Տայ Սիմպկինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տայ Սիմպկինս
Ծնվել էօգոստոսի 6, 2001(2001-08-06) (22 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Տայ Սիմպկինս (անգլ.՝ Ty Simpkins, օգոստոսի 6, 2001(2001-08-06), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպկինսը ծնվել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում։ Նրա ծնողները Մոնիկա և Ստիվեն Սիմպկիսներն են[1]։ Նա առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում, երբ դեռ 3 շաբաթական էր։ Սիմպկինսը առաջին անգամ խաղացել է «Մեկ կյանք, որպեսզի ապրես» հեռուստասերիալում, ապա 4 տարի խաղացել է Ջուդա Կուպեր Բաուերայի դերը՝ «Ուղեցուցային լույս» սերիալում։ Նա խաղացել է «Օրենք և կարգուկանոն։ Հանցավոր մտադրություն» հեռուստասերիալում և գովազդային մի քանի հոլովակներում ու տպագիր գովազդներում։

2005 թվականին Սիմպկինսը մարմնավորել է Ստիվեն Սպիլբերգի «Աշխարհների պատերազմը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Նրա հաջորդ դերը եղել է «Ամբողջ թագավորական զորքը» ֆիլմում, որտեղ խաղացել է երիտասարդ Ջուդա Լոուի դերը։ Հետո Սիմպկինսը նկարահանվում է «Ինչպես փոքրիկ երեխաները» ֆիլմում[2]։ 2008 թվականին Սիմպկինսը նկարահանվել է «Հպարտություն և փառք» ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաև նրա քույրը՝ դերասանուհի Ռայան Սիմպկինսը։ 2008 թվականին նա նկարահանվել է «Գիշերային այգիներ» ֆիլմում, ինչպես նաև «Փոփոխությունների ճանապարհ» ֆիլմում, որտեղ դարձյալ նկարահանվել է իր քրոջ հետ։ 2009 թվականի սեպտեմբերին ընտրվել է խաղալու Լուկայի դերը՝ «3 օր փախչելու համար» ֆիլմում։ Բացի այդ խաղացել է նաև Դալտոն Լամբարտի դերը «Աստրալ» և «Աստրալ, 2-րդ գլուխ» ֆիլմերում։

2013 թվականին Սիմպկինսը Ռոբերտ Դաունի կրտսերի հետ նկարահանվել է «Երկաթե մարդը 3» ֆիլմում։ «Երկաթե մարդը 3» ֆիլմում նա խաղում էր Երկաթե մարդու ընկերոջ՝ Հարլի Կիների դերը։ Առաջին անգամ երեխան նշանակալի դեր է մարմնավորել Երկաթե մարդու մասին ֆիլմերում[3][4]։ Սիմպկինսը պայմանագիր է կնքել՝ խաղալու է «Marvel Studios»-ի 3 ֆիլմերում։ 2015 թվականին նա խաղացել է «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Աշխարհների պատերազմը War of the Worlds
2006 ֆ Ինչպես փոքրիկ երեխաներ Little Children Արոն Ադամսոն
2008 ֆ Գիշերային այգին Gardens of the Night Դիլան
2008 ֆ Հպարտություն և փառք Pride and Glory
2008 ֆ Փոփոխությունների ճանապարհ Revolutionary Road Մայկլ Ուիլեր
2009 կֆ Աբրակադաբրա Abracadabra Տակեր
2010 ֆ 3 օր փախչելու համար The Next Three Days Լուկ[6]
2010 ֆ Աստրալ Insidious Դալտոն Լամբերտ[7]
2012 ֆ Դուրս հանում Extracted Երիտասարդ Էնտոին
2012 ֆ Արկադիա Arcadia Նեթ
2013 ֆ Երկաթե մարդը 3 Iron Man 3 Հարլի Կիներ
2013 ֆ Աստրալ, գլուխ 2 Insidious: Chapter 2 Դալտոն Լամբերտ[8]
2015 ֆ Կախաղան Hangman Մաքս
2015 ֆ Աշխարհի լուրայի դարաշրջան Jurassic World Գրեյ Միշել[9]
2015 ֆ Մարգագետնային երկիրը Meadowland Ադամ[10]
2016 ֆ Փառահեղ տղաներ The Nice Guys Բոբի
2019 ֆ Վրիժառուները, վերջնախաղ Avengers: Endgame Հարլի Կիներ

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001-2002 ս Մեկ կյանք որպեսզի ապրաս One Life to Live
2001-2005 ս Ուղորդված լույս Guiding Light Ջու Կուպեր Բերու
2001-2011 ս Օրենք և կարգ ու կանոն, Հանցաոր մտադրություն Law & Order: Criminal Intent Ջեյկ Նիկոս
2007-2013 ս Պրակտիկայի մասը Private Practice

Մրցանակներ և անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ Տարի Կատեգորիա Աշխատանք
Սատուրն 2014 Ամենալավ երիտասարդ դերասան կամ դերասանուհի Երկաթե մարդը 3
2016 Աշխարհի Լուրայի դարա
Երիտասարդ դերասան 2016 Ամենալավ դերասանը գեղարվեստական ֆիլմերում Աշխարհի Լուրայի դարաշրջանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Riordan, Kevin (2006 թ․ հունիսի 18). «Child actors play for a living». Courier Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. Douresseaux, Leroy (2007 թ․ հունիսի 7). «Winslet and Haley Anchor Little Children (2007 Oscar Nominee)». Comicbookbin. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  3. Zorianna, Kit. «"Iron Man 3" goes back to basics in a quest to save the U.S.». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  4. Iron Man 3 Exclusive: Ty Simpkins Talks Cut Kiss Scene & 3 Picture Deal
  5. Ty Simpkins Lands Lead In ‘Jurassic World’
  6. McCarthy, Todd (2010 թ․ նոյեմբերի 9). «The Next Three Days Movie Review (2008)». Todd McCarthy.
  7. Ebert, Roger. «"Insidious Movie Review (2011)"». Roger Ebert. {{cite web}}: Unknown parameter |sdate= ignored (օգնություն)
  8. Lowe, Justin (2013 թ․ սեպտեմբերի 12). «Insidious: Chapter 2: Film Review». Justin Lowe.
  9. Seitz, Matt Zoller (2015 թ․ հունիսի 10). «Jurassic World Movie Review (2015)». Matt Zoller Seitz.
  10. Kilday, Gregg (2014 թ․ օգոստոսի 18). «Giovanni Ribisi, Ty Simpkins Join Thriller 'Meadowland'». Gregg Kilday.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]