Jump to content

Սանջայ Դատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանջայ Դատ
անգլ.՝ Sanjay Dutt
Ծնվել էհուլիսի 29, 1959(1959-07-29)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունԼորենցի դպրոց և Elphinstone College?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, երգիչ, կինոդերասան, քաղաքական գործիչ և դերասան
Ծնողներհայր՝ Սունիլ Դատ, մայր՝ Նարգիս
Ամուսին(ներ)Մանյատա Դուտտ
Պարգևներ և մրցանակներ

Սանջայ Դատ (հինդի` संजय दत्त, հուլիսի 29, 1959(1959-07-29)[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` տղամարդու լավագույն դերի և լավագույն կատակերգական դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանջայ Դատը ծնվել է դերասան Սունիլ Դատի և դերասանուհի Նարգիսի ընտանիքում։ Ունի երկու քույր՝ քաղաքական գործիչ Պրիյա Դատը և Նամրատա Դատը։ Նրա մայրը՝ Նարգիսը, մահացել է 1981 թվականին՝ քաղցկեղից, այդպես էլ չկարողանալով դիտել որդու դեբյուտային ֆիլմը։

Առաջին անգամ Սանջայ Դատը նկարահանվել է 1981 թվականին՝ «Ռոկի» կինոնկարում, որի սցենարը հատուկ գրվել էր Սանջայ Դատի կինոդեբյուտի համար։ Այդ ֆիլմի հետ մեծ հույսեր էին կապում, սակայն այն հաջողություն չունեցավ։ 1986 թվականին Սանջայ Դատը նկարահանվեց Մահեշ Բհատի «Անուն» կինոնկարում, որը նրան հանրաճանաչ դարձրեց։ Այնուհետև ի հայտ եկան նոր դերեր, որոնք բավականին հաջողված էին։ Այդպիսի ֆիլմերից էին «Հետապնդում» (1991 թ.) և «Իմ սիրելին» (1991 թ.) կինոնկարները։

1993 թվականին Մավրիկիոսում նկարահանվող «Վրեժխնդրություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սանջայ Դատին մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք պահելու համար (ինքնաձիգ ԱԿ-47 և ատրճանակ), որը նա ձեռք էր բերել 1993 թվականին Բոմբեյում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներից մեկից՝ Աբու Սալեմից։ Սանջայ Դատը վստահեցնում էր, որ այդ զենքերը գնել է ինքնապաշտպանության համար։ Դատարանը մի քանի անգամ գործը վերանայել է, որը սկզբնական շրջանում Սանջայ Դատին թույլ էր տալիս շարունակել աշխատանքը կինոնկարահանման հրապարակում։ Սակայն 2005 թվականին դատարանն այնուամենայնիվ նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ 18 ամիս մնալով կալանավորված, 2007 թվականին Սանջայ Դատն ազատ արձակվեց՝ համապատասխան գրավի դիմաց։

2013 թվականին Հնդկաստանի գերագույն դատարանը վերանայել է վճիռը և Սանջայ Դատի պատժաչափը կրճատել մինչև հինգ տարի և որոշում կայացրել, որ մեկ ամսվա ընթացքում դերասանը պետք է վերադառնա բանտ և կրի պատժի մնացած մասը՝ երեք ու կես տարի։ Այդ նորությունը հասարակության մեջ առաջացրեց շարժում, որտեղ մի մասը պնդում էին նրան ներում շնորհել, իսկ մի մասը դեմ էին ներում շնորհելուն։

2009-2010 թվականներին Սանջայ Դատը փորձեց զբաղվել քաղաքականությամբ և դարձավ սոցիալիստական ուղղվածություն ունեցող Samajwadi Party կուսակցության գլխավոր քարտուղար։ Սակայն շուտով հիասթափվեց և լքեց քաղաքականությունը։ 2012 թվականին նա սկսեց ներդրումներ կատարել Հնդկաստանում ընդհանուր մարտարվեստների զարգացման գործում։

