Սատիենդրա Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սատիենդրա Կապուր
Սատիենդրա Կապուր.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 14, 1931(1931-01-14)
Ծննդավայր՝Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան[1]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 27, 2007(2007-10-27)[2] (76 տարեկան)
Վախճանի վայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 1566068

Սատիենդրա Կապուր (իրական անունը՝ Սատիեն Կապու, անգլ.՝ Satyen Kappu, հունվարի 14, 1931(1931-01-14), Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան[1] - հոկտեմբերի 27, 2007(2007-10-27)[2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ բնավորության դերասան, հիմնականում նկարահանվել է հինդիով ֆիլմերով։ Ամենահայտնի դերերից են՝ Զիտայի հորեղբայրը «Զիտան և Գիտան» ֆիլմում և թհակուրի ծառայողը «Վրեժ և օրենք» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատիենդրա Կապուրը ծնվել է 1931 թվականի հունվարի 14-ին։ Գործունեությունը սկսել է 1952 թվականին՝ որպես թատերական դերասան Բոմբեյում գտնվող Հնդկաստանի ժողովրդական թատրոնների ասոցիացիայում[3][4]։ 1960 թվականից նկարահանվել է Բոլիվուդում։ Հիմնականում կատարել է երկրորդ պլանի դերեր՝ հայրեր, հորեղբայրներ, մորեղբայրներ, մոտ ազգականներ, ոստիկաններ, բժիշկներ և դավադիր չարագործներ։ Խաղացել է մի քանի ուշագրավ դեր Ամիթաբհ Բաչչանի մասնակցությամբ բլոկբաստերներում։ Իր գործունեության ընթացքում նկարահանվել է գրեթե 80 ֆիլմում[3]։ Նա է խորհուրդ տվել իր գործընկերոջը` Ամջադ Խանին, վերցնել «Վրեժ և օրենք» ֆիլմում ավազակ Գաբբարա Սինգհի դերում [5]:

Ինքնագիր

Սատիենդրա Կապուրը մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 27-ին Մումբայում՝ իրենից հետո թողնելով կնոջը և չորս դուստրերին[3]։ Նրա թոռնուհին ամուսնացած է եղել ռեժիսոր Արավին Սվամիի հետ[6]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 - «Կաբուլեց» - Մանոջ
  • 1963 - «Բանտարկյալ»
  • 1968 - «Երազանք վաճառողը» - Պիտեր դե Սոուզա
  • 1970 - «Խաղալիք» - պրոֆեսսոր
  • 1970 - «Ընդհատված կապ»
  • 1972 - «Զիտան և Գիտան» - հորեղբայր Բադրինախ
  • 1973 - «Ձգձգված պատիժ» - տեսուչ
  • 1975 - «Պատ» - Անանդ Վերմա, հայր
  • 1975 - «Վրեժ և օրենք» - Ռամլալ, Թհակուրի ծառա
  • 1978 - «Մաֆիայի պարագլուխ» - տեսուչ Վերմա
  • 1981 - «Որբ »- Կայլաշ Նատհ
  • 1982 - «Նվիրված ծառա» - Գիրդար
  • 1983 - «Բեռնակիր» - Ասլամ
  • 1988 - «Կինը» - Ջագատ Դադա
  • 1990 - «Սիրտ» - Գիրդհարիլալ
  • 1992 - «Որդի» - Շյամլալ
  • 1997 - «Երկրի կանչը» - Շուրկյեն
  • 1999 - «Ապստամբ հոգի» - հորեղբայր Ռաջա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 выгрузка данных FreebaseGoogle.
  2. 2,0 2,1 2,2 Actor Satyen Kappu passes away — 2007.
  3. 3,0 3,1 3,2 «Mah: Noted actor Satyen Kappu passes away»։ oneindia.inlang=en։ 2007-10-28։ Վերցված է 2015-10-24 
  4. Anupama Chopra Sholay: The Making Of A Classic. — Penguin Books India, 2000. — 200 p. — ISBN 9780140299700
  5. Diptakirti Chaudhuri Kitnay Aadmi Thay?. — Westland Books, 2012. — 310 p. — ISBN 978-9381626191(չաշխատող հղում)
  6. Parbina Rashid (2006-12-22)։ «Living legend»։ The Tribune (անգլերեն)։ Վերցված է 2015-10-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]