Առասպել (ֆիլմ, 2005)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առասպել յուե չինարեն 神話 | |
---|---|
![]() | |
Երկիր | Հոնկոնգ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, մարտաֆիլմ[1] և մարտարվեստի մասին ֆիլմ |
Թվական | 2005 |
Լեզու | կանտոն |
Ռեժիսոր | Սթենլի Թոնգ[2][1] |
Պրոդյուսեր | Ջեքի Չան, Ուիլի Չան և Ալբերտ Յանգ |
Սցենարի հեղինակ | Սթենլի Թոնգ |
Դերակատարներ | Ջեքի Չան[2], Թոնի Լյուն, Կիմ Հի Սոն, Մալիկա Շերավաթ և Յու Ժունգուան |
Երաժշտություն | Նաթան Վոնգ |
Պատմվածքի վայր | Հնդկաստան |
Տևողություն | 118 րոպե |
IMDb | ID 0365847 |
«Առասպել» (չինարեն՝ 神話), ռեժիսոր Սթենլի Տոնգի պատմա-արկածային ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցին դինաստիայի ժամանակ գեներալ Մեն Ի-ին հանձնարարված էր կորեական արքայադուստր Օկ Սուին ուղեկցել Չինաստան, որտեղ նա պետք է ամուսնանար Ցին Կայսրի հետ։ Ճանապարհին կորեական բանակը փորձում է ետ գրավել Օկ Սուին, սակայն Մեն Ին փրկում է նրան։ Օկ Սուն սիրահարվում է գեներալին, որը նրան պատասխանում է փոխադարձությամբ, սակայն Մեն Ին զսպում է իր զգացմունքները, մինչ վերջ փորձելով հավատարիմ մնալ կայսրին։
Անցնելով երկար ճանապարհ՝ նրանք հասնում են մինչև Ցինի մայրաքաղաք։ Որոշ ժամանակ անց Ցին Կայսրը մահացու հիվանդանում է և Մեն Իին ուղարկում է գտնելու անմահության թուրմը՝ միակը, որը կարող է փրկել նրա կյանքը։ Պահնորդները, ովքեր ուղեկցում էին թուրմը, ընկնում են խռովարարների թակարդը, որը կազմակերպել էին դավադիր արքայազնը և մեծատոհմիկ մի ազնվական։ Մեն Ին թուրմը հանձնում է իր տեղակալ Նանգոն Յանին, իսկ ինքը մնում է, որպեսզի կանգնեցնի խռովարարների բանակը և սպանվում է։ Նանգոն Յանը թուրմը հասցնում է կայսրին։ Արքայազնը և մեծատոհմիկը նրան և Օկ Սուին մեղադրում են դավաճանության մեջ, նրանց ստիպում են խմել թուրմը և ազատությունից զրկման են դատապարտում կայսր Ցինի դամաբարանում դարեդար։
Մեր ժամանակները։ Ջեկը հնագետ է և Մեն Իի վերամարմնավորումը։ Նա երազներում հաճախ տեսնում է իր անցյալ կյանքը։ Մի անգամ նրա վաղեմի ընկեր Ուիլյամը նրան հրավիրում է հազվադեպ նյութի որոնումներին, որը կարող ստեղծել զրոյական ձգողականության դաշտ։ Նրանք մեկնում են արքա Դասարի թռչող դամաբարանի մոտ Հնդկաստանում, որում Ջեկը հայտնաբերում է իր երազներից արքայադստեր պատկերը։ Այդ ընթացքում Ուիլյամը առյուծի արձանից դուրս է հանում տարրօրինակ սև քար, ինչով խախտում է ձգողականության դաշտը և արքա Դասարի դագաղը, որը մինչ այդ սավառնում էր օդում, ընկնում է գետնին։ Տեղի բնակիչները կատաղության մեջ են ընկնում և սկսում են հետապնդել սրբավայրը պղծողներին։ Ուիլյամին հաջողվում է փախուստի դիմել ուղղաթիռով, իսկ Ջեկը ժայռից նետվում է գետը և կորցնում գիտակցությունը։ Ալիքները նրան ափ են հանում, և Ջեկին փրկում է Սամանթա անունով հնդիկ աղջիկ։ Վերադառնալով Չինաստան՝ նա սուրը և այլ արտեֆակտներ, որոնք նա հայտնաբերել էր Դասարի դամբարանում, հանձնում է Չինաստանի ազգային թանգարանին։ Նրա արարքը զայրացնում է գաղտնի կազմակերպության առաջնորդին, որը ֆինանսավորել էր Ուիլյամի արշավախումբը։
Լայնածավալ հետազոտություններից հետո Ջեկը և Ուիլյամը հանգում են այն եզրակացության, որ արձանից սև քարը իրականում հանդիսանում է երկնաքարի կտոր, որը Երկիր էր ընկել Ցին դինաստիայի ժամանակներում։ Նրանք գտնում են Ցին Կայսերի դամբարանը, որը թաքցված էր ջրվեժի հետևում։ Դամբարանը պարունակում է երկնաքարի խոշոր կտոր, այնքան հզոր, որ կայսրի գերեզմանով հսկայական պալատը սավառնում է օդում։ Դամբարանի ներսում Ջեկը հանդիպում է արդեն անմահ Օկ Սուին և Նանգոն Յանին, որոնք նրան ընդունում են գեներալ Մեն Ի-ի տեղը։ Հենց նույն պահին գաղտնի կազմակերպությունից չարակամների խումբը իրենց առաջնորդի հետ միասին մտնում են դամբարան և ցանկանում են հափշտակել անմահության թուրմը։ Սկսվում է մարտ։ Ուիլյամը պատահականորեն խախտում է ձգողականության դաշտի հավասարակշռությունը և մահանում է սնդիկի գետում։ Ջեկը Օկ Սուին խնդրում է հեռանալ իր հետ, սակայն վերջինս հրաժարվում է, գիտակցելով, որ Ջեկը Մեն Ին չէ և ասում, որ պետք է սպասի «իրական» Մեն Իի վերադարձին։ Ջեկը փրկվում է կործանվող դամաբարանից երկնաքարի կտորների օգնությամբ։
Կես տարի անց նա իր արկածների մասին գրում է «Առասպել» գիրքը և այն նվիրում է Ուիլյամին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեքի Չան — Գեներալ Մեն Ի/Ջեկ
- Կիմ Հի Սոն — Արքայադուստր Օկ Սու
- Տոնի Լյուն Կա Ֆայ — Ուիլյամ
- Մալիկա Շերավաթ — Սամանթա
- Պատրիկ Տամ — գեներալ Սյույ Հույ
- Շաո Բին — Նանգոն Յան
- Լիան Շուլիան — ներքինի Չժաո Գաո
- Չժան Յկուն — արքայազն Էրշի Հուան
- Չեն Վեյգուո — խորհրդական Լի Սի
- Մեգի Լաու — Մեգի
- Սիդանշու Պանդեյ — Դասար տաճարի զորքի հրամանատար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առասպել(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Առասպել»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Առասպել(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|