Jump to content

Օմար Սի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար Սի
ֆրանսերեն՝ Omar Sy
Ծնվել էհունվարի 20, 1978(1978-01-20)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրHôpital privé de l'Ouest Parisien, Թրապ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնTrakatrá?
Մասնագիտությունդերասան, կատակերգու, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունՕմար և Ֆրեդ

Օմար Սի (ֆրանսերեն՝ Omar Sy; հունվարի 20, 1978(1978-01-20)[1][2], Hôpital privé de l'Ouest Parisien, Թրապ[3]), ֆրանսիացի դերասան, Սեզար կինոմրցանակի դափնեկիր[5][6][7][8][9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմարը ծնվել է սենեգալցի բանվորի և մավրիտանուհի տնային տնտեսուհու ընտանիքում։ Նրա ծնողները երկուսն էլ ֆուլբե ազգության ներկայացուցիչ են։ Օմարը եղել է ընտանիքի 8 զավակներից չորրորդը[10]։

Դեռևս սովորելով դպրոցում, Օմարը սկսել է աշխատել ռադիոյում։ Ավարտելով դպրոցը՝ ստացել է առաջարկ պրոդյուսերական ընկերությունից սկսելու իր շոուն, որը արդյունքում վերածվեց «Օմարը և Ֆրեդը» (ֆրանսերեն՝ Omar et Fred) կատակերգական հեռուստաշոուի։ Նրա գործընկերը եղել է դերասան Ֆրեդ Տեստոն[10]։

Դերասանին մեծ ճանաչում է բերել Դրիսի դերը, որը նա մարմնավորել է 1+1 ֆիլմում։ Այդ դերի համար Սին ստացել է Սեզար կինոմրցանակ «տղամարդու լավագույն դերի համար», ինչպես նաև նոմինացվել է Ոսկե արբանյակ կինոմրցանակին[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Էլեն Սիի հետ։ Ամուսինները ունեն չորս զավակ[12]։

Օմար Սին մուսուլման է[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  3. 1 2 https://www.leparisien.fr/yvelines-78/a-trappes-la-maternite-qui-a-vu-naitre-omar-sy-shym-ou-la-fouine-va-fermer-08-06-2026-6FSGHAZK5ZHIFNMTHME7AKV6BQ.php
  4. ↑ https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  5. ↑ Omar Sy: «Je ne veux pas être le Noir à la mode»
  6. ↑ Say what you Sy: Black actor from the banlieues is France’s most popular person
  7. ↑ 'The Intouchables' star Omar Sy voted France’s favourite
  8. ↑ Omar Sy of 'The Intouchables' hits his stride
  9. ↑ Finely crafted tale of free spirit and handicapped man makes ‘Intouchables’ more than a buddy film
  10. 1 2 Alexandra Cheney. (2012 թ․ մայիսի 30). «My First Job: 'The Intouchables' Omar Sy» (անգլերեն). wsj.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  11. ↑ «2012 Nominees».
  12. ↑ «Omar Sy et sa femme Helene : un couple amoureux en 5 infos» (ֆրանսերեն). www.puretrend.com. 22 Juin 2014. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. ↑ Eleanor Beardsley. (2012 թ․ հունիսի 28). «In France, A Star Rises From An Oft-Neglected Place» (անգլերեն). NPR.org (National Public Radio). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Սի» հոդվածին։