Լուսաուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսաուժ, օպտիկական սարքի բնութագիր. հավասար է սարքի ընդունիչով չափվող լուսային մեծության (լուսավորվածություն, լուսային հոսք) և լույսի աղբյուրի պայծառության հարաբերությանը։ Կինո-լուսանկարչական օբյեկտիվի համար լուսաուժը («էֆեկտիվ» կամ ֆիզիկական լուսաուժ) օբյեկտիվի միջոցով ստացվող պատկերի լուսավորվածության և առարկայի պայծառության հարաբերությունն է։ Օբյեկտիվի ԼուսաուժԼուսաուժհավասար է τS/f², որտեղ τ-ը կիզակետային հեռավորությունն է, Տ-ը՝ ապերտուրային դիաֆրագմայի բացվածքի մակերեսը, իսկ τ<1-ը օբյեկտիվի թողունակության գործակիցն Է, որը կախված է օբյեկտիվում լույսի անդրադարձման և կլանման հետևանքով տեղի ունեցող կորուստներից։ S/f² մեծությունը կոչվում է օբյեկտիվի երկրաչափական Լուսաուժ։ Լուսաուժը թույլ է տալիս համեմատել օպտիկական տարբեր համակարգի պատկերների հարթությունների լուսավորվածությունները։ Լուսաստվերի հնարքներին դիմել են դեռևս անտիկ շրջանի գեղանկարիչները։ Լուսաստվերը և նրա տեսությունը մշակել են Վերածննդի վարպետները (հատկապես՝ Լեոնարդո դա Վինչին)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 694