Jump to content

Շարմիլա Թագոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարմիլա Թագոր
բենգալերեն՝ শর্মিলা ঠাকুর
Ծնվել էդեկտեմբերի 8, 1944(1944-12-08)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՀայդարաբադ
ԿրթությունLoreto Convent, Asansol? և St. John's Diocesan Girls' Higher Secondary School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
Ծնողներհայր՝ Gitindranath Tagore?, մայր՝ Ira Barua?
Ամուսին(ներ)Մանսուր Ալի Խան
Երեխա(ներ)Սաիֆ Ալի Խան, Սոհա Ալի Խան և Սաբա Ալի Խան
Պարգևներ և մրցանակներ

Շարմիլա Թագոր (հինդի` शर्मिला टैगोर, ամուսնական անունը` բեգում Այեշա Սուլթանա Պատաուդի, դեկտեմբերի 8, 1944(1944-12-08)[1], Հայդարաբադ), հնդիկ կինոդերասանուհի, նկարահանվել է մոտ 100 հինդի և բենգալերեն լեզուներով ֆիլմերում։ Հնդկաստանի Ազգային կինոմրցանակների և կանացի լավագույն դերի համար Filmfare Awards մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական բարձրագույն Պադմա Բհուշան պարգևով և Ֆրանսիայի Արվեստների և գրականության բարձր աստիճանի շքանշանով։

2004-2011 թվականներին Շարմիլա Թագորը հանդիսանում էր կինոցենզուրայի հարցերով Կենտրոնական հնդկական հանձնաժողովի նախագահը։ 2009 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր։ 2005 թվականին Շարմիլա Թագորը ընտրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարմիլա Թագորը ծնվել է բենգալյան բրահմանների ընտանիքում` ներկայիս Անդհրա-Պրադեշ նահանգում։ Նրա պապը հայտնի նկարիչ Գագանենդրանաթ Թագորն էր։ Մայրը ուներ ասամյան արմատներ։ Շարմիլա Թագորի երկու ծնողներն էլ ծագում էին Թագոր ընտանիքից և ազգակցական կապ ունեին հնդիկ գրող և բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի հետ։ Շարմիլան ուներ ևս երկու քույր։

Երբ Շարմիլան յոթ տարեկան էր, ծնողները նրան ուղարկել են Կալկաթայում ապրող պապի մոտ, որտեղ նա անց է կացրել իր մանկության մեծ մասը։ Նա սովորել է Սուրբ եպիսկոպոս Հովհաննու իգական միջնակարգ դպրոցում։ Սակայն երբ սկսեց նկարահանվել կինոյում, դպրոցի տնօրենը խնդրեց նրան լքել դպրոցը, որպեսզի նա վատ ազդեցություն չթողնի մյուս աշակերտուհիների վրա։ Այնուհետև նա տեղափոխվել է Ասանսոլի Լորետո վանական համալիրին կից դպրոց, սակայն դերասանական կարիերայի պատճառով ստիպված էր կրկին թողնել ուսումը։ Հետաքրքիրն այն է, որ այժմ Շարմիլա Թագորը հանդիսանում է Էդինբուրգի Նապիեր համալսարանի արվեստների պատվավոր դոկտոր։

Շարմիլա Թագորը առաջին անգամ էկրանին հայտնվեց 1959 թվականին՝ Սաթյաջիտ Ռայի «Ապուի աշխարհը» ֆիլմում։ Այդ ժամանակ նա ընդամենը 13 տարեկան էր։ Ռեժիսորը նրան հրավիրեց նկարահանվելու նաև իր հաջորդ՝ «Աստվածուհին» (1960 թ.) ֆիլմում, որտեղ նա խաղում էր երիտասարդ կնոջ դերը, ում ամուսնու հայրը հավատացրել էր, որ նա հանդիսանում է Կալի աստվածուհու երկրային մարմնացումը։

Շարմիլա Թագորի բարեկազմ արտաքինի և ոչ տիպիկ բենգալուհու տեսքի համար, շուտով նրան հրավիրեցին աշխատելու Բոլիվուդում։ 1964 թվականին նա նկարահանվեց «Քաշմիրի գեղեցկուհին» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Շամմի Կապուրը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և նա դարձավ ամենաշատ պահանջարկ ունեցող դերասանուհիներից մեկը։ Դրանից հետո նա նկարահանվեց «Փորձություն ժամանակի միջոցով» (1965 թ.) և «Անուպամա» (1966 թ.) ֆիլմերում։ Այդ տարիներին նա Բոմբեյի ամենազբաղված դերասանուհին էր և չնայած դրան, ժամանակ էր գտնում բենգալյան ֆիլմերի համար։

1967 թվականին Շարմիլա Թագորը նկարահանվել է «Երեկոն Փարիզում» կինոնկարում, որտեղ կատարում էր կրկնակի դեր։ Այս ֆիլմում Շարմիլա Թագորը հնդկական կինոյի առաջին դերասանուհիներից մեկն էր, որ էկրանին հայտնվեց լողազգեստով։ Լողազգեստով նա հայտնվեց նաև Filmfare ամսագրի կազմին։ Այն տարիներին դա Հնդկաստանում բավականին համարձակ քայլ էր։ Երբ ամսագիրը հանվեց վաճառքի, Շարմիլայի լուսանկարները իսկական իրարանցում առաջացրին։ Լուսանկարների հարցը քննարկվեց նույնիսկ Հնդկաստանի կառավարությունում։ Այդ հանգամանքը նրան ինչ որ չափով դարձրեց սեքս-խորհրդանիշ։

