Ֆրենկ Կապրա
Ֆրենկ Կապրա Frank Capra | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիզակվինո, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1991[1][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Լա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Coachella Valley Public Cemetery |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն, Իտալիա և ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Manual Arts High School? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բանջոյիստ, սպա, պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և ռազմական գործիչ |
Աշխատանք | 1922-1961 |
Ամուսին | Հելեն Հովել (1923-1927) Լու Կապրա (1932-1984) |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Frank Capra, Jr.? |
Կայք | IMDb-ում էջ |
Frank Capra Վիքիպահեստում |
Ֆրենկ Կապրա (անգլ.՝ Frank Capra , Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրա, Ֆրենկ Ռասսել Կապրա, մայիսի 18, 1897[1][2][3][…], Բիզակվինո, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 3, 1991[1][2][3][…], Լա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով իտալացի ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի եռակի դափնեկիր (1935, 1937, 1939)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրան ծնվել է Սիցիլիայում։ Նրանց բազմաերեխա ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1903 թ. և հաստատվել է Լոս Անջելեսում։ 1918 թ. ավարտում է հեղինակավոր Տրուպպի համալսարանը (հետագայում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ) ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ, նույն թվականի զորակոչվել է ԱՄՆ-ի բանակ, հիվանդացել է ծանր հիվանդությամբ և զորացրվել է հիվանդության պատճառով։ 1920 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի է Ֆրենկ Ռասսել Կապրա անուն ազգանունով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում էր ԱՄՆ-ի քարոզչության օգտին և հանդես է եկել 8 փաստագրական ֆիլմերում։ 1944 թվականին վերադառնում է իր սիրած կատակերգության ժանրին, նկարահանելով «Մկնդեղ և հին ժանյակ» ֆիլմը Քերի Գրանտ գլխավոր դերակատարմամբ։ Իսկ 1946 թվականին նկարահանում է իր թերևս ամենահայտնի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը, այն գլխավորում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ամենաոգեշնչող ֆիլմերի ցանկը։ Ֆիլմը մինչ օրս համարվում է ամերիկացիների ամենասիրված ֆիլմերից մեկը և Սուրբ Ծննդյան տոներին ցուցադրվում է ԱՄՆ-ի առաջատար հեռուստալիքներով։ Ֆրենկ Կապրան աշխատել է մինչև 1961 թվականը։ Երկու անգամ ամուսնացած է եղել, ունի 4 երեխա։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականից սկսած նկարահանել է կոմեդիկ կարճամետրաժ ֆիլմեր, աշխատելով սցենարիստ Ռոբերտ Ռիսկինի հետ, ում հետ գործընկեր էր մինչև 1940 թվականը, դրանից հետո նրան փոխարինեց Սիդնի Բակմանը։ 1933 թվականին սկսել է «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմի նկարահանումները և ավարտել ֆիլմը 1934 թ.։ Հենց այս ֆիլմը Ֆրենկ Կապրային ճանաչում բերեց և առաջին Օսկարը լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Շատ դերասաններ տարբեր պատճառներով հրաժարվեցին նկարահանվել ֆիլմում, արդյունքում գլխավոր դերերը բաժին հասան Կլարկ Գեյբլին ու Կլոդետ Կոլբերին, ովքեր Օսկար ստացավ լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում։ Ֆիլմը ստացավ ընդհանուր թվով 5 Օսկար (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի և լավագույն հարմարեցված սցենար անվանակարգերում)։ Դրան հաջորդեցին «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Դիմավորեք անհայտին», «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք», «Քեզ հետ չես տանի» նույնպես հաջողված ֆիլմերը։ Կապրայի ֆիլմերում են նկարահանվել և և ճանաչում ձեռք բերել այդ ժամանակների ամերիկյան շատ դերասաններ՝ Ջեյմս Ստյուարտ, Բարբարա Սթենվիկ, Գերի Կուպեր, Քերի Գրանտ և այլք։ 1937 թ. նկարահանում է «Կորած հորիզոն» 6 ժամանոց ֆանտաստիկ ֆիլմը, որը սակայն հետագայում շատ փոփոխությունների է ենթարկվում՝ կրճատվելով մի քանի ժամով։
Ամերիկյան շատ հայտնի ռեժիսորներ ոգեշնչված են եղել նրա տարբեր ֆիլմերից ու նրա ոճից։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 37 ֆիլմերի ռեժիսոր է։
Առավել նշանավոր ֆիլմերն են
- 1926-«Ուժեղը» (The Strong Man)
- 1927-«Երկար անդրավարտիք» (Long Pants)
- 1927-«Մայքի սիրո համար» (For the Love of Mike)
- 1928-«Այս որոշակի իրը» (That Certain Thing)
- 1928-«Միննի թատրոնը» (Il teatro di Minnie (The Matinée Idol))
- 1928-«Ուժեղների ուղին» (The Way of the Strong)
- 1928-«Ճնշման ուժը» (The Power of the Press)
- 1928-«Ուրեմն սա սեր է՞» (So This Is Love?)
