Մալիկա Շերավաթ (հինդի՝ मल्लिका शेरावत, իրական անունը Ռիմա Լամբա, ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 24-ին, Մոտ գյուղակ, Հիսարի շրջան, Հարյանա նահանգ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասանուհի, առավելապես նկարահանվում է Բոլիվուդում։ Հնդկական ԶԼՄ-ների կողմից հաճախ անվանվում է սեքս-խորհրդանիշ[4]։ Հնդիկ սակավաթիվ դերասանուհիներից մեկը, ով նկարահանվել է Հոլիվուդում[5][6]։
Մալիկա Շերավաթը ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 24-ին ՀնդկաստանիՀարյանա նահանգի Հիսարի շրջանի Մոտ գյուղակում, ազգությամբ ջաթուհի է[7]։ Ստացել է փիլիսոփայության աստիճան Դելիի համալսարանում[8]։ Նա վերցրել է էկրանային Մալիկա կեղծանունը, որը նշանակում է «Տիրուհի», որպեսզի խուսափի Ռիմա անունով այլ դերասանուհիների հետ խառնաշփոթից[9]։ «Շերավաթը» նրա մոր աղջկական ազգանունն է[10]։
Մինչ կինեմատոգրաֆ գալը նա նկարահանվել է հեռուստատեսային գովազդում[11]։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմը «Սիրո հակառակ կողմը» ռոմանտիկ կատակերգությունն էր, որն արժանացել է առանձնահատուկ դրական արձագանքներ քննադատների կողմից[12][13]։ 2005 թ. Շերավաթը նկարահանվել է չինական «Առասպել» ֆիլմում, Ջեքի Չանի հետ միասին, կատարելով հնդիկ աղջկա դեր, ով գլխավոր հերոսին փրկել էր գետում խեղդվելուց։ Դա նրա առաջին միջազգային ֆիլմն էր։