Jump to content

Հելեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հելեն (այլ կիրառումներ)
Հելեն
անգլ.՝ Helen Ann Richardson
Ծնվել էնոյեմբերի 21, 1938(1938-11-21)[1] (87 տարեկան)
ԾննդավայրՅանգոն, Բրիտանական Բիրմա
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունպարուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
ԸնտրանիMera Naam Chin Chin Chu?, O Haseena Zulfonwali Jaane Jahan?, Aa Jaane Jaan?, Piya Tu Ab To Aaja? և Yeh Mera Dil Yaar Ka Diwana?
Ամուսին(ներ)Սալիմ Խան
Երեխա(ներ)Արփիտա Խան
Պարգևներ և մրցանակներ
Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ

Հելեն (անգլ.՝ Helen, ամբողջ անունը՝ Հելեն Ջայրագ Ռիչարդսոն Խան, նոյեմբերի 21, 1938(1938-11-21)[1], Յանգոն, Բրիտանական Բիրմա), հնդկական կինոյի պարուհի և դերասանուհի։ Հելենի ամբողջական ֆիլմագրությունը չի կազմվել, սակայն ըստ որոշ աղբյուրների՝ նա նկարահանվել է ավելի քան 700 ֆիլմում։ Կյանքում ունեցած ձեռքբերումների համար 1999 թվականին արժանացել է Filmfare Awards մրցանակին։ Մրցանակն ստացել է երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար։ 2009 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևով։ Հելենի մասին գրվել են գրքեր և նկարահանվել ֆիլմեր։ Ժամանակին համարվել է սեքս-խորհրդանիշ, նրան անվանել են հնդկական կինոյի «ջրածնային ռումբ»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենը ծնվել է Բիրմայում։ Հայրը ուներ անգլո-հնդկական ծագում և մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մայրը՝ ուներ բիրմանական ծագում[2][3]։ Ընտանիքում Հելենն ուներ քույր և եղբայր։ Ճապոնիայի կողմից Բիրման օկուպացնելու վտանգից խուսափելով, 1943 թվականին Հելենի ընտանիքը տեղափոխվել է Բոմբեյ։ Ապրել են ծայրահեղ աղքատության մեջ։ Հելենի մայրը բուժքույր էր, սակայն նրա աշխատավարձը չէր բավարարում ընտանիքի կարիքները հոգալուն։ Այդ իսկ պատճառով Հելենը թողեց ուսումը և ընտանիքի բարեկամ, հայտնի պարուհի Կուկուի միջնորդությամբ աշխատանք գտավ կինոնկարահանման հրապարակում ` որպես խմբապարերի պարուհի։ Առաջին անգամ նկարահանվել է 1957 թվականին՝ 19 տարեկանում։ Հետագայում, աստիճանաբար նրան վստահեցին նաև մենապարերը։ 1980-ական թվականների սկզբին Հելենը լքեց կինոնկարահանման հրապարակը և նկարահանվում էր հազվադեպ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Հելենն ամուսնացել է սցենարիստ Սալիմ Խանի հետ, ով արդեն իսկ ամուսնացած էր և ուներ երեխաներ։ Երեխաները Հելենին համարում էին իրենց երկրորդ մայր (նրանցից մեկը հայտնի դերասան Սալման Խանն է)։ Հելենն ունի մեկ որդեգրված դուստր։

