Ուիթիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ուիթիեր
WhittierAlaskaSkyline.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես51,093182 կմ², 51,242329 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Բնակչություն220 մարդ (ապրիլի 1, 2010)[1]
Հեռախոսային կոդ907
Փոստային ինդեքսներ99693
Պաշտոնական կայքwhittieralaska.gov(անգլ.)
##Ուիթիեր (ԱՄՆ)
Red pog.png

Ուիթիեր (անգլ.՝ Whittier), քաղաք ԱՄՆ-ում, Ալյասկա նահանգում, Վալդիզ-Կորդովա մարդահամարի գոտում։ Գտնվում է Քենայ թերակղզու հյուսիսարևելյան մասում, Արքայազն Վիլհելմի նեղուցի ափին, Անքորիջից 121 կմ դեպի հարավ-արևելք։ Քաղաքի մակերեսը 51,0 կմ² է, որից 32,4 կմ²-ը՝ ցամաք և 18,6 կմ²-ը՝ ջրային բաց տարածքներ։

Քաղաքի գրեթե բոլոր բնակիչները բնակվում են 14-հարկանի նախկին բանակային զորանոցի շենքում, որը կառուցվել է 1956 թվականին: Begich Towers կոչվող այդ շենքում տեղակայված են քաղաքի ոստիկանական բաժանմունքը, բժշկական կլինիկան, եկեղեցին և լվացքատունը[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին քաղաքը խիստ տուժել է Ալյասկայի մեծ երկրաշարժի առաջացրած ցունամիից։ Ցունամիի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Ալիքների բարձրությունը հասել է 13 մետրի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը 220 մարդ է։ Ռասայական կազմը. սպիտակամորթներ՝ 153 մարդ, աֆրոամերիկացիներ՝ 1 մարդ, բնիկ ամերիկացիներ՝ 12 մարդ, ասիացիներ՝ 17 մարդ, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ՝ 7 մարդ, այլ ռասաներ՝ 1 մարդ, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ՝ 29 մարդ, լատինաամերիկյան ծագման ցանկացած ռասայի անձինք՝ 11 մարդ[4]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առկա են նավահանգիստ և խորջրյա նավակայան։ Քաղաքը սպասարկում է մի վայրէջքուղի (451 x 18 մ), որը, սակայն, տարվա ցուրտ եղանակին չի գործում: 2005 թվականին օդանավակայանում կար 2 միաշարժիչ օդանավ[5]։ Առկա է հիդրոինքնաթիռների սպասարկման կետ։

Ցամաքով քաղաք կարելի է հասնել Փորթաջ-Գլեյշեր խճուղով, որն անցնում է Էնթոն-Անդերսոն թունելով։ Բացի խճուղուց, այդ թունելով անցնում է նաև երկաթգիծը: Քաղաքում գտնվում է Ալյասկայի երկաթուղու հարավային տերմինալը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]