Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները
Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները հինդի՝ अलीबाबा और चलीस चोर | |
|---|---|
«Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» ֆիլմի պաստառը | |
| Երկիր | |
| Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, մարտաֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
| Հիմք | Ali Baba and the Forty Thieves? |
| Թվական | մայիսի 29, 1980 և մայիսի 30, 1980 |
| Լեզու | հինդի և ռուսերեն |
| Ռեժիսոր | Լատիֆ Ֆայզիև[1] և Ումեշ Մեհրա[2] |
| Դերակատարներ | Դհարմենդրա[2], Հեմա Մալինի[2], Փրեմ Չոպրա[2], Ռոլան Բիկով[2], Սոֆիկո Ճիաուրելի[2], Զինատ Աման[2], Կոնստանտին Վոինով[1] և Մհեր Մկրտչյան |
| Օպերատոր | Q113005467? |
| Երաժշտություն | Ռահուլ Դև Բուրման |
| Պատմվածքի վայր | Ասիա |
| Կինոընկերություն | Ուզբեկֆիլմ |
| Տևողություն | 153 րոպե |
«Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» (հինդի՝ अलीबाबा और चलीस चोर, Alibaba Aur 40 Chor), գեղարվեստական ֆիլմ, որը 1979 թվականին համատեղ նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի կինեմատոգրաֆների կողմից։ Ֆիլմի հիմքում ընկած են արևելյան հեքիաթները։ Առաջին համատեղ աշխատանքն է ռեժիսորներ ազգությամբ ուզբեկ Լատիֆ Ֆեյզիևի և հնդիկ Ումեշ Մեխրայի (երկրորդ ֆիլմը 1984 թվականին նկարահանված «Լեգենդ սիրո մասին» ֆիլմն է)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ-հեքիաթը համեմված է մելոդրամայի, կատակերգության և մյուզիքլի տարրերով։ Այն նկարահանված է «1000 ու մի գիշեր» հեքիաթի մոտիվներով։ Լեգենդի հիմքում ընկած է աղքատ փայտահատ Ալի Բաբայի պատմությունը, որը գտավ աննկարագրելի մի հարստություն հեքիաթային անձավում, որտեղ բնակվում էին ավազակները։ Հեքիաթի գլխավոր թեման հարազատ եղբայրների միջև ծառացած կոնֆլիկտն է՝ անշահախնդիր ու ազնվաբարո Ալի Բաբայի և ընչաքաղց ու հիմար Քասիմի[3]։
Ֆիլմում գործողությունները կատարվում են մտացածին արևելյան Գուլաբադ քաղաքում, լեռներում, անապատներում[4]։
Ֆիլմի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Հնդկաստանում և մի շարք խորհրդային երկրներում։ Բնապայման նկարահանությունները կատարվում են Սամարղանդում, Դուշանբեում և Տաշքենդում[5][6]։ Գլխավոր դերերում ներառվեցին տարբեր ազգերի աստեղեր՝ հնդիկ, ռուս, հայ, ուզբեկ, վրացի, թուրքմեն, ղրղըզ։
Ձիերի հետ հնարքների տեսարանում նկարահանվեցին «Ղրղըզստանի ջիգիթներ» արտիստական խումբը, ղրղըզական կրկեսի դերասան Ուսեն Կուդայբերգենովը, մարզիկ Սուլթան Դիյկանբաևը և այլ կասկադյորներ Ղրղըզստանից[7][8]։
1980 թվականին ֆիլմը ԽՍՀՄ կինովարձույթում գլխավոր ֆիլմներից էր և զբաղեցնում էր 5-րդ տեղը. ֆիլմը այստեղ դիտեց շուրջ 52.8 միլիոն մարդ[9][10]։ Հնդկաստանում ֆիլմը էկրաններին մնաց կես տարի անընդմեջ և մեծ բյուջե ապահովեց[11]։ ԽՍՀՄ ամենամյա կինոփառատոնին Դուշանբեում ֆիլմն ստացավ մրցանակ՝ նկարչի աշխատանք անվանակարգում։
ՌԴ-ում DVD տարբերակով ֆիլմը թողարկվեց 2009 թվականի մարտին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասաններ Դհարմենդրան և Հեմա Մալինին, որոնք համապատասխանաբար խաղացին Ալի Բաբայի և Մարջինայի դերերը, իրական կյանքում ամուսիններ են[4][12]։
- Դերասան Ռոլան Բիկովը, ով ավազակի կերպար էր խաղում, և դերասանուհի Ելենա Սանեևան, ով անձավի հոգի էր խաղում, կրկին ամուսիններ էին իրական կյանքում։