- 1929-«Երիտասարդ սերունդ» (La nuova generazione (The Younger Generation))
- 1929-«Դոնովանի գործը» (L'affare Donovan (The Donovan Affair))
- 1931-«Հրաշալի աղջիկը» (The Miracle Woman)
- 1931-«Պլատինե շիկահերը» (Platinum Blonde)
- 1931-«Դիրիժաբլ» (Dirigibile)
- 1932-«Արգելվածը» (Forbidden)
- 1932-«Ամերիկյան խենթություն» (American Madness)
- 1933-«Գեներալ Յենի դառը թեյը» (The Bitter Tea of General Yen)
- 1933-«Լեդի մեկ օրով» (Lady for a Day)
- 1934-«Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (It Happened One Night)
- 1934-«Բրոդվեյ Բիլլ» (Broadway Bill)
- 1936-«Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք» (Mr. Deeds Goes to Town)
- 1937-«Կորած հորիզոն» (Lost Horizon)
- 1938-«Քո հետ չես տանի» (You Can't Take It with You)
- 1939-«Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն» (Mr. Smith Goes to Washington)
- 1941-«Ծանոթացեք Ջոն Ջոուի հետ» (Meet John Doe)
- 1943-«Պատերազմի նախերգանք» (վավերագրական) (Prelude to War)
- 1943-«Ճակատամարտ Ռուսաստանի համար» (The Battle of Russia)
- 1944-«Մկնդեղ և հին ժանյակ» (Arsenic and Old Lace)
- 1946-«Այս հրաշալի կյանքը» (It's a Wonderful Life)
- 1951-«Փեսացուն վերադառնում է» (Here Comes the Groom)
- 1959-«Ծակ գլխի մեջ» (A Hole in the Head)
- 1961 -«Մի բուռ հրաշք» (Pocketful of Miracles)
Մրցանակներ և փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրենկ Կապրայի ֆիլմերը ընդհանուր թվով 14 «Օսկար» են ստացել տարբեր անվակարգերում, ինչպես նաև բազմաթիվ այլ հեղինակավոր կինոմրցանակներ։
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի լավագույն հարմարեցված սցենար
- «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք» - լավագույն ռեժիսոր
- «Կորած հորիզոն» - լավագույն մոնտաժ, լավագույն դիզայն
- «Քո հետ չես տանի» - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր
- «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն» - լավագույն օրիգինալ սցենար
- «Պատերազմի նախերգանք» - լավագույն վավերագրական ֆիլմ
- «Փեսացուն վերադառնում է» - լավագույն երգ
- «Ծակ գլխի մեջ» - լավագույն երգ
- Նա 3 «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսոր անվակարգում (նրանից շատ ստացել է միայն Ջոն Ֆորդը)։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա 3 ֆիլմ՝
- «Այս հրաշալի կյանքը» - 11-րդ տեղ (1998 թ. ցանկ), 20-րդ տեղ (2007 թ. ցանկ)
- «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» - 29-րդ տեղ (1998 թ. ցանկ), 26-րդ տեղ (2007 թ. ցանկ)
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - 35-րդ տեղ (1998 թ. ցանկ), 46-րդ տեղ (2007 թ. ցանկ)
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում տեղ են գտել «Այս հրաշալի կյանքը»ը (որպես լավագույն ֆանտաստիկա) և «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (որպես ռոմանտիկ կատակերգություն)
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում (2011 թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ) առկա է նրա 3 ֆիլմ
- «Այս հրաշալի կյանքը» - 28-րդ տեղ
- «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» - 102-րդ տեղ
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - 141-րդ տեղ
- 1945 թվականին ստացել է շքանշան ծառայության համար
- 1981 թվականին ստացել է Միդլթաունի (Կոնեկտիկուտ) Ուեսլի համալսարանի պատվավոր կոչում
- 1986 թվականին ստացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արվեստի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Barson, Michael. The Illustrated Who's Who of Hollywood Directors։ The Sound Era . New York։ Noonday Press, 1995. ISBN 0-374-52428-9.
