Դինոզավրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դինոզավրեր
Various dinosaurs2.png
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Dinosauria
Ռիչարդ Օուեն, 1842

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Դինոզավրներ (լատ.՝ Dinosauria, հին հուն․՝ δεινός-ից - սարսափելի և σαῦρος-ից - սողուն), ցամաքային ողնաշարավոր կենդանիների ոչնչացած ենթակարգ, որոնք գերիշխել են Երկիր մոլորակի վրա մեզոզոյան դարաշրջանում մոտ 160.000.000 տարի՝ սկսած տրիասյան շրջանի վերջից (մոտ 225.000.000 տարի առաջ) մինչև կավճի շրջանի ավարտը (մոտ 65.000.000 տարի առաջ), երբ նրանց մեծագույն մասը ոչնչացավ։ Դինոզավրերի բրածոները հայտնաբերված են բոլոր մայրցամաքներում։ Ներկայումս հնէաբանների կողմից նկարագրված է դինոզավրերի 500 ցեղ և 1000 տեսակ[1], որոնք բաժանվում են երկու խմբի՝ թռչնանմաններ և սողունանմաններ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինոզավրներ տաքսոնը առաջին անգամ կիրառվել է 1842 թվականին Սըր Ռիչարդ Օուենի կողմից, ով օգտագործել է այն՝ նկատի ունենալով Անգլիայում և ամբողջ աշխարհում հայտնի սաուրյան սողունների ոչնչացված ենթակարգը կամ տրիբան։ Հասկացությունը փոխառնվել է հունարեն δεινός (դեյնոս, որը նշանակում է «ահավոր», «ամուր», «վախենալու չափ հսկա») և σαῦρος (սաուրոս, որը նշանակում է «մողես» կամ «սողուն») բառերից։ Դինոզավրեր անվանումը հաճախ կիրառվում է դինոզավրների ատամները, ճանկերը և այլ սարսափելի ֆիզիկական հատկանիշները վկայակոչելու համար, այն դեպքում, երբ Օուենը այդ բառով մտադիր է եղել միայն ընդգծել նրանց չափերը և մեծությունը։

Դինոզավրերի հիմնական խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կոնքոսկրերի անատոմիական կառուցվածքի՝ գիտնականները դինոզավրերին բաժանել են 2 խմբի՝ «մողեսակոնքներ» (զաուրիխիա), քանի որ կոնքազդրային հոդերի կառուցվածքը նման է ժամանակակից շատ սողունների (օրինակ՝ կոկորդիլոսների) կառուցվածքին, «թռչնակոնքներ» (օրնիթիխիա)՝ կոնքագոտու կառուցվածքը հիշեցնում է թռչուններինը։ Նրանք ունեցել են նաև այլ տարբերություններ. մողեսակոնք դինոզավրերի ատամներն աճել են բերանի առաջային մասում։ Նրանք կարողացել են միսը բռնել, կծել և պատառոտել, սակայն չեն կարողացել ծամել։ Դինոզավրերի բոլոր գիշատիչ տեսակները պատկանել են այդ խմբին։ Թռչնակոնքների առաջային ատամները բացակայել են, եղել են հետին ատամներ, որոնցով կարողացել են աղալ կոպիտ բուսական կերը, սակայն խոտաբույսերով չեն սնվել, որովհետև վերջիններս մեր մոլորակի վրա ի հայտ են եկել դինոզավրերի ոչնչանալուց հետո։ Այս խմբի շատ ներկայացուցիչներ ունեցել են լավ զարգացած զրահ՝ զինված ոսկրային ելուստներով ու փշերով։

