Nikon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Nikon
Nikon Logo.svg
Nikon WestBuilding.jpg
Տեսակբազմազգ ընկերություն
Հիմնադրված է1917
ՎայրՄինատո, Ճապոնիա
ԵրկիրFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
Արդյունաբերությունcamera
Մայր ընկերությունՄիցուբիշի
Դուստր ընկերություններNikon UK և Nikon (United States)
ՍեփականատերՄիցուբիշի
Կայքnikon.com և nikon.ru/ru_RU/
ԲորսաՏոկիոյի ֆոնդային բորսա
Nikon Վիքիպահեստում

Nikon Corporation (ճապ.՝ 株式会社ニコン «Նիկոն»), ճապոնական ընկերություն, որը մասնագիտանում է օպտիկայի և էլեկտրոնային սարքերի արտադրության մեջ։

Nikon-ը մտնում է Mitsubishi Group-ի մեջ։ Այն հիմնադրել է Kōgaku Kōgyō-ն 1917 թվականի հուլիս 25-ին Nippon Kogaku K.K. անվանումով (Nippon Kogaku Kabushiki Kaisha), վերանվանվել է 1988 թվականին[1], որի նախագահն էր Կաձուո Ուսիդան (Kazuo Ushida)։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nikon Corporation-ը ստեղծվել է 1917 թվականին, երբ միացան օպտիկական սարքերի երեք արտադրողներ (Seisakusho, Iwaki Glass Co, Fujii Lens) և ստեղծեցին ամբողջովին ինտեգրալային կազմակերպություն Nippon Kogaku Kokyo K.K. անվանումով[2]։ Ընկերությունը արտադրում էր օպտիկական սարքեր Ճապոնիայի ռազմական նավատորմի համար։

1932 թվականին հայտվեց Nikkor օբյեկտիվների բրենդը[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընկերության արտադրամասերի քանակը դարձավ 19, 23 հազար աշխատակիցներով։ Ընկերությունը ճապոնական բանակի համար արտադրում էր հեռադիտակներ, օբյեկտիվներ և նշանառիչներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը սկսեց քաղաքացիական արտադրանք մեկ արտադրամասում։ Սկզբնապես մշակվել է երկխցիկանի ֆոտոապարոտ (6х6), սակայն հետագայում մտածվել է ավելի զարգացնել փոքր ֆորմատ ունեցող տեխնիկան և 1946 թվականին ստեղծվել է 35-միլիմետրանոց միաթաղանթ տեսաախցիկ։ Հենց այդ ժամանակ էլ դադարեցվել են Canon-ի 35 միլիմետրանոց օբյեկտիվների արտադրությունը: Nikon-ը դարձավ ընկերության անվանումը: 1948 թվականին սկսվեց Nikon I ֆոտոապարատների արտահանումը Հոնկոնգ:

1950 թվականին թողարկվել է Nikon S տեսախցիկը: 1950 թվականի հուլիսից մինչև 1951 թվականի հունվարը Կորեական պատերազմի ժամանակ տեսախցիկից օգտվում էր ամերիկացի լրագրող Դևիդ Դուգլաս Դունկանը (David Douglas Duncan):

1953 թվականին հիմնվել է Nikon Optical Co., Inc. ընկերությունը (հիմա կոչվում է Nippon Kogaku (U.S.A.) Inc.) ԱՄՆ արտահանման համար[3]:

1957 թվականին սկսվեց Nikon SP հեռաչափ տեսախցիկի թողարկումը: Իր որակով ֆոտոապարատը մրցում է Leica և Carl Zeiss արտադրանքի հետ: Ընկերությունը երկար ժամանակ դադարեցրեց հեռաչափ տեսախցիկների արտադրությունը և սկսում է միաթաղանթ տեսախցիկների մշակումը: 1959 թվականին հայտնվում է Nikon F-ը: 30 տարի շարունակ Nikon F-ը ունի մեծ հեղինակություն պրոֆեսիոնալ լուսանկարիչների շրջանում:

