Կատրինա Կաիֆ
Կատրինա Կաիֆ անգլ.՝ Katrina Kaif | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1983 (34 տարեկան) |
Ծննդավայր | Բրիտանական Հոնկոնգ |
Քաղաքացիություն | ![]() |
Այլ անուն(ներ) | Կատրինա Ռոզմարի Տյուրքոտ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել |
Ակտիվ շրջան | 2003-ից մինչ օրս |
IMDb | ID http://www.imdb.com/name/nm1229940/ |
ԿինոՊոիսկ | ID https://www.kinopoisk.ru/name/225060/ |
Կատրինա Կաիֆ (անգլ.` Katrina Kaif, իրական անունը` Կատրինա Տյուրքոտ (Katrina Turquotte)[1], ծնվ. 1983 թ. հուլիսի 16, Հոնկոնգ), հնդկական կինոյի դերասանուհի և բրիտանական մոդել: Համարվում է Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դերասնուհիներից մեկը: 2009 թվականին, արժանացել է Filmfare Awards մրցանակի` «Նյու-Յորք» ֆիլմում կանացի լավագույն դերի համար: Զբաղվում է բարեգործությամբ և հանդես գալիս զանազան շոու-բեմադրություններում:
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատրինա Կաիֆը ծնվել է Բրիտանական Հոնկոնգում: Հայրը գործարար էր, մուսուլման, ծնունդով Քաշմիրից, իսկ մայրը` անգլիական իրավաբան և բարեգործ, քրիստոնյա[2]: Կատրինան ունի երեք ավագ և երեք կրտսեր քույրեր, ինչպես նաև մեկ ավագ եղբայր: Քույրերից Իզաբելը նույնպես դերասանուհի է և մոդել: Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Կատրինան դեռ փոքր էր, որից հետո հայրը մեկնել է ԱՄՆ: Երեխաներին մեծացրել ու դաստիարակել է մայրը: Մոր աշխատանքային բնույթի հետ կապված, նրանց ընտանիքն ստիպված էր ապրել տարբեր երկրներում` Չինաստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լեհաստան, Բելգիա, Մեծ Բրիտանիա և այլն: Հաճախակի տեղափոխումների պատճառով Կատրինան իր քույրերի և եղբոր հետ միասին կրթություն էին ստանում տնային պայմաններում[3]:
14 տարեկանում Կատրինան հաղթել է Հավայիում անցկացվող գեղեցկության մրցույթում և որպես մոդել, աշխատանքի անցել ոսկերչական ընկերությունում: Մոդելի իր աշխատանքը շարունակել է Լոնդոնում, որտեղ մշտապես ելույթներ է ունեցել Լոնդոնի նորաձևության շաբաթում: Այնտեղ նա գրավել է ռեժիսոր Կայզադ Գուստադի ուշադրությունը, ով նրան հրավիրել է նկարահանվելու անգլո-հնդկական «Բում» (2003 թ.) էրոտիկ ֆիլմում, որտեղ նկարահանվել էին նաև Ամիթաբհ Բաչչանը, Գուլշան Գրովերը, Ջեքի Շրոֆը և Զինատ Ամանը[4][5][6]: Հնդկաստանում նկարահանումների ժամանակ Կատրինան բազմաթիվ այլ առաջարկներ ստացավ և որոշեց մնալ այնտեղ: 2003 թվականին նա Հնդկաստանում սկսեց մոդելային գործունեություն և ներկայացնում էր այնպիսի բրենդներ, ինչպիսիք էին Կոկա-Կոլան, LG Group-ը և Սամսունգը:
2004 թվականին նա նկարահանվել է տելուգու լեզվով «Արքայադուստր Մալիսվարին» կինոնկարում: Նրա հոնորարը կազմել է 120 000 ԱՄՆ դոլար, որը հարավհնդկական դերասանուհու համար այն ժամանակ ամենաբարձրն էր: Չնայած նրա դերասանական խաղը ընդունվեց բացասական արձագանքներով, այնուամենայնիվ ֆիլմը շահութաբեր էր[7][8]: 2005 թվականին Կատրինան նկարահանվեց «Ինչպես ես սիրեցի» կինոնկարում` Սալման Խանի և Սուշմիտա Սենի հետ միասին: Ըստ Կատրինայի, դա Բոլիվուդում իր առաջին իրական քայլն էր: Ֆիլմը հաջողված էր, որի շնորհիվ նա ստացավ Stardust Award մրցանակը: 2006 թվականին Ակշայ Կումարի հետ միասին նա հանդես է եկել «Սիրո նախազգացում» կինոնկարում, որը սակայն տապալվեց կինովարձույթում: Այնուհետև նա նկարահանվել է ևս մեկ տելուգու և մալայալամ լեզուներով ֆիլմերում[9]:
2007 թվականին Կատրինան նկարահանվել է չորս բոլիվուդյան հիթերում. «Նամաստե Լոնդոն»` Ակշայ Կումարի հետ, «Հարազատ մարդիկ»` Դհարմենդրայի, Սաննի Դեոլի և Բոբբի Դեոլի հետ միասին, «Գործընկերը»` Սալման Խանի, Լարա Դատտայի և Գովինդայի հետ, ինչպես նաև «Բարի գալուստ» ֆիլմը` Ակշայ Կումարի, Նանա Պատեկարի, Մալիկա Շերավաթի և Անիլ Կապուրի հետ միասին:
Կատրինայի հաջորդ հաջողված ֆիլմերից էին «Մրցավազք» (2008 թ.) և «Սինգհ արքան» (2008 թ.) կինոնկարները: «Ժառանգորդները» (2008 թ.) կինոնկարը հաջողություն չունեցավ: 2009 թվականին Կատրինան մասնակցեց «Նյու-Յորք» կինոնկարի նկարահանումներին, որտեղ նրա խաղընկերներն էին Ջոն Աբրահամը և Նիլ Նիտին Մուկեշը: Ֆիլմը դրական արձագանքների արժանացավ և դերասանուհին ստացավ Filmfare Awards մրցանակ` կանացի լավագույն դերի համար:
2010 թվականին Կատրինան նկարահանվել է «Քաղաքագետները» կինոնկարում, որտեղ նրա հետ նկարահանվել էին Աջայ Դևգանը, Արջուն Ռամպալը և Նանա Պատեկարը: Ֆիլմի սյուժեն ներշնչված էր Մահաբհարաթայով և Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպով: 2011 թվականին, Հրիթիկ Ռոշանի հետ միասին նկարահանվել է «Կյանքը ձանձրալի չի կարող լինել» կինոնկարում, որն արդյունքում արժանացավ բազմաթիվ մրցանակների, իսկ «Իմ եղբոր հարսնացուն» կինոնկարի համար Կատրինան երկրորդ անգամ ներկայացվեց Filmfare մրցանակին:
2012 թվականին նկարահանված «Կար-չկար մի վագր» ֆիլմը վաստակեց 48 միլիոն դոլար, որտեղ Կատրինան հանդես էր եկել պակիստանյան հետախուզության գործակալի դերով: Շահութաբեր էր նաև Յաշ Չոպրայի «Քանի դեռ ողջ եմ» կինոնկարը, որտեղ Կատրինան նկարահանվել էր Անուշկա Շարմայի և Շահրուխ Խանի հետ:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականից Կատրինա Կաիֆը հանդիպում էր Սալման Խանի հետ, իսկ 2010 թվականին նրանք բաժանվեցին որպես ընկերներ[10][11]:
2009 թվականին նկարահանված «Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը» կինոնկարի նկարահանումների ժամանակ Կատրինան մտերմացել էր Ռանբիր Կապուրի հետ, սակայն 2016 թվականին նրանք արդեն բաժանվել են[12]:
Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2003 | Բում | Boom | Ռինա Կաիֆ, Պոպդի |
