Նուտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուտան
անգլ.՝ Nutan
Nutan Hindi Movie Actress (14).jpg
Ծնվել էհունիսի 4, 1936(1936-06-04)[1]
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էփետրվարի 21, 1991(1991-02-21)[1] (54 տարեկանում)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից
Ծնողներհայր՝ Kumarsen Samarth?, մայր՝ Shobhna Samarth?
Երեխա(ներ)Mohnish Bahl?
Պարգևներ և մրցանակներԱրվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ, Filmfare մրցանակ լավագույն կանացի դերի համար, Filmfare մրցանակ լավագույն կանացի դերի համար, Filmfare մրցանակ լավագույն կանացի դերի համար, Filmfare մրցանակ լավագույն կանացի դերի համար, Filmfare մրցանակ լավագույն կանացի դերի համար և Filmfare Awardfor Best Supporting Actress?

Նուտան (հինդի` नूतन, ամբողջական անունը` Նուտան Սամարթհ Բահլ, հունիսի 4, 1936(1936-06-04)[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Միացյալ Թագավորություն[1] - փետրվարի 21, 1991(1991-02-21)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և պրոդյուսեր: Իր ստեղծագործական կյանքի 40 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 70 կինոնկարում: Համարվում է հնդկական կինեմատոգրաֆի լավագույն դերասանուհիներից մեկը։ Կանացի լավագույն դերի համար հինգ անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի։ Նշված մրցանակին ներկայացված ռեկորդակիրներից է՝ միայնակ պահելով այն շուրջ 30 տարի (մինչև իր մահը և դեռ 20 տարի էլ հետմահու)։ Այդ ռեկորդը կրկնել է նաև նրա զարմուհին՝ Կաջոլը: 1974 թվականին պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուտանը ծնվել է Բոմբեյում (ներկայիս՝ Մումբայ)` ռեժիսոր Կումարսեն Սամարթհի և 1930-1940-ական թվականների հայտնի դերասանուհի Շոբհանա Սամարթհի ընտանիքում: Նուտանը չորս երեխաներից ավագն էր, նա ուներ երկու քույր և մեկ եղբայր: Նրա քույրը` Տանուջան և վերջինիս երկու դուստրերը՝ Կաջոլն ու Տանիշան նույնպես դերասանուհիներ են։ Դերասանուհի էր նաև Նուտանի մայրական տատը՝ Ռատան Բայը:

Երիտասարդ տարիներից Նուտանը հետաքրքրվում էր երաժշտությամբ ու պարերով: Նա ուսումնասիրել էր հնդկական դասական կատհակ պարային ոճը և նույնիսկ ելույթ է ունեցել բեմում, ուներ հիանալի ձայն և երգում էր։ 1980-ական թվականներին նա սկսել էր երգել հինդուիզմի կրոնական բհաջան կոչվող երգերը։ Երգերը կարևոր դեր էին խաղում նրա կյանքում։ Կինոյում սկսել է նկարահանվել 14 տարեկանից՝ երբ դեռ սովորում էր դպրոցում: 18 տարեկանից կրթություն է ստացել Շվեյցարիայում ` կանացի գիշերօթիկ դպրոցում: 1952 թվականին Նուտանին հաջողվեց հաղթել «Միս Մասուրի» քաղաքային գեղեցկության մրցույթում։

Կինոյում Նուտանն սկսել է նկարահանվել 1950 թվականից՝ «Hamari Beti» ֆիլմում կատարելով երկրորդական դեր։ Ֆիլմը բեմադրել էր նրա մայրը։ Շատ ռեժիսորներ նկատելով նրան, սկսեցին առաջարկել այլ դերեր ևս։ Առաջին հաջողությունը 1951 թվականին նկարահանված «Կանթեղը պետք է վառվի» ֆիլմն էր։ Նույն թվականին նա նկարահանվել է նաև «Nagina» կինոնկարում։ Հետաքրքիրն այն էր, որ այս վերջին ֆիլմը Նուտանն իրավունք չուներ դիտելու, քանի որ այն ուներ տարիքային սահմանափակում, իսկ Նուտանն այդ ժամանակ անչափահաս էր։ 1955 թվականին նա նկարահանվեց «Seema» կինոնկարում, որը նրան բերեց առաջին Filmfare Award մրցանակը։ Մի քանի ֆիլմերում նրա խաղընկերն էր Դև Անանդը: 1959 թվականին Նուտանը նկարահանվեց Ռաջ Կապուրի հետ միասին՝ «Ցանցառը» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է Բիմալ Ռոյի «Անձեռնմխելին» կինոնկարում, որը Նուտանին բերեց երկրորդ Filmfare Award մրցանակը։ 1960 թվականին ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ 1963 թվականին նա կրկին նկարահանվել է Բիմալ Ռոյի մոտ։ Դա «Կալանավորուհին» ֆիլմն էր, որի համար Նուտանն արժանացավ երրորդ Filmfare Award մրցանակին։ 2010 թվականին «Կալանավորուհին» ճանաչվեց Նուտանի լավագույն աշխատանքը։