1971 թվականին թողարկվել է Nikon F2 ֆոտոապարատը:

1980 թվականին ընկերությունը թողարկեց սարքավորումներ Ֆոտոլիտոգրաֆիայի համար: Հենց այդ տարի հայտնվեց Nikon F3 ֆոտոապարատը: Nikon F3 մասնակցել է NASA-ի տիեզերական թռիչքում: 1982 թվականին թողարկվել է գունավոր վիդեոապարատ՝ S-100: ԱՄՆ-ում ստեղծվել է Nikon Precision Inc ընկերությունը: Ընկերությունը վաճառում է սարքավորումներ կիսահաղորդիչային արդյունաբերության համար:

1990 թվականին բացվել է առանձին ընկերություն Թաիլանդում: 1991 թվականին կառուցվել է արտադրամաս: 2000 թվականին արտադրամասում աշխատում էր 2000 մարդ, իսկ 2004-ին՝ 8000: 1995 թվականին Fujifilm-ի հետ համատեղ մշակվել է թվային տեսախցիկի առաջին նմուշը: 1997 թվականին հայտնվեց կոմպակտ թվային ֆոտոապարատը՝ Coolpix-100։ 1999 թվաակնին թողարկվել է Nikon D1 տեսախցիկը, իսկ 1996 թվականին սկսվել է Nikon F5 տեսախցիկների արտադրությունը, 2004 թվականին՝ Nikon F6:

2013 թվականին Լաոսում հիմնվեց Nikon Lao Co., Ltd. ընկերությունը:

2010 թվականի օգոստոսին Nikkor օբյեկտիվների գումարային վաճառքը հասավ 55 միլիոնի[4], 2011-ի ապրիլին՝ 60 միլիոն հատ[5], իսկ 2016-ի հուլիսին անցավ 100 միլիոնը[6]:

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Nikon ընկերությունը բաժանվել է չորս ստորաաբաժանումների:

  • Ֆոտոտեխնիկա և ֆոտոպատկանելիություն՝ տեսախցիկների ֆոտոօբյեկտիվների (Nikkor ապրանքնիշի տակ), Ֆոտոլուսարձակների, սպորտոյին օպտիկայի և ծրագրային ապահովման արտադրություն:
  • Ճշգրիտ սարքավորումներ՝ Իմերսիոն մեթոդով միկրոսխեմաների պատրաստման համակարգերի, ինչպես նաև FPD-համակարգերի և հեղուկ բյուրեղային էկրաների պատրաստում:
  • Գործիքներ՝ մանրադիտակների և չափիչ սարքերի արտադրություն:
  • Այլ հոսքեր՝ բժշկական սարքավորումների և ակնաբուժական թաղանթների արտադրություն (համատեղելի է Nikon-Essilor Co., Ltd. ընկերության հետ):

2006 թվականից ընկերությունը ամբողջովին դադարեցրեց ժապավենային տեսախցիկների արտադրությունը (մնացին մայն երկու մոդելներ՝ Nikon F6 և Nikon FM10), կենտրոնանալով թվային տեխնիկայի արտադրության վրա: Ընդ որում արտադրությունից դուրս եկած մոդելների տեխնիկական սպասարկումը շարունակվեց ևս տասը տարի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Борис Бакст (2012-08-07)։ «Никон. Начало отсчёта»։ Статьи о фототехнике (անգլերեն)։ Фотомастерские РСУ։ Վերցված է 2015-04-25 
  2. 2,0 2,1 «Nikon - Corporate History»։ // nikon.com։ Վերցված է 2014-1-22 
  3. Corporate History (англ.). Nikon Corp.. Проверено 3 октября 2015
  4. Total Production of NIKKOR Lenses for Nikon SLR Cameras Reaches Fifty-Five Million 15 September 2010
  5. Nikon marks production of 60 millionth Nikkor lens Tuesday, 5 April 2011
  6. Пресс-центр - Узнать больше | Nikon Россия