Jump to content

Զինատ Աման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինատ Աման
անգլ.՝ Zeenat Aman
Ծնվել էնոյեմբերի 19, 1951(1951-11-19) (74 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Սենտ Խավիեր Քոլեջ և Սիդենհամ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի
ԸնտրանիHare Rama Hare Krishna?, Yaadon Ki Baaraat?, Shalimar?, Satyam Shivam Sundaram?, Don?, The Great Gambler? և Qurbani?
Ամուսին(ներ)Sanjay Khan? և Մաժար Խան
Պարգևներ և մրցանակներ

Զինատ Աման (հինդի` ज़ीनत अमान, նոյեմբերի 19, 1951(1951-11-19), Մումբայ, Հնդկաստան[1], Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել, երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար ստացել է Filmfare Awards մրցանակ։ «Միս Հնդկաստան» գեղեցկության մրցույթում գրավել է երկրորդ տեղը (1966 թ.), իսկ «Միս Խաղաղօվկիանոսյան Ասիա» մրցույթում ճանաչվել է հաղթող (1970 թ.)։ Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում համարվել է հնդկական կինոյի սեքս-խորհրդանիշներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը մուսուլման էր, իսկ մայրը՝ հինդուիստ։ Ծնողները ամուսնալուծվել են անմիջապես նրա աշխարհ գալուց հետո։ Բոմբեյում ավարտելով դպրոցը՝ նա սովորելու նպատակով մեկնել է Լոս Անջելես։ Վերադառնալուց հետո աշխատել է որպես լրագրող, իսկ այնուհետև՝ մոդել։ Կինոդեբյուտը կայացել է 1971 թվականին նկարահանված «Իրարանցում» ֆիլմում, սակայն այն հաջողություն չի ունեցել։ Զինատ Ամանը ճանաչում է ստացել 1972 թվականին Դև Անանդի կողմից նկարահանված «Եղբայր և քույր» ֆիլմով։

1978 թվականին նկարահանվել է Ռաջ Կապուրի «Ճշմարտություն, սեր և գեղեցկություն» ֆիլմում։ Ֆիլմի սցենարով նախատեսված էր, որ գլխավոր հերոսուհու հոգու գեղեցկությունը առավել կարևոր է, քան արտաքին գեղեցկությունը։ Սակայն ռեժիսորը հիմնական շեշտը դրել էր դերասանուհու սեքսուալ հմայքի վրա։ Ֆիլմն անհաջողության մատնվեց։ 1980-ական թվականներին նկարահանված ֆիլմերում Զինատ Ամանն հիմնականում ցուցադրում էր իր գրավիչ տեսքը։ Բացառություն էին «Արդարադատության նժարը» և «Հավատարիմ ընկերները» ֆիլմերը։ Այնուամենայնիվ հանդիսատեսը նրան հիշում է «Սեր որոնելիս» (1973 թ.), «Զվարճանքներ որոնելիս» (1974 թ.), «Անծանոթուհին» (1974 թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977 թ.), «Մաֆիայի պարագլուխը» (1978 թ.), «Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» (1979 թ.), «Աբդուլա» (1980 թ.), «Սամրատ» (1982 թ.), «Լեգենդ սիրո մասին» (1984 թ.) և այլ ֆիլմերից։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինատ Ամանի առաջին ամուսինը դերասան և ռեժիսոր Սանջայ Խանն էր, չնայած այն հանգամանքին, որ վերջինս արդեն իսկ ամուսնացած էր և ուներ երեխաներ։ Զինատ Ամանն այնքան էր հրապուրված, որ ընկել էր նրանից կախվածության մեջ և համաձայն էր դառնալ նրա երկրորդ կինը։ Ամեն ինչ վերջացավ այն ժամանակ, երբ Սանջայ Խանի առաջին կինը աշխարհիկ միջոցառումներից մեկի ժամանակ ապտակեց Զինատ Ամանին։ Սանջայ Խանը նույնպես մի քանի ուժեղ հարված է հասցրել Զինատ Ամանի դեմքին, որից հետո դերասանուհու աջ աչքը լրջորեն վնասվել է և մի քանի անգամ կատարված վիրահատությունները ամբողջովին չկարողացան վերականգնել աչքի արատը[2]։ Այն նկատելի է մինչ օրս։ Չորս օր անց Սանջայ Խանը հայտարարեց, որ բացահայտել էր Զինատ Ամանի կապը այլ տղամարդու հետ, որի պատճառով էլ լքում է նրան։

1985 թվականին Զինատ Ամանն ամուսնացել է դերասան Մաժար Խանի հետ։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու որդի։ Երկրորդ ամուսինը նույնպես ձեռք էր բարձրացնում դերասանուհու վրա։ 1998 թվականին Մաժար Խանը մահացավ երիկամների անբավարարությունից։ Ամուսնու հարազատները մեղադրում էին Զինատ Ամանին՝ նրա մահվան համար։ Նույնիսկ եղել է դեպք, երբ նրանք գնացել են դերասանուհու տուն և ծեծի ենթարկել նրան։ Ի դեպ Զինատ Ամանի 11-ամյա որդին նույնպես միացել է իր մորը ծեծողներին։

