Բարբարա Սթենվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբարա Սթենվիկ
Barbara Stanwyck - still -2.jpg
Ծնվել էհուլիսի 16, 1907(1907-07-16)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 20, 1990(1990-01-20)[1][2][3][4][5][6][7] (82 տարեկանում)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ[8]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, սցենարիստ և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Frank Fay և Ռոբերտ Թեյլոր
Պարգևներ և մրցանակներԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար և AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Բարբարա Սթենվիկ (անգլ.՝ Barbara Stanwyck; հուլիսի 16, 1907(1907-07-16)[1][2][3][4][5][6][7], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 20, 1990(1990-01-20)[1][2][3][4][5][6][7], Սանտա Մոնիկա, ԱՄՆ[8]; իսկական անուն ազգանունը՝ Ռուբի Քեթրին Սթիվենս)՝ ամերիկացի դերասանուհի, 1930-1940 թթ. ամերիկյան կինոյի աստղերից մեկը, Ամերիկյան կինոակադեմիան նրան ընդգրկել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում՝ 11-րդ տեղում:

Սթենվիկը հաջողակ դերասանական կարիերա է ունեցել ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում: 4 անգամ ներկայացվել է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում, իսկ հեռուստատեսային աշխատանքների համար ստացել է Էմմի և Ոսկե գլոբուս:

1944 թվականին Սթենվիկը եղել է Հոլլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, ստանալով տարեկան 400 000 դոլար[9]:

Կինեմատոգրաֆում ունեցած մեծ նվաճումների համար ստացել է Օսկարի հատուկ մրցանակ և Ոսկե գլոբուս: Ընդհանուր նկարահանվել է 150-ից ավելի ֆիլմերում և սերիալներում:

Բարբարան եղել է իրենց ընտանիքի ամենափոքր 5-րդ երեխան, ծնողները մահացել են երբ նրանք եղել են անչափահաս։ 2 անգամ ամուսնացել է ու ամուսնուլուծվել։ Առաջին ամուսինը դերասան և պրոդյուսեր Ֆրենկ Ֆեյն էր, երկրորդը դերասան Ռոբերտ Թեյլորը։

Սթենվիկը եղել է բողոքական եկեղեցու հետևորդ և մկրտվել է 1916 թվականին[10]:

Առաջին ամուսնությունից հետո դարձել է Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]