1969 թվականին Ռաջեշ Կհաննայի հետ նա նկարահանվեց «Հավատարմություն» ֆիլմում, իսկ 1972 թվականին «Անմահ սեր» կինոնկարում։ Հետագայում նրանց համագործակցությունը շարունակվեց «Ճանապարհորդություն» (1970 թ.), «Աստծուց բարձր» (1972 թ.) և «Քարը` սրտին» (1973 թ.) ֆիլմերում։ «Հավատարմություն» ֆիլմի համար նա ստացավ իր միակ Filmfare Awards մրցանակը։

Շարմիլա Թագորը նկարահանվել է բոլիվուդյան այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին Դհարմենդրան, Դիլիպ Կումարը և Շաշի Կապուրը։ 1975 թվականին նկարահանված «Ճանապարհորդություն դեպի անցյալ» («Եղանակ») ֆիլմի համար Շարմիլա Թագորը դարձավ Հնդկաստանի Ազգային կինոմրցանակի դափնեկիր։ 1979 թվականից հետո, երբ արդեն երեք երեխաների մայր էր, հազվադեպ էր նկարահանվում։ 1990-ական թվականներին հիմնականում խաղում էր երկրորդական դերեր։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Շարմիլա Թագորը ամուսնացել է Հնդկաստանի կրիկետի հավաքականի ավագ, Պատաուդիի նաբոբ Մանսուր Ալի Խանի հետ և ընդունել իսլամ ` վերցնելով Այեշա Սուլթանա անունը։ Ամուսնության ընթացքում ունեցել է երեք երեխա` դերասան Սաիֆ Ալի Խանը, ոսկյա զարդերի դիզայներ Սաբա Ալի Խանը և դերասանուհի Սոհա Ալի Խանը։ Շարմիլայի ամուսինը՝ Մանսուր Ալի Խանը մահացել է 2011 թվականին։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1959Ապուի աշխարհըApur SansarԱպարնա
1960ԱստվածուհինDeviԴոյամոյի
1963Վերջին նամակըShesh AnkaՍոմա
1964Քաշմիրի գեղեցկուհինKashmir Ki KaliՉամպա
1965Փորձություն ժամանակի միջոցովWaqtՌենու Կհաննա
1966ՀերոսըNayakԱդիտի
1966Ամպրոպաբեր ամպերSawan Ki GhataՍիմա
1966ԱնուպամաAnupamaՈւմա Շարմա
1966Ամուսնու եղբայրըDevarՄադհումատի, Բանվարիյա
1967Երեկոն ՓարիզումAn Evening in ParisԴիպա Մալիկ, Ռուպա Մալիկ (Սյուզի)
1967Երես առ երեսAamne - SaamneՍապնա Մաթհուր, Սապնա Միտալ
1968Իմ ամենասիրելի ընկերըMere Hamdam Mere DostԱմիտա
1968Պատիվ և սերDil Aur MohabbatԱնուռադհա Վարմա
1969ՀավատարմությունAradhanaՎանդհանա Տրիպաթհի
1969Կյանքի ճանապարհSatyakamՌանջանա
1969Մտերիմ ընկերներPyasi ShamՄադհու
1969ԵրազանքTalashՄադհու, Գաուրի
1969Հավատա երազանքինYakeenՌիտա
1970Օրեր և գիշերներ անտառումAranyer Din RatriԱպարնա
1970Հաճելի ուղևորությունSuhana SafarՍապնա
1970ՃանապարհորդությունSafarՆիլա
1971Կրտսեր հարսնացունChhoti BahuՌադհա
1971Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունըSeemabaddhaՏուտուլ
1972Անմահ սերAmar PremՊուշպա
1972Սիրո պատմությունDastaanՄինա
1972Աստծուց բարձրMaalikՍավիտրի
1972Ծաղկած այգիYeh Gulistan HamaraՍու Ռենի
1973Ռաջան և ՌանինRaja RaniՆիրմալա, Ռանի
1973Քարը` սրտինDaag: A Poem of LoveՍոնիա Կոհլի
1973Եկ իմ գիրկըAa Gale Lag JaaՊրիտի
1974ԲացահայտումAvishkaarՄանսի
1974ԱնամոթըCharitraheenՌամա
1974Սպիտակ աղավնինShandaarՊրատիմա
1974Արքայազնը և աղքատըPaap Aur PunyaՋուգնի
1975Մոռացված կինըKhushbooԼակհի
1975ՓախստակըFaraarՄալա, Աշա
1975Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ)MausamՉանդա, Կաջլի
1975ԼռելյայնChupke ChupkeՍուլեկհա Չատուրվեդի
1976Մեկը մյուսից լավն էEk Se Badhkar EkՌեքհա
1977ՀրաժարումTyaagՍունիտա
1977ԱնպատկառըBesharamՌինկու, Մոնիկա
1982ԿենվորըNamkeenՆիմկի
1983Խոր վերքGehri Chot: Urf - Door-DeshՇոբհա Կհաննա
1983Երկրորդ հարսնացունDoosri Dulhan-
1986ՍվատիSwatiՇարդա
1986Նյու-Դելի ԹայմսNew Delhi TimesՆիշա
1991Միսիսիպյան մասալաMississippi MasalaԿինու
1999Ապստամբ հոգիMannԴևի տատը
2003Կրկին անտառումAbar AranyeԱպարնա Չատերջի
2003Հայելին ճաքել էShubho MahuratՊադմինի Չոուդհարի
2005Գտնել արդարությունViruddh... Family Comes FirstՍումիտրա
2009Անվերջ սպասումAntaheenՊիշիմա
2009Լուսանկար` 8 x 108 x 10 TasveerՍավիտրա
2009Առավոտյան զբոսանքMorning WalkՆիլիմա
2009Կյանքը շարունակվում էLife Goes OnՄանջու Բաներջի
2010Բաժանումից հետոBreak Ke BaadԱյեշա Խան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարմիլա Թագոր» հոդվածին։