Ֆիլմագրության մասնակի ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1952ԵրկինքAmber-
1957Հրեայի դուստրըYahudi Ki Ladki-
1958Կեսգիշերին12 O'Clockպարուհի
1958Նա` ով կառավարում է մեքենանChalti Ka Naam Gaadiպարուհի, երգչուհի
1960Մենք հնդիկներ ենքHum HindustaniԿալպանա
1961ՎայրենինJungleeմիս Սուկու
1961Ռամայանա. Տիեզերքի պատմությունըSampoorna RamayanaՍուպարնակհա
1961Մետաքսե թաշկինակReshmi Rumalպարուհի
1962Չինական թաղամասChina TownՍյուզի
1963Թաջ Մահալ. Սերը երբեք չի մեռնիTaj Mahalպարուհի
1964Չա Չա ՉաCha Cha ChaԼալի
1964Սրբազան փոթորիկAaya ToofanՌաջկումարի Չանդա
1965Գաղտնի ծիսակատարությունGumnaamմիս Կիտտի
1965ՍտվերներKaajalկուրտիզանուհի
1966ՀրեշտակըAfsanaԿամինի
1967Արժեքներ առևանգողըJewel ThiefՀելեն
1967Գործակալ 909C.I.D. 909Սոֆիա
1967Կանաչ ապարանջաններHare Kanch Ki ChooriyanՊուշպա Մալհոտրա
1967Գիշերը ԼոնդոնումNight in LondonՋամիլա
1968ՈրսShikarՎիրա
1969Ճակատագրի չարաճճիություններըKismatՆենսի
1969Անպատասխան սերEk Shriman Ek ShrimatiՇերի
1969ԱրքայազնըPrinceՍոֆիա
1969ՀատուցումIntaquamՌեբեկա
1969ԵրազանքTalashՌիտա
1969Ծաղիկներ դարձած արցունքներAansoo Ban Gaye PhoolՆիլամ
1969Միայն սերPyar Hi PyarՉամ Չամ
1970ԳնացքThe TrainԼիլի
1970Երբ, ինչու և որտեղKab? Kyoon? Aur Kahan?Ռիտա
1970Գեղեցիկ և համառTum Haseen Main JawanՋինա
1970ԽելագարըPagla Kahin KaՋեննի
1971Հայտնի անհայտըJaane-AnjaaneՍյուզի
1971ԳոտեմարտElaanԼիլի
1971Հարազատ որդինNadaanՌիտա Սաքսենա
1971ՔարավանCaravanՄոնիկա
1971Խաղատիկնիկ. Ժամանակի գաղտնիքըKathputliՌոմա
1971ԻրարանցումHulchulԿիտտի Դ'Կոստա
1971Դու, ես և նաHum Tum Aur WohԼիլի, Անիտա
1972Կյանքը հիասքանչ էMere Jeevan SaathiԿամինի
1972Մեր սրտերի տրոփյունըDharkanԼաջվանտի
1972Հոգի, հարստություն, խաղաղությունDil Daulat DuniyaՌիտա
1973ԱնամիկաAnamikaՌուբայ
1973ՀյուրըMehmaanԿիտտի
1973Ազգային անվտանգությունShareef BudmaashԿարմեն, Ռիտա
1974Իմ անունը Գիտա էGeetaa Mera NaamՍավիտրի
1974Կանչովի աղջիկըCall GirlՍիլվիա
1974ՓափագMadhoshՄոնա
1975Վրեժ և օրենքSholayգնչուական պարուհի
1976ԳայթակղությունDeewaangeeԿիտտի
1976Ընտանեկան արժեքներAap BeatiՌիտա
1977Քաղցր վրեժYaaron Ka YaarՌիտա
1978Մաֆիայի պարագլուխըDonԿամինի
1979Արյան երկու գույնըLahu Ke Do RangՍյուզի
1980Հավատարիմ ընկերներըDostanaՍիլվիա
1980Ռամ և ԲալռամRam BalramՏարա Բայ
1983ՀանդիպումHaadsaaՄարթա
1996Երաժշտության աշխարհըKhamoshi: The MusicalՄարիա
1999Հավերժ քոնըHum Dil De Chuke Sanamմիսիս Ռաֆիլինի
2000ՍիրահարներըMohabbateinմիս Մոնիկա
2002Հավերժական արժեքներShararatԱնուռադհա Մաթհուր
2005ՕտարներըAnjaane: The UnkownԱունտի
2006Սիրո նախազգացումHumko Deewana Kar GayeԿիտտի Կոհլի
2012Կօգնենք ամուսնալուծվելJodi BreakersՄադոննա
2012ՀերոսուհինHeroineՇագուֆտա Ռիզվի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #137870205 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Helen Richardson». liveindia.com. 2011 թ․ հուլիսի 18. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  3. «I have no problems with the item no». santabanta.com. 2008 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն» հոդվածին։