Դինոզավրերի տաքարյունության և սառնարյունության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ հարցում գիտնականները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել։ Սառնարյուն կենդանիների (օրինակ՝ մողեսների) կենսագործունեությունը կախված է արևի ջերմությունից, իսկ տաքարյունները (օրինակ՝ թռչուններն ու կաթնասունները) կարող են մշտապես ակտիվ լինել։ Քանի որ այդ ժամանակաշրջանում կլիման Երկրի վրա եղել է ավելի տաք, սառնարյուն դինոզավրերը կարող էին ակտիվ լինել օրվա մեծ մասը։ Խոշոր սողունները կարող էին ջերմությունը պահպանել ամբողջ գիշերվա ընթացքում, քանի որ նրանց զանգվածեղ մարմինը սառչում էր շատ դանդաղ։ Հավանաբար, հենց այդ պատճառով դինոզավրերի մեծամասնությունն ունեցել է հսկա չափեր։ Նրանց ավելի փոքր ներկայացուցիչների մարմնի որոշակի ջերմաստիճանը կարող էր պահպանվել ակտիվ կենսագործունեության հաշվին, կամ էլ իրականում նրանք կարող էին լինել տաքարյուն։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչու են դինոզավրերն անհետացել Երկրի երեսից։ 160 միլիոն տարվա ընթացքում որոշ տեսակներ ոչնչացան, միայն կավճի ժամանակաշրջանի վերջում ի հայտ եկան նորերը։ Իրականում ոչ ոք չգիտի, թե որքան է տևել դինոզավրերի ոչնչացման ընթացքը. դա կարող էր տեղի ունենալ միլիոնավոր տարիների ընթացքում կամ բոլորովին կարճատև ժամանակահատվածում։ Այդ շրջանում ոչնչացել են նաև կենդանիների ուրիշ խմբեր։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ դինոզավրերի անհետացումը համընկել է կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետ. հնարավոր է՝ նախկինում գերիշխող սողունները չեն հարմարվել գոյության նոր պայմաններին։ Ուրիշները համարում են, որ Երկիրը բախվել է հսկա աստղակերպի, որի պատճառով փոշու մեծ ամպ է բարձրացել և ամիսներ ու տարիներ շարունակ խանգարել է արևի ճառագայթների թափանցմանը։ Արդյունքում Երկրի վրա ջերմաստիճանը կտրուկ իջել է, և ամենուրեք ոչնչացել են գրեթե բոլոր կենդանիներն ու բույսերը։ Պահպանվել են միայն այն տեսակները, որոնք կարողացել են հարմարվել նոր պայմաններին և տարածվել են մեր մոլորակի վրա։ Դինոզավրերի մասին տեղեկությունները հիմնված են նրանց բրածո մնացուկների պեղումների վրա։ Հսկա մողեսների նոր տեսակ հայտնաբերելով՝ գիտնականները հետազոտում են նրանց ոսկրերի կառուցվածքը և այդ վերլուծության հիման վրա վերականգնում են անհետացած սողունների արտաքին տեսքը, տեղաշարժման միջոցները, նախկինում հայտնի տեսակների հետ ազգակցությունը։ Հաստատված է, որ դինոզավրերի որոշ տեսակներ հոտեր են կազմել։ Տերևների, միջատների ու փափկամարմինների խեցիների բրածո մնացորդների ուսումնասիրությամբ գիտնականները կարողանում են պարզել այդ ժամանակաշրջանում կլիմայի և բույսերի տեսակային կազմի առանձնահատկությունները։ Ատամների բրածո մնացուկների հետազոտությամբ հաջողվում է հաստատել դինոզավրերի գիշատիչ կամ բուսակեր լինելը։ Գտնվել են այդ սողունների մի քանի ձվեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դինոզավրերի որոշ տեսակներ, ինչպես նաև նրանց ժամանակակից ազգակիցների մեծամասնությունը խնամք չեն տարել սերունդների նկատմամբ։ Ստացված բոլոր տեղեկությունները հնարավորություն են տալիս դինոզավրերի մասին շատ բան իմանալ, սակայն առայժմ հայտնի չեն նրանց գունավորումը, ձայներ արձակելու ունակությունը, կյանքի տևողությունը. այսօր էլ գիտնականները փորձում են գտնել այդ հարցերի պատասխանները։

