԿամինի Ռայ
1997Հիմալայների մարտիկըHimalay PutraՍիմա
2000Ժամանակի շնչառությունըHey RamԱմբուջամ Այենգար
2001ԳրաքննիչըCensorՌադհա
2003Սեր և դավաճանությունBaghbanՊուջա Մալհոտրա
2004Վիրն ու ԶառանVeer-ZaaraՄատի
2006ՀայրիկBaabulՇոբհնա Կապուր
2010Անսահման սերSadiyaan: Boundaries Divide... Love UnitesԲենազիր Փարվեզ Շահբուդին
2011Ծերուկ ԲբուդդանBbuddah Hoga Terra BaapՍիտա Մալհոտրա
2011Ասա ինձ, ԱստվածTell Me O KkhudaՍյուզան Դ'Մելլո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմա Մալինի» հոդվածին։