Ընդհանուր մենամարտեր
![]() | |
Այլ անվանումներ | Ընդհանուր մենամարտեր Խառնամարտ Մարտեր առանց կանոնների |
---|---|
Մարզիկներ | Ընդհանուր մենամարտիկ |
Օլիմպիական սպորտ | ոչ |
Ընդհանուր մենամարտեր, խառը մենամարտեր, խառնամարտ (անգլ.՝ Mixed Martial Arts, MMA), մարտական, ոչ օլիմպիական ֆուլ կոնտակտ սպորտաձև, որում թույլատրվում է թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական իրադրություններում կատարել հարվածներ և բռնվածքներ։
Հանդես է գալիս որպես խառը մարտարվեստ՝ պարունակելով բռնցքամարտ, ըմբշամարտ, բրազիլյան ջիու ջիցու, մուայ թայ, քիքբռնցքամարտ, կարատե, ձյուդո և այլ մարտաոճերի բաղադրիչներ։
Ըստ որոշ վարկածների, ժամանակակից խառնամարտը սերում է Հին Հունաստանի օլիմպիական խաղերում անցկացվող պանկրաթեոն մարզաձևից։ Նմանատիպ մրցումներ անցկացվել են նաև 20-րդ դարի սկզբին՝ Եվրոպայում, Ճապոնիայում և խաղաղօվկիանոսյան երկրներում։ 1920-ականներից Բրազիլիայում զարգացող և ժողովրդայնություն վայելող վալե տուդո կոչվող սպորտաձևը բրազիլյան մի ընտանիքի կողմից 1993 թվականին մտցվում է ԱՄՆ, որից անմիջապես հետո հիմնադրվում է «UFC» (Ultimate Fighting Championship) մարտական կազմակերպությունը, ինչը մինչ օրս համարվում է աշխարհի գլխավոր մարտական առաջնությունը։
Բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելով, սպորտաձևը մեծ ժողովրդայնություն է վայելում նաև փեյ-փեր-վյու վարձույթում՝ մրցելով բռնցքամարտի և պրոֆեսիոնալ ըմբշամարտի հետ[1]։
Չնայած նրան, որ նախկինում մրցաշարերն ունեցել են նվազագույն կանոններ, սպորտը դիտվել է որպես «արյունալի սպանդ»։ Հետագայում կազմակերպիչները ստեղծել են կանոններ, ապահովել մարզիկների անվտանգությունը և հավաքել նոր հանդիսատես[2]։ Շնորհիվ այդ ջանքերի՝ ժամանակակից «մարտեր առանց կանոնների»-ն համարվում է ամենաարագ զարգացող սպորտի տեսակներից մեկը[3], որի մասին վկայում է Փեյ փեր վյու վաճառքը, զանգվածային լրատվության միջոցների լուսաբանությունը, այս սպորտով զբաղվող մարզիկների թվի աճը և սպորտաձևի հետ կապված ապրանքների վաճառքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թրեմբոու Այվեն (մարտի 1, 2007)։ «2006 թվականի դրությամբ ՓՓՎ-ներից ստացված «UFC»-ի եկամուտը կազմել է 200 միլիոն ԱՄՆ դոլար»։ «MMA Weekly»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-22-ին։ Վերցված է 2007-06-18
- ↑ «UFC History - Complete Martial Arts.com»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-29-ին։ Վերցված է 05-09-2010
- ↑ «Դանա Ուայթը կանանց ММА-ի մասին»։ AllBoxing.ru։ հունիսի 30, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-01-26-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յու Էֆ Սի պաշտոնական կայք (անգլ.)
- HyeFighters.com Հայ մարտիկների ինտերնետ-բազա (անգլ.)
- Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պաշտոնական կայք Archived 2011-09-30 at the Wayback Machine. (հայ.)
|