Բրայս Դալաս Հովարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Բրայս Դալաս Հովարդ
անգլ.՝ Bryce Dallas Howard
Bryce Dallas Howard NYFF 2010 "Hereafter" Press Conference(4) (cropped).jpg
Ծնվել է մարտի 2, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:2|2|0}})[1] (36 տարեկան)
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Կրթություն Արվեստների Թիշչ դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն ամերիկացի
Մասնագիտություն կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և թատրոնի դերասան
Ակտիվ շրջան 1989 - այժմ
Ընտրանի «Սպասուհի», «Մթնշաղ. Խավարում», «Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք»
Ծնողներ հայր՝ Ռոն Հովարդ
Ամուսին(ներ) Սեթ Գեյբլ (2006 թ. հունիսի 17-ից)
Երեխա(ներ) Թեոդոր Նորման Հովարդ Գեյբլ (2007 թ. փետրվարի 16)
Բեաթրիս Ջին Հովարդ Գեյբլ (2012 թ. հունվարի 19)
IMDb ID 0397171

Բրայս Դալաս Հովարդ (անգլ.՝ Bryce Dallas Howard, ծնվել է 1981 թ. մարտի 2-ին, Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է դարձել Մ. Նայթ Շյամալանի «Խորհրդավոր անտառ» և «Աղջիկը ջրից» ֆիլմերում խաղացած դերերով, ինչպես նաև ըստ «Կյանքը հիասքանչ է», «Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք», «Սպասուհի», «Մանդերլեյ» և «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմերի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայսը ծնվել է 1981 թվականի մարտի 2-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ռոն Հովարդի և գրող Չերիլ Ալեյի (Շերիլ Էլլի) ընտանիքում։ Նրա պապը դերասան Ռանս Հովարդն է, հորեղբայրը՝ դերասան Կլինտ Հովարդը, իսկ նրա կնքահայրը՝ դերասան Հենրի Վինկլերը, ով գլխավոր դերերից մեկն է խաղացել նրա հոր հետ «Երջանիկ օրեր» ֆիլմում։ Իր երկրորդ «Դալաս» անունը նա ստացել է այն պատճառով, որ բեղմնավորվել է Դալասում, Տեխաս։

Հովարդը, նրա կրտսեր քույրեր-երկվորյակներ Ջոսլինը և Փեյջը, ինչպես նաև կրտսեր եղբայր Ռիդը, դաստիարակվել են շոու-բիզնեսի աշխարհից դուրս։ Ծնողները նրանց մոտ չէին թողնում հեռուստատեսություն։ Սակայն Հովարդի բոլոր չորս երեխաները ներգրավված էին որպես ստատիստներ նրա որոշ ֆիլմերում, օրինակ «EDtv»-ում։

Աղջիկը մեծանում էր Գրինվիչում, Կոնեկտիկուտ նահանգ, որտեղ նա 1996 թվականին ավարտում է Greenwich Country Day School դպրոցը։ Իններորդ դասարանում նա արդեն հանդես է եկել միսս Ադելաիդայի դերում «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլում և Լեյբերի և Ստոլերի «Ես - Կին ես» սեփական չուրահատուկ վարկածով վարիետեում։ Այնուհետև նա հաճախել է Byram Hills High School դպրոցը Արմոնկում, Նյու Յորք, որտեղ ելույթներ է ունեցել այդ դպրոցի բեմում բեմադրված մի քանի շոուներում, դպրոցն ավարտել է 1999 թվականին։ Հովարդը նաև այցելել է Stagedoor Manor, կատարողական արվեստի տեսակների ճամբար, իր մոտիկ ընկերուհիներից մեկի հետ՝ Նատալի Փորտմանի։ Նա սովորում էր Բրայս Դալաս անվան տակ, որպեսզի իրեն չընդունեին որպես հանրահայտ դերասանի դուստր։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Հովարդը երեք տարի ուսումնարել է Նյու Յորքի համալսարանին կից Tisch School of the Arts քոլեջում, որի ընթացքում նա նաև հաճախում էր Ստելա Ադլերի կոնսերվատորիա։ Ուսումնարման ընթացքում Բրայսը մասնակցություն է ունեցել Բրոդվեյի «Պատմվածք երկու քաղաքների մասին» մյուզիքլի ձայնագրությունում[2]։ 2003 թվականին նա ստանում է դրամայի շրջանում կերպարվեստի բակալավրի աստիճան։ Այդ ժամանակ նա խաղում էր Բրոդվեյում, Բեռնարդ Շոուի, Ուիլյամ Շեքսպիրի և Անտոն Չեխովի դասական պիեսներում։ Հովարդը նաև ավարտել է Չիկագոյի Steppenwolf Theatre Company և Նյու Յորքի The Actors Center քոլեջները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդը մի քանի անգամ որպես ստատիստ հայտնվել է հոր ֆիմերում, մինչ 2004 թվականին Ալան Բրաունի «Սիրո գիրք» դրամայում գլխավոր դերում նորամուտելը։ Նաև նաև ելույթներ է ունեցել նյու յորքյան բեմում բազմաթիվ բեմադրություններում, սակայն նրա առաջին կարևոր դերը եղել է Մ. Նայթ Շյամալանի «Խորհրդավոր անտառ» ֆիլմում, որտեղ նրան հաստատել են առանց լսումների նրանից հետո, երբ Շյամալանը նրան նկատել է բրոդվեյան շոույում։ Դրանից հետո Լարս ֆոն Տրիերը նրան Նիկոլ Քիդմանի փոխարեն վերցնում է Գրեյսի դերում «Մանդերլեյ» (2005) ֆիլմում։ 2006 թվականին թողարկվում է Հովարդի և Շյամալանի նոր համատեղ աշխատանքը՝ «Աղջիկը ջրից» ֆիլմը, որտեղ Բրայսը խաղում է Սթորիին, ջրային նիմփայի։

2007 թվականի մայիսին նա հայտնվել է «Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք» ֆիլմում, Սարդ-մարդու մասին պատմող երրորդ մասում, Թոբի Մագուայերի և Քիրստեն Դանստի հետ գլխավոր դերերում, որտեղ նա խաղում է Պիտեր Պարկերի նոր ընկերուհուն, համակրելի Գվեն Սթեյսիին։ Կարմրահեր Հովարդը այդ դերի համար մազերը ներկել է շիկահեր (միևնույն ժամանակ բնական շիկահեր Դանստը Մերի Ջեյն Ուոթսոնի դերի համար մազերը ներկել էր շիկակարմիր)։ Հովարդը այդ դերը շահել էր Էլիշա Քաթբերտի և Սիեննա Միլլերի հետ մրցակցությունում։

2007 թվականին Հովարպդը ձեռնամուխ է եղել ««Արցունք» ադամանդի կորուստը» ֆիլմում նկարահանումներին, Բրայսը այդ դերը ստացել էր Լինդսի Լոհանի փոխարեն։

Հովարդը գրել և նկարահանել է «Խոլորձ» կարճամետրաժ ֆիլմը՝ «Glamour» ամսագրի «Reel Moments» շարքի մի մասը, որը ֆինանսավորվում էր «Cartier»-ի և «FilmAid International»-ի կողմից։

2008 թվականին Հովարդը նկարահանվել է «Տերմինատոր։ Փրկիչը» ֆիլմում, Ջոն Քոնորի կնոջ՝ Քեյթ Քոնորի դերում։ Ֆիլմը թողարկվել է 2009 թվականին և բավականին գումար է վաստակել, սակայն շատերը գալիս են այն կարծիքի, որ Հովարդը երը որպես հարկն է չի հասկացել։ Իսկ 2010 թվականին նա նկարահանվել է «Մթնշաղ» ֆիլմի երրորդ մասում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունիսի 17-ին Հովարդը ամուսնացել է դերասան Սեթ Գեյբլի հետ, ում հետ նա ծանոթացել էր Նյու Յորքի համալսարանում և հանդիպում էին հինգ տարվա ընթացքում։ Այժմ նրպանք ապրում են Հոլիվուդում։ Բրայսը առաջին երեխային՝ Թեոդոր Նորման Հովարդ Գեյբլ անունով որդուն, ծննդաբերել է 2007 թվականի փետրվարի 16-ին։ 2011 թվականի մայիսի 26-ին հայտնի է դառնում, որ Հովարդը սպասում է երկրորդ երեխային[3]։ Նրանց երկրորդ երեխան՝ դուստր Բեաթրիս Ջիո Հովարդ Գեյբլ, ծնվել է 2012 թվականի հունվարի 19-ին[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2016 Փիթը և նրա հրեշը Pete’s Dragon Գրեյս Միչամ
2016 Ոսկի Gold Քեյ
2015 Աշխարհը յուրայի դարաշրջանում Jurassic World Կլեր Դիրինգ
2011 Կյանքը հիասքանչ է 50/50 Ռեյչել
2011 Սպասուհի The Help տիկին Հիլի Հոլբրուք
2010 Մթնշաղ. Խավարում The Twilight. Saga. Eclipse Վիկտորիա
2009 Տերմինատոր։ Փրկիչը Terminator Salvation Քեյթ Քոնոր
2008 «Արցունք» ադամանդի կորուստը The Loss of a Teardrop Diamond Ֆիշեր Իուլոու
2007 Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք Spider-Man 3 Գվեն Սթեյսի
2006 Ինչպես դա ձեզ դուր կգա As You Like It Ռոզալինդա
Աղջիկը ջրից Lady in the Water Սթորի
2005 Մանդերլեյ Manderlay Գրեյս Մարգարետ Մալիգան
2004 Կրքի անատոմիա Book of Love Հիզեր
Խորհրդավոր անտառ The Village Այվի Ուոկեր
2000 Սուրբ Ծննդի առևանգիչ Գրինչը How the Grinch Stole Christmas զարմացած Հու
1995 Ապոլլոն-13 Appolo 13 տիտրերում նշված չէ
1989 Ծնողներ Parenthood կարմրահեր աղջիկ հանրության մեջ (տիտրերում նշված չէ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #137823967 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Account Suspended»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-29-ին։ Վերցված է 2013-01-30 
  3. Cammel Sara (2011-05-26)։ «Bryce Dallas Howard Expecting Second Child»։ People։ Time Warner Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-01-ին։ Վերցված է 2011-05-26 
  4. Raftery Liz (2012-01-22)։ «Bryce Dallas Howard Has a Baby Girl»։ People։ Time Warner Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-01-ին։ Վերցված է 2012-01-22 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]