2004 | Արքայադուստր Մալիսվարին | Malliswari | Մալիսվարի |
2005 | Հոր հետքերով | Sarkar | Պուջա |
2005 | Ինչպես ես սիրեցի | Maine Pyaar Kyun Kiya | Սոնյա |
2005 | Կայծակի հարված | Allari Pidugu | Շվետա |
2006 | Սիրո նախազգացում | Humko Deewana Kar Gaye | Ջիյա Յաշվարդհան |
2006 | Մատանի դերասանուհու համար | Balram vs. Tharadas | Սուփրիյա |
2007 | Նամաստե Լոնդոն | Namastey London | Ջասմիթ Մալհոթրա |
2007 | Հարազատ մարդիկ | Apne | Նանդինի Սարաբհայ |
2007 | Գործընկերը | Partner | Պրիա Ջայսինգհ |
2007 | Բարի գալուստ | Welcome | Սանջանա Շետտի |
2008 | Մրցավազք | Race | Սոֆյա |
2008 | Սինգհ արքան | Singh Is Kinng | Սոնյա |
2008 | Ալո, կոլ-կենտրոնը լսում է | Hello | պատմող |
2008 | Ժառանգորդները | Yuvvraaj | Անուշկա |
2009 | Նյու-Յորք | New York | Մայա Շեյխ |
2009 | Երկնագույն անդունդ | Blue | Նիկի |
2009 | Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը | Ajab Prem Ki Ghazab Kahani | Ջեննի Պինտո |
2009 | Մեծ իրարանցում | De Dana Dan | Անջալի Կակադ |
2010 | Քաղաքագետներ | Raajneeti | Ինդու Սաքսենա, Ինդու Պրատապ |
2010 | Խաբեության արքան | Tees Maar Khan | Անիյա Խան |
2011 | Կյանքը ձանձրալի չի կարող լինել | Zindagi Na Milegi Dobara | Լայլա |
2011 | Իմ եղբոր հարսնացուն | Mere Brother Ki Dulhan | Դիմփլ Դիքսիտ |
2012 | Բոցավառ ուղի | Agneepath | կամեո |
2012 | Կար-չկար մի վագր | Ek Tha Tiger | Զոյա |
2012 | Քանի դեռ ողջ եմ | Jab Tak Hai Jaan | Միրա Թհապար |
2013 | Բայքերներ 3 | Dhoom:3 | Ալիյա |
2014 | Այդ նույն օրը (Պիֆ-Պաֆ) | Bang Bang | Հարլին Սահանի |
2015 | Ուրվականը | Phantom | Նավազ |
2016 | Մոլեգնություն | Fitoor | Ֆիրդուս |
2016 | Նայեք կրկին ու կրկին | Baar Baar Dekho | Դիյա |
2017 | Խուզարկու Ջագան | Jagga Jasoos | Շրութի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jane Mathews։ «‘Tax dodge’ raid on British-born Bollywood star»։ Daily Express (անգլերեն)։ Վերցված է 2015-08-30
- ↑ «Katrina Kaif turns 30!»։ The Times of India (անգլերեն)։ 2014-07-16։ Վերցված է 2015-08-30
- ↑ Chaturvedi Anshul (դեկտեմբերի 26, 2010)։ «I'm not dumb: Katrina»։ The Times of India։ Արխիվացված օրիգինալից 2014-05-05-ին
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ [4]
- ↑ [5]
- ↑ [6]
- ↑ Singh Prashant (օգոստոսի 19, 2011)։ «I am Katrina’s bodyguard: Salman Khan»։ Hindustan Times։ Արխիվացված օրիգինալից 2014-07-14-ին
- ↑ «Salman believed in me: Katrina»։ India Today։ ապրիլի 27, 2010։ Արխիվացված օրիգինալից 2014-07-14-ին
- ↑ «Did the break-up with Ranbir Kapoor cost Katrina Kaif an endorsement deal?»։ Daily News and Analysis։ փետրվարի 28, 2016։ Արխիվացված օրիգինալից 2016-10-27-ին
|