Ստերեոսկոպիկ լուսանկարահանման ապարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստերեոսկոպիկ լուսանկարման ապարատ
Ստերեոսկոպիկ ապարատ

Ստերեոսկոպիկ լուսանկարման ապարատ, լուսանկարչական ապարատ նույն օբյեկտի երկու լուսանկարների միաժամանակ ստացման համար, որոնք կազմում են ստերեոզույգ։ Հանդերձված է երկու միանման օբյեկտիվներով, որոնք տեղադրված են միմյանցից 65 մմ հեռավորության վրա (մարդու աչքերի բիբերի միջև եղած հեռավորությունը, այսպես կոչված, աչքի ստերեոբազիսը)։

Այսպիսի ապարատներ օգտագործում են ֆիլմերում եռաչափ պատկեր ստանալու համար։ Այս սարքը առաջին անգամ հայտնաբերել է Իվան Ալեքսանդրը։ Այս սարքերը օգտագործում են մեքենաներում օբյեկտների միջև հեռավորությունը որոշելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 122
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերեոսկոպիկ լուսանկարահանման ապարատ» հոդվածին։