Դիլոֆոզավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիլոֆոզավր
Դիլոֆոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Մողեսներ
Ինֆրակարգ Ցերատազավրեր
Ցեղ Դիլոֆոզավր
Լատիներեն անվանում
Dilophosaurus


Դիլոֆոզավր (լատ.՝ Dilophosaurus), գիշատիչ դինոզավրերի հետնորդներ, որոնք ապրել են յուրայի դարաշրջանի սկզբում (մոտավորապես 191-200 միլիոն տարի առաջ)։ Դիլոֆոզավրերը բացահայտվել են 1954 թվականին (ԱՄՆ, Արիզոնա), սակայն նկարագրվել են բացահայտվելուց ավելի քան 10 տարի հետո։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլոֆոզավրի երկարությունը 6 մետր է, քաշը մոտավորապես կես տոննա։ Ավելի նշմարվող առանձնահատկությունը նրա երկու կլորավուն կատարն է գլխի վրա։ Տարբեր անհատների մոտ կատարները եղել են տարբեր ձևերի։ Հնարավոր է, որ դա դրսևորում է սեռական դիմորֆիզմով։ Դիլոֆոզավրերի ատամները եղել են երկար և սուր։ Վերին ծնոտի ոսկորները շատ թույլ են միացված։ Ենթադրվում է, որ ատամները և ծնոտը եղել են շատ թույլ, որպեսզի կարողանա պահել խոշոր որսը, և փորձում էր բավարարվել սատկած կենդանիներով։

Դիլոֆոզավր հանրահայտ մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլոֆոզավրը լայն ճանաչում է ստացել շնորհիվ Մայքլ Կրայտոնի «Յուրայի դարաշրջանի այգի» գրքի և նրա համանուն ֆիլմի։ Կրայտոնը բացահայտել է դիլոֆոզավրերի ծնոտի թուլության պատճառը։ Նա որսին հարվածում է իր թունավոր թքով, թքելով շատ մեծ տարածության վրա։ Ֆիլմում դիլոֆոզավրերին ներկայացնում են ոչ այնքան մեծ, առանձնացրել են մաշկային ծալքերով վզի վրա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]