Դինոզավրերից առաջացած ողնաշարավոր կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ա) Նախասողուն դինոզավրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնաշարավոր կենդանիներ, որոնք առաջինն են ջրային կյանքից անցել ջրացամաքային կյանքին։ Ձկների նման ձվիկներ են դրել, իսկ զարգացումը կատարվել է կերպարանափոխությամբ, որի ընթացքում թրթուրները կորցրել են ձկնային հատկանիշները։ Առաջացել են Դեվոնի շրջանում, լայնորեն տարածվել Քարածխի և Պերմի շրջաններում։ Սրանց սկզբնական տեսակներն են համարվում ստեգոցեֆալները, որոնց առավել զարգացած տեսակները (զրահագլուխ ստեգոցեֆալները) մեծ տարածում են գտել Դեվոնի վերջերում և սկսել զարգանալ Քարածխի ու Պերմի ժամանակաշրջանում։ Պալեոզոյի վերջին և Մեզոզոյի սկզբին ծածկագլուխ նախասողունների մեծ մասը սկսել է մահանալ։ Տրիասի սկզբնական շրջանում սկսել են տարածում գտնել ցամաքում ձվիկներ դնող նախասողունների տիպերը (կապիտոզավր), որոնց զարգացումը կատարվում էր առանց կերպարանափոխության։ Եղել են հսկա տեսակներ, որոնց գանգի երկարությունը հասել է մոտ 1 մետրի։ Բոլորը բրածո տեսակներ են։

Երկկենցաղներ - Ողնաշարավոր կենդանիների դաս։ Երկկենցաղներին բնորոշ է թրթուռային փուլում ջրային, հասուն շրջանում՝ ցամաքային կենսաձև։ Նախասողուններից պահպանված ձև է։ Երկկենցաղների կմախքն ու մկաններն ունեն պարզ կազմություն։ Մարմնի ջերմությունը անկայուն է և համապատասխանում է արտաքին միջավայրի ջերմաստիճանին։ Հայտնի է ժամանակակից երկկենցաղների 2850 տեսակ՝ ընդգրկված երեք կարգում՝ անոտներ, պոչավորներ և անպոչներ։

բ) Մողեսակոնք դինոզավրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային միջավայրից կտրված, և ցամաքային կյանքին հարմարված, նախասողուններին հաջորդող ողնաշարավոր կենդանիների տեսակներ, որոնց մոտ ժամանակի ընթացքում վերացել են մաշկային գեղձերը, իսկ շնչառությունը դարձել զուտ թոքային։ Եղել են ավելի շարժուն նախասողունների համեմատությամբ, կապված կմախքի մողեսակոնքավոր կառուցվածքից (այստեղից անվանումը) և մկանների զարգացման աստիճանից։ Առաջացել են վերին Տրիասի ժամանակներում և բուռն զարգացում ապրել միջին Տրիասում։ Մողեսակոնքերի սկզբնական ներկայացուցիչներից են համարվում կոտիլոզավրերը, որոնք ունեցել են համեմատաբար փափուկ մաշկ, թոքային շնչառություն և բնակվել ջրամերձ շրջաններում, վարելով զուտ ցամաքային կենսաձև։ Այդ սկզբնական տեսակները եղել են հիմնականում կենդանակեր գիշատիչ ձևեր, որոնցից ժամանակի ընթացքում առաջացել են՝ ցամաքային կյանքին ավելի լավ հարմարված, մարմինը եղջերային թեփուկներով, վահանիկներով կամ զրահային կեղևով պարփակված տեսակները, որոնք իրենց զարգացումն են սկսել ապրել Տրիասի կեսերին և վերջին (դինոցեֆալներ, պարեյազավրեր)։ Տրիասի վերջում առաջացել են ամենակեր և խոտակեր մողեսակոնքավորների տեսակներ, որոնք ապրել են ջրային ավազաններում և ծովամերձ գոտիներում։ Ջրմարեձ տեսակներից (Յուրայի ժամանակաշրջանի սկզբներին) ջրային կենսաձևին են հարմարվել՝ տիլոզավրերը և ձկնամողեսները (իխտիոզավրերը) որոնք եղել են խոշոր գիշատիչներ (երկարությունը 10 մետրից ավելի)։ Մողեսակոնքերի ձևերի մեծամասնությունը բրածո տեսակներ են։

