Թվային ֆոտոխցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Partly disassembled Lumix digital camera.jpg

Թվային ֆոտոխցիկ (անգլ.՝ Digital Camera) ֆոտոխցիկ, որում օպտիկական պատկերի տպման համար լուսազգայուն նյութի փոխարեն օգտագործվում է կիսահաղորդիչ ֆոտոմատրիցա և թվային հիշողության սարք: Անալոգային ազդանշանը մատրիցայից ԱԹՓ-ի (անալոգաթվային փոխարկիչ) միջոցով փոխակերպվում է թվային կոդի և փոխանցվում է պահեստավորման սարքի կամ մեկ այլ արտաքին սարքի մեջ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փորձնական թվային ֆոտոխցիկը արտադրել է 1975 թվականին Eastman Kodak ընկերության ինժեներ Սթիվեն Սասունը: Նրանում օգտագործված մատրիցան ուներ 0,01 մեգափիքսել թույլտվություն: Թվային ֆոտոխցիկների հայտնվելուն նախորդել են վիդեոխցիկները,որոնք իրենցից ներկայացնում էին վիդեոկամերա հարմարեցված անշարժ պատկերների անալոգային ձայնագրման համար վիդեոկամերայի կամ վիդեոսկավառակի վրա: Առաջին վիդեոֆոտոապարատի նախատիպը՝ Sony Mavica, ներկայացվել էր 1981 թվականին: Սպառողական մակարդակի առաջին թվային ֆոտոխցիկը 1988 թվականին դարձավ «Fuji DS-1P»-ը, որը ձայնագրման համար օգտագործում էր SRAM շարժական քարտը: Նույն թվականին Kodak-ը ստեղծեց առաջին հայելային ֆոտոապարատը՝ «Electro-Optic Camera»-ն հիմնված փոքր որմատ ունեցող Canon New F-1-ի վրա:

Թվային ֆոտոխցիկ սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարչության զարգացումը հանգեցրեց նրան, որ մշակվեցին որոշ չափանիշներ ինտերֆեյսի,լուսանկարչի, ու իր կողմից օգտագործվող ֆոտոտեխնիկայի միջև: Արդյունքում սացվեց,որ թվային ֆոտոխցիկները հիմնականում իրենց արտաքին ու ներքին օգտագործման տվյալներով նման են ժապավենային ֆոտոտեխնիկային: Տարբերությունը կայանում է ֆիքսացիայի տեխնոլոգիայի և դրան հետևող պատկերի մշակման մեջ:

Թվային ֆոտոխցիկի հիմնական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատրիցա

Ցանկացած ֆոտո-և վիդեոխցիկի հիմնական տարրը մատրիցան է: Ստացված պատկերի որակը հիմնականում կախված է մատրիցայի և օբյեկտիվի որակից: Մատրիցան (երբեմն այն անվանում են սենսոր) իրենից ներկայացնում է կիսահաղորդիչ պլաստինա, որը բաղկացած է լուսազգայուն տարերից, շատ դեպքերում խմբավորված տողերով ու սյուներով:

Օբյեկտիվ

Թվային ֆոտոխցիկի օբյեկտիվը առանձնապես չի տարբերվում սովորական ֆոտոկամերաների օբյեկտիվներից: Սենսորի փոքր չափերի պատճառով,թվային ֆոտոխցիկների օբյեկտիվները (բացի հայելային ֆոտոկամերաներից,որ օգտագործում են նույն օբյեկտիվը) իրենց չափսերով ավելի փոքր են: Թվային ֆոտոխցիկի օբյեկտիվները կառուցված են այնպես, որ լույսի ճառագայթները օբյեկտիվից մատրիցայի վրա ընկնեն զուգահեռ հոսքով:

Շնորհիվ 35 մմ ժապավենի չափերի փոքրացմանը , սիրողական մակարդակի ֆոտոխցիկներում հնարավոր դարձավ օպտիկական սխեմաների օգտագործումը, ինչը նախկինում վերաբերում էր միայն թանկարժեք ապարատներին:

Տեսաորոնիչ

Ֆոտոխցիկի տարր է , որը ցույց է տալիս հետագա նկարի սահմանները և որոշ դեպքերում նկարահաման կտրուկությունն ու պարամետրերը: Շուկայական թվային ֆոտոխցիկներում որպես տեսաորոնիչ է օգտագործում LCD էկրանը (հայելայինում LiveView ռեժիմով և կոմպակտ ֆոտոխցիկներում) և տարբեր էլեկտրոնային ու օպտիկական տիպի տեսաորոնիչներ:

Պրոցեսսոր

Թվային ֆոտոխցիկներում պրոցեսսորը կատարում է հետևյալ ֆունկցիաները.

  • աշխատող փականի կառավարումը,
  • կառավարում է օբյեկտիվը ավտոմատ և մեխանիկական նկարահանման ռեժիմներում,
  • սպիտակի բալանսի ընտրությունը,օբյեկտի լուսավորվածության չափումը, էքսպոզույքի որոշումը, գունային ջերմաստիճանի ընտրությունը և այլն,
  • ֆլեշի աշխատանքի կառավարումը,
  • բրեքետինգի կառավարումը՝ շարունակական նկարահանման հնարավորությունը ֆոտոխցիկի տարբեր պարամետրերի դեպքում,
  • հատուկ էֆֆեկտների կառավարմամբ արդեն իսկ ունեցած շարքից (սև ու սպիտակ, կարմիր աչքերի էֆեկտի ուղղումը և այլն),
  • Ընտրված նկարահաման ռեժիմի,պարամետրերի ,պատկերի ինֆորմացիայի ձևավորումը և թողարկումը էկրանի վրա:
Հիշողության քարտ

Հիշողության քարտը ինֆորմացիայի կրող է , որը ապահովում է մեծ ծավալով տվյալների, այդ թվում նաև թվային ֆոտոխցիկով ստացված պատկերների երկարաժամկետ պահպանումը: Սկզբնական շրջանի թվային ֆոտոխցիկներում օգտագործվում էին ուրիշ ինֆորմացիայի կրողներ ևս, այդ թվում նաև փոքր կոշտ սկավառաակներ, դիսկետներ, ձայնագրված օպտիկական և մագնիսաօպտիկական սկավառակներ, մինչև աուդիոկասսետներ:

Չափերն ու ինտերֆեյս

րտաքին ինտերֆեյս,որ միանում է համակարգչին, ունենում են համարյա բոլոր թվային ֆոտոխցիկները: Այսօր դրանցին ամենատարածվածը համարվում է USB-ն: Ինչպես նաև օգտագործվում են հատուկ տիպերի միակցիչներ հեռուստացույցին կամ տպիչին միանալու համար: Հայտնվել են անլար ինտերֆեյսով առաջին ֆոտոխցիկների մոդելներ: