Կիզակետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիզակետ, ֆոկուս, կետ, որտեղ հավաքվում է օպտիկական համակարգով անցած զուգահեռ ճառագայթների փունջը (կամ այդ ճառագայթների մտովի շարունակությունը)։ Յուրաքանչյուր օպտիկական համակարգ ունի երկու կիզակետ՝ առջևի (առարկաների տարածությունում) և ետևի (պատկերների տարածությունում)։ Եթե ճառագայթները զուգահեռ են համակարգի գլխավոր առանցքին, ապա կիզակետը գտնվում Է այդ առանցքի վրա և կոչվում Է գլխավոր կիզակետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 403