Այժմ Զինատ Ամանն ապրում է իր որդիների հետ և ծավալում հասարակական գործունեություն։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1971ԻրարանցումHulchulԼինա
1971Եղբայր և քույրHaré Raama Haré KrishnaՋասբիր Ջայսվալ, Ջանիս
1973ՄառախուղDhundՌանի Ռանջիտ Սինգհ
1973Գտնել միմյանցYaadon Ki BaaraatՍունիտա
1973Սեր որոնելիսHeera PannaՊաննա
1974Զվարճանքներ որոնելիսManoranjanՆիշա
1974ԱնծանոթուհինAjanabeeՌեշմի Սաքսենա
1974Հաց հանապազօրյաRoti Kapada Aur MakaanՇիտալ
1974Սիրո մեղեդինIshq Ishq IshqՊուջա Պահար
1975Ձերբակալման հրամանագիրWarrantՌիտա Վերմա
1975Գողությունն իմ աշխատանքն էChori Mera KaamՇարմիլա
1976ԳայթակղությունDeewaangeeԿանչան
1977Թունդ տղանChhailla BabuՌիտա Վերմա
1977Գարնան սիրահարըAashiq Hoon Baharon KaՎիրա Ռայ
1977Սիրո հավերժական հեքիաթըDharam Veerարքայադուստր Պալլավի
1977ՄեղսագործըPaapiՌանո, Վանիտա Կապուր, Ռանի
1977Կրկեսի գմբեթի ներքոKalabaazԼիզա, Ռադհա Սապրու, Տինա
1978Ճշմարտություն, սեր և գեղեցկությունSatyam Shivam Sundaram: Love SublimeՌուպա
1978Մաֆիայի պարագլուխըDonՌոմա
1978Հինավուրց անեծքChor Ke Ghar ChorՄինա, Մաինա
1978ՇալիմարShalimarՇեյլա Էնդերս
1978Հիրալալ և ՊաննալալHeeralal PannalalՌուբի
1979Մեծ խաղThe Great GamblerՇաբնամ
1979Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածներըAlibaba Aur 40 ChorՖաթիմա
1980Հավերժ ընկերներQurbaniՇիլա
1980Հավատարիմ ընկերներDostanaՇիտալ Սահնի
1980Արդարադատության նժարներInsaf Ka TarazuԲհարտի Սաքսենա
1980Ռամ և ԲալռամRam BalramՄադհու
1980ԱբդուլաAbdullahԶեյնաբ
1980405 մղոն` մինչև ԲոմբեյBombay 405 MilesՌադհա
1981ՄարդասպանըKrodhiՆիրա Կումար Սահնի
1981ՈրբըLaawarisՄոհինի
1981Աստծո մարտակառքըKatilon Ke KaatilՋամիլա Բանու
1981Պրոֆեսոր ՊյարելալըProfessor PyarelalՍոնիա Սինգհ, Աշա Ռայ
1982Մասնավոր խուզարկուGopichand JasoosԲելա, Լաչո, Շանո Ռանի
1982Բարին և չարըTeesri AankhԲարկհա
1982ԱնհանգստությունAshantiՍոնիա
1982Հինավուրց տաճարի գանձերըTaqdeerՆիշա
1982ՀարստությունDaulatԳիտա
1982ՍամրատSamraatՍուման, Գուրբաչան Սինգհ, Սանդհյա Չավլա
1983ԶարմանալինMahaanՌիտա
1983Արյունակցական ազգակցությունBandhan Kuchchey Dhaagon KaՍնեհա
1983Ազատության կանչըPukarՋուլիա
1983Ողջ աշխարհը մեր կողմն էHum Se Hai ZamanaՆիշա Թհակուր
1984Ինչպես երեք հրացանակիրներJagirՍիմա
1984Լեգենդ սիրո մասինSohni MahiwalԶարինա
1984ԵրեսպաշտներըPakhandi-
1985Հավատարմության երդումYaadon Ki KasamՉանդնի, Գիտա Կհաննա
1986Ճակատագրի խաղալիքներըHaathon Ki LakeerenԳիտա Սինգհ
1986Գոնե ստացվերBaat Ban JayeՆիշա Սինգհ
1988ԱնհնարինըNamumkin-
1999Ճեպընթաց դեպի ԲհոպալBhopal ExpressԶոհրաբա
2003ԲումBoomԱլիսա Ռոդրիգես դե Ֆոնտեսկա
2007ԽաչմերուկChaurahenկին
2008Տարօրինակ զույգըUgly Aur PagliՍանդհիյա
2010Չգիտեմ ինչուDunno Y Na Jaane KyunՌեբեկա
2014Կրքի հերթագայությունըStrings of PassionՌոմա
2015Կյանքը պահ էDunno Y 2... Life Is a Moment-
2016Խելագար սիրտըDil Toh Deewana Hai-

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #137807724 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. I was married(անգլ.) // Cineblitz. — 1980. — Т. 6. — № 1. — С. 60—63. Архивировано из первоисточника 29 մարտի 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինատ Աման» հոդվածին։