Jump to content

Անքորիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անքորիջ
Anchorage
flag of Anchorage?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էorganized borough?
Կարգավիճակմեծ քաղաք ԱՄՆ-ում, մեծ քաղաք և քաղաքի և շրջանի միություն
Մտնում էԱլյասկա
ԲԾՄ31 մետր
Բնակչություն (2009)260.283
Տարածք4.395
Հիմնադրված է1975 թ. թ.
Սահմանակցում էՄատանուսկա-Սուսիտնա շրջան, Chugach Census Area? և Քենայ Պենինսուլա շրջան
Ժամային գոտիUTC-9 և UTC-8
Հեռախոսային կոդ907
Փոստային ինդեքսներ99501, 99502, 99503, 99504, 99507, 99508, 99509, 99510, 99511, 99513, 99514, 99515, 99516, 99517, 99518, 99519, 99520, 99521, 99522, 99523, 99524, 99529, 99530, 99599 և 99695
Անվանված էanchorage?
ՄականունThe City of Lights and Flowers
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
muni.org(անգլ.)

Անքորիջ, (անգլ.՝ Anchorage, IPA 'æŋk(ə)rɪʤ, անգլերենից բառացի թարգմանած նշանակում է «Խարսխակայան»), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան մասում՝ Ալյասկա նահանգի հարավային հատվածում։ Այդ նահանգի ամենախոշոր բնակավայրն է. 2020 թվականի տվյալներով այնտեղ ապրում էր ավելի քան 291 հազար մարդ[1], այսինքն՝ նահանգի ամբողջ բնակչության 42 %-ը։ Իսկ մետրոպոլիսային տարածքում (Մաթանուսկա-Սուսիթնա բորոյի հետ մեկտեղ) ապրողների թիվը մոտ է 400 հազարին[2]։ Անքորիջը 100 հազարից ավելի բնակիչ ունեցող ամերիկյան քաղաքներից ամենահյուսիսայինն է։ Տրանսպորտային խոշոր հանգույց է. ունի բավականին բանուկ միջազգային օդանավակայան, ծովային նավահանգիստ, ավտոմայրուղիներով և երկաթուղով ևս կապված է հեռավոր ու մերձավոր բնակավայրերի հետ (քաղաքի միջով է անցնում Այլասկյան երկաթգիծը)։ Քաղաքն զբաղեցնում է 4.420 կմ² (1.706 քառակուսի մղոն) տարածք և այդ ցուցանիշով չորրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ում։ Այն փաստորեն ավելի ընդարձակ է, քան ամերիկյան փոքրագույն նահանգը՝ Ռոդ Այլենդը, որի տարածքն ընդամենը 1.212 քառակուսի մղոն է[3][4]։

Անքորիջը չորս անգամ՝ 1956, 1965, 1984–85, 2002 թվականներին արժանացել է National Civic League կազմակերպության սահմանած «Համաամերիկյան լավագույն քաղաք» մրցանակին.[5]:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1920-2010 թթ.[6]. Կաղապար:Démographie

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անքորիջը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «U.S. Census Bureau QuickFacts Anchorage Municipality (County), Alaska; Anchorage municipality, Alaska». United States Census Bureau. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «2020 Census Data - Cities and Census Designated Places» (Web). State of Alaska, Department of Labor and Workforce Development. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Jegede, Abayomi (2021 թ․ հուլիսի 2). «Top 10 Largest Cities in USA by Land Area». Trendrr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Rhode Island Location, size, and extent». City-Data. Advameg, Inc. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «National Civil League All-America winners by state». National Civic League. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  6. 1980–2010: Volkszählungsergebnisse; 2016: Schätzung des US Census Bureau
  7. «Anchorage Sister Cities». Municipality of Anchorage. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. Sister Cities of Municipality of Anchorage (dostęp: 20 maja 2009).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Preston Jones. City For Empire: An Anchorage History, 1914–1941 (University of Alaska Press, 2010) 214 pages

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անքորիջ» հոդվածին։