Կասիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կասիո
Casio logo.svg
CASIO-Honsya-Syaoku.jpg
Տեսակհանրային ընկերություն, երաժշտական գործիքների արտադրող և տեխնոլոգիական ընկերություն
Անվանված էKazuo Kashio?
Հիմնադրված է1957[1]
ՀիմնադիրKazuo Kashio?
ՎայրHonmachi (Shibuya), Սիբույա, Տոկիո, Ճապոնիա[2]
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա[1]
ՏնօրենKazuo Kashio?
ԱրդյունաբերությունQ3587639?
Աշխատողների թիվ12 287 մարդ
Կայքcasio.jp և world.casio.com
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[3] և SD Association?[4]
ԲորսաLua error in Մոդուլ:Wikidata/item at line 100: bad argument #1 to 'gsub' (string expected, got nil).
Casio Վիքիպահեստում

Կասիո (անգլ.՝ Casio)` Էլեկտրական սարքերի ճապոնական արտադրող։ Ավելի հայտնի է որպես հաշվիչների, աուդիո սարքավորումների, լուսանկարչական ապարատների, երաժշտական գործիքների, ձեռքի ժամացույցների արտադրող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1946 թվականի ապրիլին։ Հիմնադիրներն են Կաձուո, Յուկիո, Տոսիո և Տադաո Կասիո (լատ.`Kashio) եղբայրները։ «Կասիո»-յի խոշորագույն արտադրանքը եղել է յուբիվա անունով ծխախոտ պահող մատանին (yubiwa pipe)։ Հետպատերազմյան ժամանակահատվածում ճապոնացիները, լինելով նյութական, տնտեսական խիստ կարիքի մեջ, ամեն ինչում խնայում էին։ Ծխողներն, օրինակ, փորձում էին կիսատ չթողնել ծխախոտը։ Տադաո Կասիոն դրա համար ստեղծում է հատուկ մատանի, որը ծխողներին հնարավորություն է տալիս պահել ծխախոտը՝ առանց նրան դիպչելու, ինչի արդյունքում հնավոր է լինում ծխել այն մինչև վերջ։ Միևնույն ժամանակ ծխողի ձեռքերն այդ ընթացքում ազատ էին մնում աշխատելու համար։

1957 թվականին թողարկել է աշխարհում առաջին ամբողջովին էլեկտրական հաշվիչը` 14A մոդելը, որը ընկերությունը վաճառեց 485,000 իենով։ «Կասիո 14A» անվանումը նշանակում էր, որ հաշվիչ մեքենան կարող է աշխատել 14 նիշ ունեցող թվերի հետ։ Արտասահմանյան նմանատիպ մեքենաների համեմատությամբ նրա տեխնիկական ցուցանիշներն ավելի բարձր էին, ինչն էլ հնարավորություն տվեց ավելի թանկ գին նշանակել «Կասիո»-յի համար[5]։ 1965 թ.-ին «Կասիո»-ն թողարկում է նոր տեսակի հաշվիչ, որը ստանում է «001» անունը։ Արդեն 80-ականների վերջին, հաշվիչ մեքենաներից բացի ընկերությունը սկսեց արտադրել ժամացույցներ, տպիչներ, հեռուստացույցներ, սինթեզատորներ, էլեկտրոնային նոթատետրեր։ 20-րդ դարի տեխնիկական առաջընթացի խորհրդանիշ դարձավ 1972թ. արտադրված «Կասիո մին» հաշվիչ մեքենան։ 1980-ականների և 1990-ականների ընթացքում ընկերությունը դառնում է ավելի հայտնի իր էլեկտրոնային ստեղնաշարային գործիքների արտադրությամբ[6][7]։ Այսօր «Կասիո»-ն հայտնի է աշխարհին իր ամուր, դիմացկուն և հուսալի թվային ժամացույցներով։ Ընկերությունն արտադրում է նաև ապրանքներ տեղական շուկայի համար։ Տիպիկ օրինակ է «աղոթքի կողմնացույց» ժամացույցը (անգլ.` "Prayer Compass" watch), որը նախատեսված է օգնելու մուսուլմաններին աղոթել ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությամբ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]