Սողուններ - Ողնաշարավոր կենդանիների դաս։ Մողեսակոնքներից պահպանված ձև է։ Սողունները, թռչունների և կաթնասունների հետ ընդգրկվում են բարձրակարգ ողնաշարավորների խմբի մեջ։ Ժամանակակից սողունների մարմինը պատված է եղջերային թեփուկներով, վահանիկներով կամ պարփակված է զրահի մեջ (բացառություն են որոշ ջրային, այսպես կոչված, փափկամարմին կրիաները)։ Սողունների մեծամասնության մաշկը զուրկ է մաշկային գեղձերից։ Կմախքը համարյա ամբողջովին ոսկրացած է։ Երկկենցաղների համեմատությամբ սողունները ավելի շարժուն են, կապված կմախքի և մկանների զարգացման հետ։ Ողնաշարը (բացի օձերից և անոտ մողեսներից) բաժանվում է պարանոցային, կրծքային, սրբոսկրային և պոչային բաժինների։ Ցամաքային կենսակերպի անցնելու հետևանքով սողունների   վերջավորություններն ավելի հզոր և հաստատուն են, քան երկկենցաղներինը։  Սողուններն ունեն լավ զարգացած առաջնային ուղեղ և ուղեղիկ։  Շնչում են թոքերով։ Սիրտը եռախորշ է, բաղկացած երկու նախասրտից և մեկ փորոքից, որը մասնակիորեն կամ լրիվ (կոկորդիլոսներ) բաժանված է միջնապատով։ Սողունների մեծամասնությունը բազմանում է ձվադրմամբ, որոշ տեսակներ ձվակենդանածին են կամ կենդանածին։  Սողունների մեծամասնությունը սնվում է կենդանական, առանձին տեսակներ՝ նաև բուսական կերով։ Կան միայն բուսակերներ (ցամաքային կրիաներ)։ Սողունների մարմնի ջերմաստիճանը հաստատուն չէ և մեծ չափով կախված է շրջապատող միջավայրի ջերմաստիճանից։ Մարմնի ջերմաստիճանի մինչև 6-8օ o C անկման դեպքում սողունների մեծամասնությունը դադարում է շարժվել։   Ժամանակակից սողունները ընդգրկում են չորս կարգ՝ կնճիթագլուխներ (մեկ տեսակ), կրիաներ (200 տեսակ), թեփավորներ (մողեսներ և օձեր, 6100 տեսակ), և կոկորդիլոսներ (21 տեսակ)։

գ) Թռչնակոնք դինոզավրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնաշարավոր կենդանիների տեսակներ։  Հաջորդել են մողեսակոնքներին։ Թռչնակոնքների մոտ՝ սողալով շարժվելու ձևը փոխվել է չորս լավ զարգացած վերջավորությունների վրա կանգնած դիրքով շարժման ձևին։ Ժամանակի ընթացքում, հատկապես գիշատիչ տեսակների մոտ, լավ զարգացել են ետևի երկու վերջավորությունները, որոնց վրա հենվել է ողջ մարմնի ծանրությունը և առաջացել է կմախքի թռչնակոնքավոր (այստեղից՝ անվանումը) կառուցվածքը, որը հնարավորություն է տվել շատ տեսակների՝ շարժվել միայն ետևի երկու հզոր վերջավորությունների միջոցով։ Ունեցել են լավ զարգացած շնչառական և արյունատար համակարգ, ձևավորվել է քառախորշ սիրտ։  Զարգացման ընթացքում ձեռք են բերել մարմնի համեմատաբար կայուն ջերմաստիճան։ Իրենց զարգացումը սկսել են Յուրայի ժամանակաշրջանի սկզբներին և ապրել մինչև վերին Կավճի վերջը։  Նրանց որոշ տեսակների երկարությունը հասել է մինչև 25 մետրի։ Մեծ մասամբ ունեցել են փոքր գլուխ, երկար պարանոց, պոչ, լավ զարգացած կոնքոսկր և հետին վերջավորություններ։ Որոշ ներկայացուցիչներ կրել են պաշտպանական միջոցներ (ոսկրային զրահ, փշեր, ելուններ, եղջյուրներ)։ Զարգացման վերջին շրջաններում գոյատևած տեսակների մոտ ի հայտ են եկել եղջերային թեփուկներից ձևավորված՝ մազային և փետրային մաշկածածկույթներ։  Բազմացել են ձվերով, որոնք պաշտպանված են եղել կրային ամուր թաղանթով։  Թռչնակոնքների գիշատիչ տեսակներից աչքի են ընկել բրոնտոզավրերն ու տիրանոզավրերը, որոնք շարժվել են հզոր և զարգացած ստորին երկու վերջավորությունների վրա (վերին վերջավորությունները՝ ձեռքերը թույլ են զարգացած եղել), ունեցել են լավ զարգացած ատամնաշար։ Թռչնակոնքների ամենակեր և խոտակեր տեսակները բնակվել են ջրային ավազանների ու ծովամերձ գոտիների շրջաններում, դրանցից են եղել ստեգոզավրերը և դիպլոդոկերը (երկարությունը հասել է 30-35 մետր)։  Ջրային կյանքին հարմարվել են գիշատիչ պլեզիոզավրերը։ Թռչնակոնքներից՝ պտերոզավրերը (թռչող թեփամորթներ) ի շնորհիվ առջևի վերջավորությունների և մարմնի կողմնային մասերի միջև առաջացած մաշկաթաղանթի, ձեռք են բերել օդում թռչելու ընդունակություն։ Նրանց չափերը տատանվել են ճնճղուկի չափերից մինչև թևի ավելի քան 7 մետր բացվածքով հսկաներ (պտերանոդոն)։  Յուրայի ժամանակաշրջանի վերջերին և Կավճի ժամանակաշրջանի սկզբներին ի հայտ են եկել առաջին փետրավոր թռչող թռչնակոնքները՝ արխեոպտերիքսները։ Արխեոպտերիքսների մարմնի և կմախքի կառուցվածքն ունի թռչունի և սողունի ընդհանուր շատ գծեր։  Մարմնի տեսքը, գանգի և վերջավորությունների կառուցվածքը, փետուրների առկայությունը հաստատում են նրա պատկանելիությունը թռչունների դասին։   Ատամների առկայությունը, երկար՝ 20 ողերից բաղկացած պոչը, ոսկորների մեջ օդատար խոռոչների բացակայությունը և կմախքի կառուցվածքի առանձնահատկությունները արխեոպտերիքսին մոտեցնում են թռչնակոնք սողուններին։ Արխեոպտերիքսները եղել են ագռավի մեծության։  Թռչնակոնքների բոլոր տեսակները բրածո տեսակներ են։

