Միրա Նաիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրա Նաիր
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1957(1957-10-15)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրՌուռկլա, Օդիշա (նահանգ), Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան[4]
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Դելիի համալսարան և Miranda House?
ԵրկերMonsoon Wedding?
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
ԱմուսինՄիթչ Էփշտեյն և Մահմուդ Մամդանի
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԶոհրան Կվամե Մամդանի
 Mira Nair Վիքիպահեստում

Միրա Նաիր (անգլ.՝ Mira Nair, հոկտեմբերի 15, 1957(1957-10-15)[1][2][3][…], Ռուռկլա, Օդիշա (նահանգ), Հնդկաստան), հնդկական ծագումով ամերիկյան կինոռեժիսոր։ Արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» և Հնդկաստանի կառավարական Պադմա Բհուշան և այլ պարգևների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրա Նաիրը ծնվել է միջին դասի փենջաբյան ընտանիքում, Հնդկաստանի Օդիշա (նախկին Օրիսա) նահանգի Ռուռկլա քաղաքում, սակայն մանկությունն անցել է Բհուբանեշվար քաղաքում։ Ավարտել է Դելիի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, խաղացել է սիրողական դրամատիկական թատերախմբում։ 19 տարեկանում մեկնել է ԱՄՆ և շարունակել մասնագիտական ուսումը Հարվարդում։

Միրա Նաիրը նկարահանել է մի քանի վավերագրական կինոնկար։ Դրանցից մեկը՝ «Կաբարե Հնդկաստան» (1985 թ.) ֆիլմը, նկատվել է կինոքննադատների կողմից և արժանացել պարգևների։ Նրա խաղարկային կինոդեբյուտը 1988 թվականին նկարահանված «Սալամ, Բոմբեյ» կինոնկարն էր, որը նրան բերեց միջազգային ճանաչում։

Միրա Նաիրը պատկանում է Արևելքի և Արևմուտքի մշակույթներին։ Դա նրա ֆիլմերի հիմքն է և արտացոլվում է նրա ֆիլմերում ` արտահայտելով ռեժիսորի տեսակետը։ Հնդկական կինոյում Միրա Նաիրը առանձնացնում է ռեժիսոր Ռիթվիկ Գհատակի ստեղծագործությունը և իր «Անվանակիցը» (2006 թ.) կինոնկարը համարում հարգանքի տուրք ի հիշատակ ռեժիսորի։

Միրա Նաիրը աշխատում է և պրոֆեսիոնալ դերասանների և ոչ պրոֆեսիոնալ կատարողների հետ։ Նա աշխատել է հնդկական, ամերիկյան և եվրոպական կինոաստղերի հետ։ Նրա աշխատանքներից են «Պերես ընտանիքը» (1995 թ.), «Կամա Սուտրա. Սիրո պատմություն» (1996 թ.), «Հարսանիք անձրևային սեզոնին» (2001 թ.), «Հիստերիկ կուրություն» (2002 թ.), «Սեպտեմբերի 11» (2002 թ.), «Սնափառության տոնավաճառ» (2004 թ.), «Նյու-Յորք, ես սիրում եմ քեզ» (2008 թ.), «Ամելիա» (2009 թ.) և այլ ֆիլմեր։ 1990 թվականին Միրա Նաիրը Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր, գլխավորել է 2002 թվականի Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը։ Նյու-Յորքյան India Abroad թերթի կողմից համարվել է 2007 թվականի տարվա մարդ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Միրա Նաիրը ամուսնացել է լուսանկարիչ Միթչել Էփշտեյնի հետ, իսկ 1987 թվականին ամուսնալուծվել են։ 1988 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է ուգանդացի քաղաքական մեկնաբան Մահմուդ Մամդանիի հետ։ Նրանք ունեն մեկ որդի։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1988 Սալամ, Բոմբեյ Salaam Bombay!
1991 Միսիսիպյան մասալա Mississippi Masala
1995 Պերես ընտանիքը The Perez Family
1996 Կամա Սուտրա. Սիրո պատմություն Kama Sutra: A Tale of Love
1998 Իմ սեփական երկիրը My Own Country
2001 Հարսանիք անձրևային սեզոնին Monsoon Wedding
2002 Հիստերիկ կուրություն Hysterical Blindness
2002 Սեպտեմբերի 11 11'09"01 September 11
2004 Սնափառության տոնավաճառ Vanity Fair
2006 Անվանակիցը The Namesake
2008 Ութ 8
2008 Նյու-Յորք, ես սիրում եմ քեզ New York, I Love You
2009 Ամելիա Amelia
2012 Ֆունդամենտալիստ ակամայից The Reluctant Fundamentalist
2014 Զրույցներ աստվածների հետ Words with Gods
2016 Կատվեի թագուհին Queen of Katwe

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]