Սամսունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Սամսունգ
Samsung wordmark.svg
Samsung headquarters.jpg
ՏեսակChaebol?
Հիմնադրված է1938
ՀիմնադիրԼի Բյոն Չհոլ
ՎայրSamsung Town, Seocho District, Սեուլ
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՏնօրենKoh Dong-Jin?, Kim Hyun Suk? և Kim Ki Nam?
Արդյունաբերությունկոնգլոմերատ
Դուստր ընկերություններSamsung Electronics
Կայքsamsung.com
ՊորտալPortal:Samsung?
Samsung Վիքիպահեստում

Սամսունգ (հանգըլ՝ 삼성그룹), հարավկորեական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1938 թվականին։ Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական կոմպոնենտների, հեռահաղորդակցման սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, տեսալսողական սարքավորումերի արտադրող։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Սեուլում։ Էփլի գլխավոր մրցակիցն է։

«Սամսունգ» բառը կորեերեն նշանակում է «երեք աստղ»: Հնարավոր է այն կապված է հիմնադրի՝ Սամսունգ Լի Բյոնչխոլյայի երեք որդիների հետ[1]։

Ընկերության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամսունգի գրադարան Հարավային Կորեայում

1930-ական թվականներին Կորեայում գործարար Լի Բիոն Չխոլը բացեց բրնձի ալյուր արտադրող իր գործը: Դեգու քաղաքում փոքր պահեստը դարձավ Սամսունգի մեծ պատմության սկիզբը: Այդ ժամանակ Կորեան Ճապոնիայի գաղութն էր և երկրում բավականին դժվար էր զբաղվել բիզնեսով: Այնուամենայնիվ, արդեն 1938 Լիին հաջողվում է ստեղծել առաջին անկախ ալիքը Կորեայից Չինաստան և Մանչուրիա արհանելու համար: Սննդամթերքի ակտիվ զարգացումը, ինչպես օրինակ բրնձի, շաքարավազի և չորացրած ձկների, հնարավորություն տվեց պաշտոնապես գրանցել Սամսունգի առևտրային ընկերության ապրանքային նշանը: Օտարերկրյա (Կորեայի համար) անունը ծագել է կորեացի գործարարի ծրագրերի արդյունքից: Արդեն 1950 թվականի վերջում Լի Բիոնը պատրաստվում էր առևտուր հաստատել Ամերիկա մայրցամաքի երկրների հետ: Կորեական թերակղզում ամերիկյան զորքերի վայրէջքից հետո, բրնձի օղու և գարեջրի արտադրության գործարանի արտադրանքը սկսեց վաճառվել դաշնակից ուժերի ներկայացուցիչներին:Կորեայի պատերազմը վերջ դրեց այս բիզնեսին: Պահեստները թալանվեցին և այրեցին այնպես, ինչպես հիմնվել էր ընկերությունը:

Գոյություն ունի լեգենդ նրա մասին, որ այրված տան ավերակներում Լի Բիոնը գտել է պահված փողերով տուփ, որը ներդրել է իր նոր բիզնեսի մեջ։ Դա տեքստիլ գործարան էր, շաքարավազի գործարան, իսկ ավելի ուշ նաև ապահովագրական բիզնես։ Լի Բիոնը արագ հարստացավ, չնայած որ Կորեայում 1960-ական թվականին մեկ շնչի հաշվով միջին եկամուտը չէր գերազանցում 80 դոլարը։ Պետք է նշել, որ այդ ժամանակ նույնիսկ մայրաքաղաք Սեուլում, մշտական էլեկտրաէներգիա չի եղել, էլեկտրաէներգիա մատակարարվել է օրական մի քանի ժամով, իսկ կենտրոնական ջրի խողովակ չկար։ Զարմանալի չէ, որ արագ ռազմական հեղաշրջումը գահընկեց արեց նախագահ Լի Սին Մանին և Լի Բիոնի մոտիկ ընկերոջը, որը որպես հարուստ գործարար դարձել էր ներքին շրջանի անդամ։ Լի Բիոն Չխոլին բանտարկեցին կաշառք վերցնելու և գահընկեց արված իշխանի հետ ծանոթանալու համար։

Մենք օգտագործում ենք մարդկային և տեխնիկական ռեսուրսները, որպեսզի ստեղծենք հրաշալի որակի ապրանքներ, որպեսզի ներդնենք մեր ծառայությունները հասարակության զարգացման գործում։[2]։

Պատկերանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Byeolpyo ընկերության պատկերանիշը (1938-1958)  
Samsung Group ընկերության պատկերանիշը (1969-1979)  
Samsung Group « Երեք աստղ» ընկերության պատկերանիշը (80–ականների վերջ - 1992)  
Samsung Electronics ընկերության պատկերանիշը (80–ականների վերջ - 1992)  
Սամսունգ ընկերության ժամանակակից պատկերանիշը[3]  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]