Կգա վաղը, թե՝ ոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կգա վաղը, թե՝ ոչ
कल हो ना हो
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվական2003 և հուլիսի 8, 2004[1]
Լեզուհինդի
ՌեժիսորNikhil Advani?[2][3][4][5]
ՊրոդյուսերՅաշ Ջոհար և Կարան Ջոհար
Սցենարի հեղինակԿարան Ջոհար
ԴերակատարներՋայա Բհադուրի, Շախրուխ Խան[6][3], Սաիֆ Ալի Խան[6], Պրեիտի Զինտա[6][3], Sushma Seth?[6][4], Reema Lagoo?[6][4], Lillete Dubey?[6], Ռանի Մուքհերջի[6], Կաջոլ[6], Sanjay Kapoor?[6], Dara Singh?[6] և Sonali Bendre?[6]
ՕպերատորԱնիլ Մեխտա
ԵրաժշտությունՇանկար Մախադևան
ՄոնտաժՍանջայ Սանկլա
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Տորոնտո
ԿինոընկերությունDharma Productions
Տևողություն187 րոպե

Կգա վաղը, թե՝ ոչ (իսկական անվանումը «Kal Ho Naa Ho», հինդի անվանումը` कल हो ना हो), հնդկական ֆիլմ, որը նկարահանվել է 2003 թվականին Նյու Յորքում: Սա ռեժիսոր Նիկհիլ Ադվանիի առաջին ֆիլմն է, որի պրոդյուսերը դարձավ Կարան Ջոհարը, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կյանքում ամեն ինչ պատահում է», «Եվ տխրություն, և ուրախություն» [7]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյնա Քաթրինա Կապուրը (Պրեիտի Զինտա) երիտասարդ աղջիկ է, որը չարացած է կյանքի նկատմամբ, սակայն նա ունի բոլոր պատճառները դրա համար: Նրա հայրը ինքնասպանություն է գործել, երբ Նեյնան նրա կարիքը շատ ուներ: Նա թողել է իր կնոջը՝ Ջենիֆերին (Ջայա Բհադուրի) [8], որը պետք է միայնակ մեծացներ իր երեխաներին: Ջենիֆերի ռեստորանը գրեթե եկամուտ չի բերում: Բացի այդ, Նեյնայի տատիկը՝ Լաջոն (Սուշմա Սեթ), մեղադրում է Ջենիֆերին իր որդու ինքնասպանության մեջ` պատճառաբանելով, որ որդին չի կարողացել հանդուրժել Ջենիֆերի որդեգրած աղջկան՝ Ջիային: Նեյնան ամեն օր տան մեջ լսում է վեճեր և հայհոյանքներ, իր կյանքի միակ ուրախությունը MBA-ի դասընթացն էր, որտեղ նա հանդիպում է՝ Ռոհիտին, որը դառնում է նրա միակ ընկերը (Սաիֆ Ալի Խան):

Բայց հանկարծ Նեյնայի հարևանն է դառնում կենսուրախ Աման Մաթուրը (Շահրուխ Խան), և շուտով ամեն ինչ փոխվում է: Ամանի կենսուրախությունն ու ժպիտը փոխում է նրանց տանը ստեղծված իրավիճակը, ինչպես նաև օգնում է կատարել իրենց ֆինանսական գործերը [9]: Եվ, չնայած, ի սկզբանե, Նեյնան զգուշանում էր Ամանից, սակայն նրա սիրտը դանդաղ սկսեց հալվել: Միևնույն ժամանակ, Ռոհիտը հասկանում է, որ սիրահարվել է Նեյնային, խոստովանում է Ամանին և նրա խորհրդով ժամադրության է հրավիրում Նեյնային, որի ժամանակ Նեյնան ասում է, որ սիրում է Ամանին: Ռոհիտը պատմում է այդ մասին Ամանին, բայց հանկարծ Ամանը բացահայտում է բոլորին, որ ինքը ամուսնացած է...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Շահրուխ Խան Աման Մաթուր
Սաիֆ Ալի Խան Ռոհիտ Պատել
Պրեիտի Զինտա Նեյնա Քեթրին Կապուր
Ջայա Բհադուրի, Ջենիֆեր Կապուր
Սուշմա Սեթ Լաջոն Կապուր
Ռիմա Լագո Ամանի մայրը
Լիլետ Դուբեյ Ջասվինդեր Կապուր

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Kal Ho Naa Ho»  Սոնու Նիգամ 5:27
2. «Kuch To Hua Hai»  Շան, Ալկա Յագնիկ 5:22
3. «It's The Time To Disco»  Շան, Վասունդխարա Դաս,Լոյ Մենդոսա 5:35
4. «Maahi Ve»  Ուդիտ Նարայան, Սոնու Նիգամ, Սադխանա Սարգամ, Շանկար Մախադեվան, Մադխուրշի, 6:09
5. «Pretty Woman»  Շանկար Մախադեվան, Ռավի Կխոտե,Լոյ Մենդոնսա 5:55
6. «Kal Ho Naa Ho – Sad Version»  Սոնու Նիգամ, Ալկա Յագնիկ, Ռիչա Շարմա 5:38
7. «Heartbeat»  առանց վոկալի 4:28

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - Zee Cine Awards

2 մրցանակ և 13 անվանակարգ

  • 2004 - National Film Awards, India[10]

2 մրցանակ

  • 2004 - Screen Weekly Awards

4 մրցանակ և 11 անվանակարգ

  • 2004 - Filmfare Awards[11]

7 մրցանակ և 3 անվանակարգ

  • 2004, 2009 - Awards of the International Indian Film Academy

3 մրցանակ և 1 անվանակարգ

Հետաքրքրիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կգա վաղը, թե՝ ոչ» Գերմանիայում 2005 թվականի սկզբին թողարկված երկրորդ հնդկական ֆիլմն է (Եվ տխրություն, և ուրախություն ֆիլմից հետո):
  • 2006 թվականի մայիսին Լեհաստանում թողարկվեց «Gdyby jutra nie było» անունով ֆիլմը (Եթե չլիներ վաղը): Իսկ 2005 թվականին՝ Ֆրանսիայում, որպես «New-York Masala»:
  • Ֆիլմի նախապատմությունը սկսվել է 2003 թվականին: Սկզբում Նեյնանի դերի համար ընտրվեց Կարինա Կապուրը, սակայն գումարի հետ կապված խնդիրների պատճառով նա հրաժարվեց այդ դերից:
  • Չնայած այն բանին, որ Նեյնայի դերը նախապես առաջարկվեց Կարինե Կապուրին, ֆիլմի ռեժիսոր Նիխկիլ Ադվանիի խոսքերով, նա ենթագիտակցաբար միշտ գիտեր, որ Պրետի Զինտան հենց Նեյնա Քեթրին Կապուրն է: «Սա նրա կենսակերպն է, նա նույնիսկ ստիպված չէ որևէ դեր խաղալ»:
  • Նկարահանումը սկսվել է 2004 թվականին Նյու Յորքում: Սակայն ֆիլմի մի մասը նկարահանվել է նաև Տորոնտոյում` Նյու Յորքում արտադրական ծախսերի պատճառով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]