Սանջայ Դատի կերտած լավագույն կերպարներից կարելի է առանձնացնել «Չարագործը» (1993 թ.), «Գեղեցկուհին» (1999 թ.), «Չհորինված պատմություն» (1999 թ.), «Եղբայր Մուննան. Երջանկություն վաճառողը» (2003 թ.) և այլ ֆիլմերում կատարած նրա դերերը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Սանջայ Դատը ամուսնացել է 1986 թվականին՝ դերասանուհի Ռիչա Շարմայի հետ։ Այդ ամուսնությունից նա ունի մեկ դուստր։ 1996 թվականին Ռիչան մահացել է գլխուղեղի ուռուցքից։ Դստեր խնամակալությունը հանձնվել է հանգուցյալ կնոջ ծնողներին։ 1998 թվականին Սանջայ Դատը ամուսնացել է ֆոտոմոդել Ռհեա Պիլաիի հետ։ 2005 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 2008 թվականին Սանջայ Դատն ամուսնացել է դերասանուհի Մանյատայի հետ։ 2010 թվականին նրանք դարձել են երկվորյակ երեխաների ծնողներ՝ մեկ որդի և մեկ դուստր։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1972Ռեշման և ՇերանReshma Aur Shera-
1981ՌոկիRockyՌակեշ, Ռոկի Դ'Սուզա
1982Ես քեզ սիրում եմ ՋոնիJohny I Love YouՌաջու Սինգհ, Ջոնի
1982ԱմենազորըVidhaataԿունալ Սինգհ
1984Սիրո մեծ ուժըZameen Aasmaan-
1984ԱրդարադատությունMera FaislaՌաջ Սաքսենա
1985Երկու սրտերի պատմությունըDo Dilon Ki DastaanՎիջայ Կումար Սաքսենա
1985Պատժել մարդասպանինJaan Ki Baazi-
1986ԱնունNaamՎիկի Կապուր
1986ՋիվաJeevaՋիվա, Ջիվան Թհակուր
1986Իմ իրավունքըMera Haqueարքայազն Ամար Սինգհ
1987ԱզնիվըImaandaarՌաջեշ
1987Պարգևատրումը` 10 000Inaam Dus HazaarԿամալ Մալհոտրա
1987ԳոյությունNaam O Nishanտեսուչ Սուրաջ Սինգհ
1988Տղամարդկային զրույցMardon Wali BaatՏինկու
1988Անխուսափելի հատուցումKhatron Ke KhiladiՌաջեշ
1988Սիրո թշնամինMohabbat Ke DushmanՀաշիմ
1988ԶավթումKabzaaՌավի Վարմա
1988Երեք ընկերJeete Hain Shaan SeԳովինդա
1989Երկու կալանավորDo QaidiՄանու
1989ԹաղամասIlaakaտեսուչ Սուրաջ Վերմա
1989Վրեժ` օրենքի անունիցKanoon Apna ApnaՌավի Կումար Սինգհ
1989ԶենքHathyarԱվինաշ
1989Սատանայից ուժեղTaaqatwarտեսուչ Ամար Շարմա
1990ԹունավորըZahreelayՌակեշ Ռայ
1990ՎիրավորանքKroadhՎիջայ (Մուննա) Շուկլա
1990Ոստիկանության տեսուչըThanedaarԲրիջեշ Չանդար (Բիջու)
1990ՀանցագործըKhatarnaakՍուրաջ (Սաննի)
1991Արյան պարտքըKhoon Ka KarzԱրջուն
1991Սեր և մահDo MatwaleԱջայ (Ջեյմս Բոնդ 009)
1991Իմ սիրելինSaajanԱման Վերմա, Սագար
1991ՀետապնդումSadakՌավի
1991ՄարտիկըYodhaՍուրաջ Սինգհ
1991ՀաղթանակFatehԿարան
1991Փողոցային երգիչըQurbani Rang LayegiՌաջ Կիշան
1992Երկպառակչական պատերազմAdharmՎիկի Վերմա
1992Երկու սիրահարներSahebzaadeՌաջա
1992Ոչ այս աշխարհիցSarphiraՍուրեշ Սինհա
1992Սիրո մեծությունըYalgaarՎիշալ Սինգհալ
1993ԶինակիրըKshatriyaՎիկրամ Սինգհ
1993Ճանապարհից շեղվածըGumrahՋագան Նաթհ
1993ՉարագործըKhal NayakԲալառամ Պրասադ
1993ՍահիբանSahibaanԿունվար Վիջայ Պալ Սինգհ
1994ԻնքնակոչըZamane Se Kya DarnaՎիկրամ Սինգհ
1994ՎրեժխնդրությունAatish: Feel the FireԲաբա
1994Բարի սիրտըAmaanatՎիջայ
1995ՊայքարAndolanԱդարշ Պրադհան
1995Կեցցե ՎիկրանտանJai VikraantaՎիկրանտա Սինգհ
1997Նախկին ընկերներըMahaanta: The FilmՍանջայ Մալհոտրա
1997ՓախուստDaud: Fun on the RunՆանդու
1997ՏասDusկապիտան Ռաջա Սեթհի
1997Դրախտային կղզինSanamՆարենդրա Անանդ
1998ՄոլագարըDushmanմայոր Սուրաջ Սինգհ Ռաթհոդ
1999ԱպաշխարանքDaag: The Fireկապիտան Կարան Սինգհ
1999ԳնդակKartoosՌաջա, Ջիտ Բալռաջ