Թռչուններ - Ողնաշարավոր կենդանիների դաս։ Ծագումով և կառուցվածքային առանձնահատկություններով մոտ են թռչնակոնք սողուններին։ Առջևի վերջավորությունները ձևափոխվել են թևերի, քայլում են ետին վերջավորություններով։ Հիմնականում ցամաքային կենդանիներ են։ Կմախքը թեթև է, ամուր, մարմինը պատված է փետուրներով։ Սիրտը քառախորշ է, մարմնի ջերմաստիճանը կայուն է և բարձր՝ 37.8 o - 45.5 o C։ Մաշկային ծածկույթը բարակ է, երկշերտ, գեղձերից զուրկ (բացառությամբ պոչուկային գեղձի)։  Մաշկի վրա գտնվող փետուրները նվազեցնում են մարմնի ջերմարձակումը, իրագործում և կարգավորում են թռիչքը (թափահարող և ղեկային փետուրներ)։  Ծնոտները զուրկ են ատամներից, պատված են եղջերային պատյանով և կտուց են կազմում։ Փետուրները, կտուցի եղջերային պատյանը ամեն տարի փոխարինվում են նորերով։ Ոսկրերի մեծ մասը սնամեջ է, օդով լցված, հարուստ կրային աղերով և միմյանց մեջ սերտաճած։  Գանգի ոսկրերը բարակ են, տափակ, միմյանց հետ ձուլված (առանց կարերի)։ Թռչունների մատները 4-ն են, հազվադեպ՝ 3-ը, ջայլամներինը՝ 2-ը։ Մկանային համակարգը ուժեղ զարգացած է, ունեն ուրույն շնչառական համակարգ, թոքերը կապված են օդապարկերի և սնամեջ ոսկրերի հետ։ Գլխուղեղը մեծ է, մեծ կիսագնդերը, տեսողական թմբերն ու ուղեղիկը լավ են զարգացած։ Բեղմնավորությունը ներքին է, դնում են 1-ից մինչև 20 (և ավելի) ձու։  Թխսում է էգը (հավեր, բադեր), կամ արուն (բեկասներ), երբեմն և էգը, և արուն ։ Հայտնի է թռչունների մոտ 8.6 հազար տեսակ, որից 5000-ը ճնճղուկազգիներ են։  Թռչունները սնվում են բուսական, կենդանական կերերով։