- Beauchamp, Cari. Joseph P. Kennedy Presents։ His Hollywood Years. New York։ Vintage, 2010. ISBN 978-0-307-47522-0.
- Capra, Frank. Frank Capra, The Name Above the Title։ An Autobiography. New York։ The Macmillan Company, 1971. ISBN 0-306-80771-8.
- Chandler, Charlotte. The Girl Who Walked Home Alone։ Bette Davis, A Personal Biography. New York։ Simon & Schuster, 2006. ISBN 0-7862-8639-3.
- Dickstein, Morris. Dancing in The Dark։ A Cultural History of The Great Depression. New York։ W.W. Norton & Company, 2010. ISBN 978-0-393-07225-9.
- Dixon, Wheeler W. The Early Film Criticism of Francois Truffaut. Bloomington, Indiana։ Indiana University Press, 1993. ISBN 978-0-253-20771-5.
- Freer, Ian. Movie Makers։ 50 Iconic Directors from Chaplin to the Coen Brothers. London։ Quercus Publishing Plc, 2009. ISBN 978-1-84724-512-0.
- Kotsabilas-Davis, James and Myrna Loy. Being and Becoming. New York։ Primus, Donald I Fine Inc., 1987. ISBN 1-55611-101-0.
- Lazere, Donald. American Media and Mass Culture։ Left Perspectives. Berkeley, California։ University of California Press, 1987. ISBN 978-0-520-04496-8.
- Medved, Michael. Hollywood vs. America։ Popular Culture and the War on Traditional Values. New York։ HarperCollins, 1992. ISBN 978-0-06-016882-7.
- McBride, Joseph. Frank Capra։ The Catastrophe of Success. New York։ Touchstone Books, 1992. ISBN 0-671-79788-3.
- Oderman, Stuart. Talking To the Piano Player։ Silent Film Stars, Writers and Directors Remember. Albany, Georgia։ BearManor Media, 2005. ISBN 1-59393-013-5.
- Poague, Leland. Frank Capra։ Interviews (Conversations With Filmmakers Series). Jackson, Mississippi։ University Press of Mississippi, 2004. ISBN 978-1-57806-617-9.
- Pendergast, Tom and Sara, eds. St. James Encyclopedia of Popular Culture, Vol. 1. Detroit։ St. James Press, 2000. ISBN 1-55862-348-5.
- Stevens, George Jr. Conversations with the Great Moviemakers of Hollywood's Golden Age. New York։ Alfred A. Knopf, 2006. ISBN 978-1-4000-4054-4.
- Wakeman, John, ed. World Film Directors։ Volume One, 1890–1945. New York։ H.W. Wilson Co., 1987. ISBN 978-0-8242-0757-1.
- Wiley, Mason and Damien Bona. Inside Oscar։ The Unofficial History of the Academy Awards. New York։ Ballantine Books, 1987. ISBN 0-345-34453-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Internet Movie Database կայքում(չաշխատող հղում)
- КиноПоиск կայքում
- կենսագրական տվյալներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Կապրա» հոդվածին։ |
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 1991 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