1999ՍաֆարիSafariԿիշան Ջատին Կհաննա
1999Չհորինված պատմությունVaastav: The RealityՌագհունաթհ Նամդև Շիվալկար
1999ԳեղեցկուհինKhoobsuratՍանջայ Շաստրի
2000Պատահական վկանKhauffԲաբու
2000ՃակատագիրBaaghiՌաջա
2000Մրցակից եղբայրներChal Mere BhaiՎիկի Օբերոյ
2000Կյանք կյանքի դիմացJungԲալի
2000Առաքելություն` «Քաշմիր»Mission KashmirԻնայատ Խան
2000ՉխոնարհվողըKurukshetraՊրիտհվիռաջ Սինգհ
2000Հորեղբայր ՌաջունRaju ChachaԳաֆուր
2001Փառահեղ զույգըJodi No.1Ջայ
2002ՀայրըPitaahՌուդրա
2002Մեզ չեն հասնիHum Kisi Se Kum NahinՄուննա Բհայ
2002Ուղևորություն դեպի ԼոնդոնYeh Hai JalwaՇերա
2002Իմ սիրտը պատկանում է քեզMaine Dil Tujhko DiyaԲհայ Ջան
2002Չհորինված պատմություն 2Hathyar: Face to Face with RealityՌոհիտ Ռագհունաթհ Շիվալկար
2002Օտար` յուրայինների մեջKaanteՋայ Ռեհան
2003Վերահսկման գիծըLOC: KargilՅ. Կ. Ջոշի
2003Եղբայր Մուննան. Երջանկություն վաճառողըMunna Bhai M.B.B.S.Մուրլի Պրասադ Շարմա (Մուննա Բհայ)
2004Հաջողություն փնտրելիսPlanՄուսաբհայ
2004Սրբազան համայիլRudrakshՎարուն
2004ՊատDeewaar: Let's Bring Our Heroes HomeԽան
2004Արյան մոգությունըRakhtՌահուլ
2004Գնալ իր բախտի մոտMusafirԲիլլա
2005Զգացմունքների խռովքShabdՇաուկատ Վաշիշտ
2005Տանգո ՉարլիTango CharlieՎիկրամ Ռաթհոր
2005Ամուսնացած կինըParineetaԳիրիշ Շարմա
2005Х ժամըDusՍիդանթհ Դհիր
2005Արդարություն գտնելViruddh... Family Comes FirstԱլի Ասգհար
2005Հարսանիք համար մեկShaadi No. 1Լաքհվինդեր Սինգհ Լաքհա
2005Կյանքն այնքան հիասքանչ էVaah! Life Ho Toh Aisi!Յամառաջ Մ. Ա.
2006Անցյալի բանտարկյալըZindaԲալաջիտ Ռոյ
2006Պատմություն` կյանքի տևողությամբAnthony Kaun Hai?վարպետ Մադան
2006Եղբայր Մուննան 2Lage Raho Munna BhaiՄուրլիպրասադ Շարմա (Մուննա Բհայ)
2006ՍահմանինSarhad Paarմայոր Ռանջիտ Սինգհ
2006Թող այդպես լինիTathastuՌավի Ռաջպուտ
2007Էկլավիա - իշխանական պահապանEklavyaՊաննալալ Չոհար
2007Անուղղելի խարդախներըNehlle Pe DehllaՋոնի
2007Փոխհրաձգություն ԼոկհանդվալումShootout at LokhandwalaՇամշեր Խան
2007Հարյուր միլիոնի ետևիցDhamaalտեսուչ Կաբիր Նայակ
2007Տաս պատմություն սիրո մասինDus KahaniyaanԲաբա Հիդերաբադի
2008ՍիրելիսMehboobaՇրավան Դհարիվալ
2008ԱռևանգումKidnapՎիկրանտ Ռայնա
2009ՖորտունաLuckԿարիմ Մուսա
2009Ամենայն բարիք. Զվարճանքն սկսվում էAll the Best: Fun BeginsԴհարամ Կապուր
2009Երկնագույն անդունդBlueՍագար Սինգհ
2010ԱկնթարթLamhaa: The Untold Story of KashmirՎիկրամ Սաբհարվալ, Գուլ Ջահանգիր
2010ՀեռախոսախցիկKnock OutՎիր Վիջայ Սինգհ
2010Խաբեության արքանTees Maar Khanպատմող
2010Խնդիր չկաNo ProblemՅաշ Ամբանի
2011Կրկնակի զվարճանքDouble DhamaalԿաբիր Նայակ
2011Չատուր Սինգհ` երկու աստղChatur Singh Two StarՉատուր Սինգհ
2011ԽարդախներըRascalsՉետան Չուհան
2011Մուտք գործելու պատահական հնարավորությունRa.OneԿհալնայակ
2011Իսկական հնդկական տղաներDesi Boyzբոս
2012Բոցավառ ուղիAgneepathԿանչա Չինա
2012ՍտորաբաժանումDepartmentտեսուչ Մահադև Բհոսլե
2012Սարդարի որդինSon of SardaarԲիլլու
2013Ղազիաբադի շրջանըZila GhaziabadԹհակուր Պրիտամ Սինգհ
2013Երկուսը մեկում. Ոստիկան և ավազակPolicegiriՌուդրա Ադիտյադևռաջ
2013Ձգձգված հատուցումZanjeerՇեր Խան
2014ՈստիկանըUngliտեսուչ Կալի
2014ՊիԿեյPKԲհայրոն Սինգհ
2017ԲհումիBhoomiԱրուն Սաչդևա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանջայ Դատ» հոդվածին։