1960-ական թվականներին Նուտանն ամենահարգված դերասանուհիներից մեկն էր։ Նա աշխատել է այն տարիների ճանաչված ռեժիսորների և դերասանների հետ։ Նրա խաղընկերներն են եղել Դև Անանդը, Ռաջ Կապուրը, Սունիլ Դատը, Դհարմենդրան, Դիլիպ Կումարը, Աշոկ Կումարը և Կիշոր Կումարը: Նուտանը մրցանակներ է ստացել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք էին «Տեսակցություն» (1967 թ.), «Վաճառականը» (1973 թ.) և «Ապօրինի որդին» (1978 թ.)։ Այս վերջին ֆիլմի համար Նուտանն արժանացավ իր հինգերորդ Filmfare Award մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար։ 1980-ական թվականներին, տարիքի հետ կապված նրան առաջարկում էին արդեն երկրորդական դերեր։ Այդ տարիների նրա ֆիլմերից են «Անմեղ զոհը» (1985 թ.), «Կարմա» (1986 թ.) և այլ ֆիլմեր։ «Անմեղ զոհը» ֆիլմի համար նա ստացել է Filmfare Award մրցանակ՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Իր կենդանության օրոք վերջին թողարկված ֆիլմը «Վրեժ օրենքի անունից» (1989 թ.) կինոնկարն էր, իսկ ևս երկու ֆիլմ թողարկվել են արդեն նրա մահվանից հետո։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Նուտանն ամուսնացել է զինվորական սպա Ռաջնիշ Բահլի հետ։ 1961 թվականին ծնվել է նրանց որդին՝ այժմ դերասան Մոհնիշ Բահլը: 1989 թվականին Նուտանի առողջությունը վատթարացավ։ Նրա մոտ հայտնաբերվել էր թոքերի քաղցկեղ, որի պատճառով էլ նա մահացել է 1991 թվականի փետրվարի 21-ին` Մումբայում։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1951 Կանթեղը պետք է վառվի Hum Log Պարո
1958 Դաստիարակը Chandan -
1959 Կանհայա Kanhaiya Շանո
1959 Ցանցառը Anari Աարտի Սոհանլալ
1960 Անձեռնմխելին Sujata Սուջատա
1960 Խարդախը Chhalia Շանտի
1963 Կալանավորուհին Bandini Կալյանի
1963 Ռոմեո և Ջուլիետ. Նոր պատմություն Tere Ghar Ke Samne Սուլեկհա
1963 Իմ սիրելիի հարսանիքը Dil Hi To Hai Ջամիլա Բանու
1965 Ընտանիք Khandan Ռադհա
1966 Սիրտը կրկին հիշում է Dil Ne Phir Yaad Kiya Աշու
1967 Հարսնացու մեկ գիշերով Dulhan Ek Raat Ki Նիրմալա
1967 Ասպետը Latt Saheb Նիկի Ռանա
1967 Տեսակցություն Milan Ռադհա
1968 Գաուրի Gauri Գաուրի
1968 Սարասվատին և Չանդրան Saraswatichandra Կումուդ Սունդարի
1970 Մայրական սեր Maa Aur Mamta Մայա
1971 Բնածին տաղանդ Yaadgaar Բհավնա
1971 Մոլեգնություն Lagan Շանտի
1972 Ձգտում Anuraag Անու Ռայ
1973 Վաճառականը Saudagar Մահջուբհի
1978 Ապօրինի որդին Main Tulsi Tere Aangan Ki Սանջուկտա
1978 Սերը, որ դեռ չի մահացել Saajan Bina Suhagan Աշա Չոպրա
1981 Ամուսնու սիրուհին Saajan Ki Saheli Կունտի Կումար
1982 Օտար կյանք Teri Maang Sitaron Se Bhar Doon Կամինի (Լալի)
1983 Քնքուշ փոխհարաբերություն Rishta Kagaz Ka Սուման Շարմա
1985 Կրիմինալ աշխարհ Yudh Սավիտրի Դևի
1985 Անմեղ զոհը Meri Jung Աարտի
1986 Կարմա Karma միսիս Սինգհ
1986 Անուն Naam Ջանկի
1987 Թակարդ Hifazat Լաքշմի
1988 Կյանքի աստառը Sone Pe Suhaaga Ուշա Ռանի
1989 Դատապարտվածը Mujrim Յաշոդա Բոզե
1989 Վրեժ` օրենքի անունից Kanoon Apna Apna Լաքշմի
1992 Բախտավորը Naseebwaala Շարդա
1994 Մարդասիրություն Insaniyat Շանտի Դևի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]