Jump to content

Մեզ չեք բաժանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեզ չեք բաժանի
հինդի՝ हम साथ साथ हैं
Երկիր Հնդկաստան
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա և մելոդրամա
Թվական1999
Լեզուհինդի
ՌեժիսորSooraj R. Barjatya?
Սցենարի հեղինակSooraj R. Barjatya?
ԴերակատարներՍալման Խան, Կարիսմա Կապուր, Սաիֆ Ալի Խան, Տաբու, Սոնալի Բենդրե, Mohnish Bahl?, Մահեշ Թակուր, Ալոկ Նաթխ, Մահեշ Բհատ և Ռիմա Լագու
ԵրաժշտությունRaam Laxman?
Պատմվածքի վայրՌաջասթան
ԿինոընկերությունRajshri Productions?
Տևողություն175 րոպե

Մեզ չեք բաժանի (հինդի՝ हम साथ साथ हैं, Hum Saath-Saath Hain), Բոլիվուդում նկարահանված մելոդրամա, որը տրվել է վարձույթով 1999 թվականի նոյեմբերի 5-ին։ 1999 թվականի հիթերի ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը[1]։

Ռամ Քիշենը (Ալոկ Նաթխ) և նրա կինը՝ Մամտան (Ռիմա Լագու) ունեն երեք չափահաս չամուսնացած որդի։ Ավագը՝ Վիվեկը, խնդիրներ ունի ձեռքի հետ (Մոխնիշ Բեխլ) ինչի պատճառով կասկածում է, որ երբևէ իրեն կին կգտնի։ Բայց հանկարծ նա ծանոթանում է Սադխանայի (Տաբու) հետ և ամուսնանում նրա հետ։ Միջնեկ որդին՝ Պրեմը (Սալման Խան), երկար տարիներ ապրել է Ամերիկայում և Հնդկաստան գալով նա նշանադրվում է Պրիտիի (Սոնալի Բենդրե) հետ։ Կրտսեր որդին՝ Վինոդը (Սաիֆ Ալի Խան), սիրահարված է իր ընկերուհուն՝ Սապնոիին (Կարիսմա Կապուր) և նույնպես պատրաստվում է նշանադրվել։

Նրանց քույրը՝ Սանգիտան (Նիլամ), ամուսնացած է և ընտանիքի հետ ապրում է ամուսնու տանը։ Հանկարծ նրանց ընտանիքում խնդիրներ են ծագում, և Սանգիտայի ամուսնու եղբայրը նրանց տանից դուրս է անում։ Մամտան ընկերուհիների ազդեցությամբ փորձում է համոզել Ռամին, որ նրանց որդիներն էլ չեն կարող ապրել մի հարկի տակ։ Նա նաև չի բացառում, որ Վիվեկը, որը Մամտայի հարազատ որդին չէ, երբևէ կարող է տանիցդուրս անել Պրեմին և Վինոդին։ Մամտան որոշում է բաժանել եղբայրներին և Վիվեկն ու Սադխանան ուղևորվում են Ռամպուր նրա ֆաբրիկայում աշխատելու։ Նույն ժամանակ Սանգիտայի ամուսնու եղբայրը գիտակցում է իր սխալը և համոզում է եղբորը տուն վերադառնալ։ Դրանից հետո Մամտան սկսում է կասկածել իր որոշման արդարացիության վրա և փորձում է վերադարձնել Վիվեկին։

Տարի Մրցանակի անվանումը Կատեգորիա Հաղթող
2000 Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ Լավագույն դիմահարդարում Ջայանտի Շեվալե
2000 Zee Cine Award Լավագույն մոնտաժ -

Ֆիլմի նկարահանումների ժամանակ Սալման Խանը, Սաիֆ Ալի Խանը, Նիլամը, Տաբուն և Սոնալի Բենդրեն ձերբակալվել են արգելոցում որսագողության համար[2]։ Այս գործով դատավարությունը ձգձգվել է 14 տարի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Топ 5 фильмов года в Индии Արխիվացված 2013-04-30 Wayback Machine. BoxOfficeIndia.com
  2. Palash R. Ghosh (2013 թ․ հունվարի 22). «-Unique Indian Antelope Species Threatened By Hunters, Poachers, Farmers And Predators». International Business Times (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Jodhpur court summons actor Salman Khan». The Times of India (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]