Jump to content

Նանա Պատեկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանա Պատեկար
անգլ.՝ Nana Patekar
Ծնվել էհունվարի 1, 1951(1951-01-01)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՄուրուդ, Raigad district, Կոնկան, Բոմբեյ, Հնդկաստան
ԿրթությունՍըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ և ռեժիսոր
Ծնողներհայր՝ Դանկար Պատեկար, մայր՝ Սանգանա Պատեկար
Ամուսին(ներ)Neelakanti Patekar?
Երեխա(ներ)Մալհար Պատեկար
Պարգևներ և մրցանակներ

Նանա Պատեկար (մարաթհի` नाना पाटेकर, իրական անունը` Վիշվանաթհ Պատեկար, հունվարի 1, 1951(1951-01-01)[1], Մուրուդ, Raigad district, Կոնկան, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ դերասան, ռեժիսոր, երգիչ և գրող։ Արժանացել է չորս Filmfare Awards և երեք Ազգային կինոմրցանակների։ 2013 թվականին արժանացել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանա Պատեկարը ծնվել է տեքստիլային գործարարությամբ զբաղվող Դինկար Պատեկարի ընտանիքում, որտեղ մեծանում էին նաև նրա երկու եղբայրները։ Երբ սովորում էր դպրոցում, ընտանիքը տեղափոխվել է Մումբայ։ 1964 թվականին նրա հոր գործերը սկսեցին վատանալ և Նանա Պատեկարը ընտանիքին օգնելու նպատակով սկսեց աշխատել, միաժամանակ հասցնելով խաղալ դպրոցական թատրոնի ներկայացումներում։ Ավարտելով Մումբայի Sir J. J. Institute of Applied Art կիրառական արվեստների ինստիտուտը, նա սկսել է աշխատել գովազդային գործակալությունում։ Այդ ժամանակ էլ ծանոթացել էր իր ապագա կնոջ` Նիլկանթհիի հետ։ Նանա Պատեկարը աշխատանքից ազատ ժամերին խաղում էր թատրոնում։ Քանի որ կինն ավելի շատ էր վաստակում, ուստի նրա խորհրդով էլ Նանա Պատեկարը տեղափոխվեց թատրոն` մշտական աշխատանքի, որտեղ կարող էր դրսևորել իր տաղանդն ամբողջությամբ։

Կինոյում Նանա Պատեկարը սկսել է նկարահանվել 1970-ական թվականներից։ Սկզբում նկարահանվել է մարաթհի լեզվով ստեղծված ֆիլմերում։ Հետագայում նկարահանվել է նաև թամիլերեն և կաննադա լեզուներով ֆիլմերում։ 1991 թվականին, առաջին անգամ որպես ռեժիսոր նկարահանել է «Զինվորի ճակատագիրը» կինոնկարը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ամուսնացել է Նիլկանթհի Պատեկարի հետ և ունեցել որդի։ Տարիներ անց նրանք ամուսնալուծվել են։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1978ՄեկնումGamanՎասու
1984Իմ ձայնըAaj Ki AwazՋագմոհանդաս
1986Արդարադատություն իրականացնողըAnkushՌավինդրա Կելկար «Ռավի»
1988Սալամ, ԲոմբեյSalaam Bombay!Բաբա Գոլուբ
1988Ռոբին Հուդի վերադարձըAaj Ka Robin HoodՌամդուլարե Ս. Ջադհավ
1989ԵղբայրներըParindaԱննա
1991Զինվորի ճակատագիրըPrahaar: The Final Attackմայոր Չաուհան
1992Ջենթլմենի երազանքներըRaju Ban Gaya GentlemanՋայ
1996Երաժշտության աշխարհըKhamoshi: The MusicalՋոզեֆ
1997ՄուստաֆաGhulam—E—MusthafaՄուստաֆա
1999Հարազատ հոգիներHu Tu TuԲհաու
2003ՈւրվականBhootտեսուչ Լիյաքատ Քուրեշի
2007Բարի գալուստWelcomeՈւդայ Շանկար Շետտի
2007ԼողավազանThe PoolՆանա
2010ԴպրոցGet Educated: PaathshaalaԱդիտյա Սահայ
2012Կյանք - Լցված գավաթKamaal Dhamaal MalamaalՍամ, Կալլու
2013Գրոհներ 26/11The Attacks of 26/11Ռաքեշ Մարիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանա Պատեկար» հոդվածին։