Ջոն Լասետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Լասետեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1957(1957-01-12)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[4]
ԿրթությունՊեպերդայնի համալսարան, Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ (1979)[2] և Whittier High School?
Ազդվել էՈւոլթ Դիսնեյ, Չակ Ջոնս, Ֆրենկ Կապրա, Հայաո Միյաձակի և Preston Sturges?
ԵրկերEvil Emperor Zurg?
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, գործադիր պրոդյուսեր և մոնտաժող
ԱշխատավայրՊիքսար[2][5], Lucasfilm[2], The Walt Disney Studios[2], Walt Disney Animation Studios[5] և Skydance Media
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներSam Lasseter?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg John Lasseter Վիքիպահեստում

Ջոն Ալան Լասետեր (անգլ.՝ John Alan Lasseter, հունվարի 12, 1957(1957-01-12)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի անիմատոր և ռեժիսոր Փիքսար և Walt Disney Animation Studios ստուդիաներում, Փիքսար ստուդիայի հիմնադիրներից մեկը, «Walt Disney Imagineering»-ի գլխավոր ստեղծագործական խորհրդականը[7]։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Լասետերը ծնվել է Հոլիվուդում՝ Կալիֆոռնիա նահանգում[8]։ Ջոնի մայրը որպես նկարչության ուսուցչուհի աշխատել է «Bell Gardens» միջնակարգ դպրոցում։ Հայրը՝ Փոլ Լասետերը, ղեկավարել է Chevrolet-ի տեղական դիլերների պահեստը։ Ջոնը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Ուիթիեր քաղաքում։ Լասետերի մոր մասնագիտությունն ազդել է նրա՝ անիմացիայի և մուլտիպլիկացիայի հետ կապվածության վրա, իսկ հոր աշխատանքը՝ ավտոմեքենաների հանդեպ սիրո և հետաքրքրության։ Ջոնը մանուկ հասակում շատ է նկարել, նույնիսկ եկեղեցական ծառայությունների ժամանակ։

Պատանեկության տարիներին Բոբ Թոմասի գրած «Անիմացիայի արվեստը» գրքի և Disney Studios-ի պատմության շնորհիվ որոշել է դառնալ նկարիչ-անիմատոր։

Ջոն Լասսետերը ուսումը սկսել է Պեպերդինի համալսարանում, որտեղ սովորել էին նրա ծնողները, եղբայրներն ու քույրերը։ Սակայն, հետագայում տեղափոխվել է Ուոլթ Դիսնեյի հիմնադրած Կալիֆոռնիայի արվեստի համալսարան։

Լասետերի դասախոսները ստուդիայի երեք աշխատակիցներն էին՝ Էրիկ Լարսոնը, Ֆրենկ Թոմասը և Օլի Ջոնսթոնը, իսկ նրա դասընկերները դարձել են Բրեդ Բյորդը, Ջոն Մաշկերը, Հենրի Սելիկը և Թիմ Բարթոնը։ Այստեղ գտնվելու ժամանակ եղել է երկու կարճամետրաժ՝ «Տիկինը և լամպը» (1979) և «Nitemare» (1980) ֆիլմերի պրոդյուսերը։ «Տիկինը և լամպը» ֆիլմը հաղթել է ուսանողական աշխատանքի մրցանակաբաշխությունում, իսկ սպիտակ լամպը՝ ֆիլմի գլխավոր հերոսը, հետագայում դարձել է Pixar ստուդիայի պատկերանիշը։

2011 թվականի նոյեմբերի 1-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում զետեղվել է Ջոն Լասետերի անվանական աստղը, որը դարձել է ծառուղու 2453-րդ աստղը[9]։

2017 թվականի նոյեմբերին անպարկեշտ վարքի մեղադրանքով կես տարով հեռացվել է աշխատանքից։ Հաղորդվել է, որ Ջոնը հաճախ գրկել և համբուրել է իր աշխատակիցներին՝ նրանց ցանկությունից անկախ և չի հարգել նրանց անձնական տարածքը։ 2018 թվականի հունիսին Disney-ը հաղորդել է[10], որ Ջոն Լասետերն աշխատանքից կազատվի պայմանագրի ավարտից հետո, իսկ մինչ այդ կստանձնի խորհրդատուի դերը։ Այսպիսով, «Խաղալիքների պատմություն 4»Pixar-ում դարձել է նրա վերջին մուլտֆիլմը։

2019 թվականի հունվարին նրան վարձել է Skydance Media-ի անիմացիոն ստորաբաժանումը, որը ստեղծվել էր 2017 թվականին[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эд Кэтмелл, Эми Уоллес Корпорация гениев: Как управлять командой творческих людей = Creativity, Inc. Overcoming The Unseen Forces That Stand In The Way Of True Inspiration. — М.: Альпина Паблишер, 2014. — 343 с. — ISBN 978-5-9614-4820-7