- Չնայած ֆիլմը ընտանեկան է համարվել ԽՍՀՄ տարածքում՝ նրանում առկա են սպանության և բռնության տեսարաններ։ Ի դեպ, ֆիլմում ոչ մի երեխա հանդես չի գալիս, միայն մի դրվագում նորածին երեխա է երևում Գուլաբադի կառավարչի ձեռքերին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դերը |
|---|---|
| Դհարմենդրա | Ալի Բաբա |
| Հեմա Մալինի | Մարջինա |
| Ռոլան Բիկով | Աբու Հասան |
| Զակիր Մուխամեջանով | Յուսուֆ |
| Սոֆիկո Ճիաուրելի | Զամիրա |
| Յակուբ Ախմեդով | Քասիմ |
| Զինատ Աման | Ֆատիմա |
| Խոջադուրդի Նարլիև | Համիդ |
| Մհեր Մկրտչյան | Քարավանապետ Մուստաֆա |
| Խամզա Ումարով | Ահմեդ |
| Ջավլոն Խամրաև | Մուհամեդ |
| Ելենա Սանեևա | Անձավի հոգին |
| Մադան Պուրի | Ֆատիմայի հայրը |
| Պրեմ Չոպրա | Շամշիր |
| Պինչու Կապուր | Մարջինայի հայրը |
| Ռ. Անանադ | Բժիշկ |
| Ս. Դիվանով, Կ. Աբդուրեիմով | Ալիի բարեկամները |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ՝ Շանտի Պրակաշ Բակշի, Բորիս Սաակով
- Ռեժիսորներ՝ Լատիֆ Ֆայզիև, Ումեշ Մեխրա[5][6]
- Օպերատորներ՝ Պիտեր Պերեյրա, Լեոնիդ Տրավիցկի
- Կոմպոզիտորներ՝ Ռահուլ Դև Բուրման, Վլադիմիր Միլով
- Նկարիչներ՝ Էմանուիլ Քալանթարով, Բաբուրաո Պոդար[13]
- Պարերի բեմադրիչ՝ Պ. Լ. Ռաջ
- Երգերի հեղինակ՝ Անանդ Բակշի
- Կադրից դուրս երգերը կատարում են՝ Աշա Բհոսլե, Լատա Մանգեշկար
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Անվանում | Երգիչներ | Տևողություն |
|---|---|---|---|
| 1. | «Jadugar Jadoo Kar Jayega» | Կիշոր Կումար , Աշա Բհոսլե | 5:25 |
| 2. | «Khatouba» | Աշա Բհոսլե | 6:29 |
| 3. | «Sare Shahar Mein» | Լատա Մանգեշկար, Աշա Բհոսլե | 4:45 |
| 4. | «Aaja Sar-E-Bazar» | Լատա Մանգեշկար | 5:04 |
| 5. | «Qayamat» | Լատա Մանգեշկար | 5:21 |
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գունավոր, լայնէկրան (հնդկական տարբերակ), սովորական ֆորմատ (խորհրդային տարբերակ), հնչյունային
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.imdb.com/title/tt0079749/
- ↑ Али-Баба и сорок разбойников. Арабская народная сказка
- ↑ 4,0 4,1 «Приключения Али-Бабы и сорока разбойников — в Багдаде все спокойно». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 5,0 5,1 Умеш Мехра
- ↑ 6,0 6,1 «2INDIA.RU / Искусство Индии / Умеш Мехра — 2india.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Каскадеры — «Спецназ кино» " МЫ знаем — Gde.kg! афиша Бишкека, клубы Бишкека, досуг и отдых в Бишкеке
- ↑ «Агым», 01.10.07 — 15-бет: «Алты катын алган эмесмин»…•
- ↑ «Приключения Али-Бабы и сорока разбойников — скачать бесплатно мультфильм». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Приключения Али-Бабы и сорока разбойников
- ↑ «Латиф Файзиев / Latif Faiziyev фильмы, биография, фото и видео, обои — актеры и актрисы на сайте Видео.ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Хема Малини / Hema Malini: Краткая биография
- ↑ «Km.Ru Энциклопедия Кино. Приключения Али-Бабы И Сорока Разбойников». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի լեհական պաստառը
- Երգերից մեկը, որը խորհրդային տարբերակում չկա
- Խորհրդային տարբերակը Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
|