դ) նախագազան դինոզավրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ձևավորված կենդանիների տիպ ի հայտ են եկել Յուրայի շրջանի վերջերին, ջրամերձ կենսաձև վարող ամենակեր թռչնակոնքներից, և լավ զարգացել Կավճի ժամանակաշրջանում։ Այս տեսակների մոտ մաշկածածկույթի եղջերային թեփուկները ձևափոխվել են կոպիտ քիստամազերի։ Ի տարբերություն մյուս թռչնակոնք տեսակների՝ նախագազան դինոզավրերի մոտ, ժամանակի ընթացքում ձևավորվել է իր սերնդի սկզբնական զարգացումը ապահովող ավելի կայուն համակարգ (կաթնային կերակրում), որով նորածինների թույլ զարգացած օրգանիզմը զերծ է մնացել կերի պակասի, ինֆեկցիոն հիվանդությունների և ավելորդ էներգիա ծախսելու գործոններից։  Վերջիններիս կաթնագեղձերը իրենցից ներկայացրել են մաշկային գեղձեր, որոնք հարթ մկանունքով պատված երկարավուն խողովակաձև պարկիկների զույգ կուտակումներ են և բացվում են մազապարկերի մեջ, որովայնի երկու կողմերում։  Արտազատուկը (կաթը) հոսում է մազերի վրայով, որտեղից և օգտվում են ձագերը։  Կաթնագեղձերի զարգացման աստիճանը կապված է սեռական հասունության հետ, դրանք առավել զարգանում և ինտենսիվ գործում են հղիության շրջանի վերջում։  Բազմացել են ձվադրմամբ։  

Ձվադրող կաթնասուններ - Կաթնասունների դասի, նախագազանների ենթադասի, կոյանցքավորների կարգի կենդանիներ։  Ձվադրող կաթնասուններից պահպանված միակ տեսակը հանդիսանում է բադակտուցը։ Բադակտուցների մարմնի միջին երկարությունը՝ 45 սմ, պոչինը՝15 սմ։  Մարմինը տափակացած է, անկայուն ջերմաստիճանով (փոփոխվում է շրջապատի ջերմաստիճանի համեմատ)։ Ոտքերը կարճ են, մատների արանքներում կան լողաթաղանթներ,   որոնք մագիլներից ավելի երկար են և քայլելիս ծալվում են։ Կտուցը երկար է, տափակ։ Աչքերը և ականջների արտաքին անցքերը փոքր են։  Մազային ծածկույթը մուգ գորշ գույն է, կազմված կոպիտ քիստամազերից և խիտ ենթաբրդից։  Պոչը երկար է, լայն և տափակ, վերին երեսը մազածածկ է, ստորինը՝ մերկ։  Ձագերն ունենում են բազմաթմբավոր 10 ամուր ատամներ, որոնք կյանքի ընթացքում փոխարինվում են հիմնական եղջերային թիթեղներով։ Լավ լողում է, սուզվում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով։  Բազմանում է տարին մեկ անգամ։ Բեղմնավորումից 12 օր հետո էգը դնում է 1-2 ձու և 14 օր թխսում։ Ձագերին կերակրում է կաթով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիրանոզավրն ապրել է Հյուսիսային Ամերիկայում 50 միլիոն տարի առաջ։ Ունեցել է մեծ ու ծանր գլուխ և 15 սմ-անոց սուր ատամներ։ Նա զոհին չի հետապնդել, այլ նրա վրա հարձակվել է դարանից։
  • Տրիասի ժամանակաշրջանի վերջում, մոտ 220 միլիոն տարի առաջ, հանկարծակի վրա հասած ջրհեղեղը անակնկալի է բերել կոէլոզավրերի հոտին։ 1947 թվականին գիտնականները հայտնաբերել են նրանց քարացած մնացուկները։
  • Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են դինոզավրերի։ Մասնագետները համոզված են, որ դրանք պատկանել են դինոզավրերի խմբերի։ Հայտնաբերվել են նաև շատ մեծ թվով միասին թաղված դինոզավրեր։ Այդ գերեզմաններից մեկը պարունակում էր 10000 բադակտուց մայազավրեր։ Սրանից կարելի է եզրակացնել, որ զավրոպոդներն էլ են ապրել խմբերով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դինոզավրեր, BBC, սեպտեմբերի 17, 2008
  2. 1000 հարց հարց ու պատասխան, ՄԱՆՄԱՐ, 2001 թ․, ISBN 978-9939-62-042-8<

Ա.Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>>  Եր.-2002թ.