Թրոմսյո
Թրոմսյո նորվ.՝ Tromsø | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Թրոմս | ||
Վարչկենտրոն | Թրոմսյո | ||
ԲԾՄ | 20 մետր | ||
Յանս Յոհան Հոլթ | |||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||
Բնակչություն (2014) | 59 590 (8 տեղ) | ||
Տարածք | 2480.34 (18 տեղ) | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1252 թ. | ||
Սահմանակցում է | Լենվիք, Բալսֆյորդ, Storfjord kommune – Omasvuona suohkan – Omasvuonon kunta, Լյունգեն, Կարլսյո և Senja Municipality? | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոխարինեց | Hillesøy?[1], Tromsøysund?[1] և Ullsfjord?[1] | ||
ISO 3166-2 կոդ | 1902 | ||
tromso.kommune.no |
Թրոմսյո (նորվ.՝ Tromsø), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Թրոմսյո քաղաքն է: Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է: Զբաղեցնում է 2480.34 կմ² տարածք[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրոմսյո բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս վերջին սառցե դարաշրջան և երկաթե դարում: Առաջին եկեղեցին կառուցվել է 1252 թվականին: Թրոմսյո քաղաքը այդ կարգավիճակը ստացել է 1794 թվականին: 19-րդ դարում քաղաքի դերը մեծացավ եպիսկոպոսական թեմի հիմնումով, ուսումնական հաստատությունների բացումով, ինչպես նաև նավավերանորոգման կառամատույցի կառուցումով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ ժամանակավոր տեղափոխվել է Նորվեգիայի կառավարությունը: Քաղաքը պատերազմի հետևանքով չի վնասվել: Քաղաքի ափից ոչ հեռու կռվի ժամանակ խարտակվել է գերմանական Տրիպս ռազմական հացանավը, որի վրա եղել են մոտ 1000 գերմանացի զինծառայող: 1964 թվականին բացվել է օդանավակայանը, իսկ 1972 թվականին՝ Թրոմսյոյի համալսարանը:
Թրոմսյոյի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրոմսյո կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի արջ:[2]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Թրոմսյո կոմունայում բնակվում է 59 590 մարդ: Այստեղ ապրում են շուրջ 100 էթնիկ խմբեր, ինչպիսիք են նորվեգացիները, սաամները, քվենները, ֆինները և այլն: Սաամական համայնքը քաղաքում ունի սաամական մանկապարտեզ և սաամերենի դպրոց:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրոմսյոյում գործում են մի քանի ֆուտբոլային ակումբներ, որոնցից ամենահայտնին «Թրոմսյո» ակումբն է,որը խաղում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում: Գործում է նաև կանանց ֆուտբոլի թիմ: Տարածված են նաև ձմեռային սպորտաձևերը:
Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցի — հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային կաթոլիկ եկեղեցին:
- Արկտիկայի մայր տաճար — մոդեռն ոճի մեջ 1965 թվականին կառուցված լյութերական եկեղեցի:
- Թրոմսյոյի կամուրջ — Նորվեգիայի առաջին շրջանակակոնսոլային կամուրջ, որը իր տեսակի մեջ Եվրոպայի ամենամեծ կամուրջներից է:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: (նորվեգերեն)
- Карта города Тромсё. (ռուսերեն)
- Тромсё — «Северный Париж». (ռուսերեն)
- Арктическо-альпийский ботанический сад в Тромсё. (ռուսերեն)
- Путеводитель по Тромсё на портале whatusee.ru. (ռուսերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 81. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)