Բալսֆյորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալսֆյորդ
նորվ.՝ Balsfjord
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՍտուրսթեինես
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2008)5529
Տարածք1495.85
Հիմնադրված է1860[1] թ.
Սահմանակցում էԹրոմսյո, Storfjord kommune – Omasvuona suohkan – Omasvuonon kunta, Մոլսելվ, Լենվիք և Սենյա
Ժամային գոտիUTC+1
ՓոխարինեցTromsøysund Municipality?
ISO 3166-2 կոդ1933
balsfjord.kommune.no
Բալսֆյորդ կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Բալսֆյորդ (նորվ.՝ Balsfjord), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ստուրսթեինես քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է բուկմոլը։ Զբաղեցնում է 1495.85 կմ² տարածք[2]։

Բալսֆյորդի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալսֆյորդ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի գութան։ Այն խորհրդանշում է կոմունայի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը՝ գյուղատնտեսությունը[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2008 թվականի մարդահամարի տվյալների՝ Բալսֆյորդ կոմունայում բնակվում է 5529 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ չհաշված վերջին տարիների փոքր նվազումը[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալսֆյորդում հայտնաբերվել է մոտ 60 ժայռապատկերներ, որոնք հայտնի են որպես Տենեսի ժայռապատկերներ։ Ժայռապատկերները թվագրվում են 3 ժամանակաշրջանի՝ մ.թ.ա 4600  մինչև մ.թ.ա 2600 թվականներ։ Հուշարձանի ժայռապատկերները համարվում են Սկանդինավիայում հայտնաբերված ամենահին վավերագրերը, որոնք նկարագրում են որսորդների կենցաղն ու մշակույթը։ Տենեսի ժայռապատկերների մասին վկայությունները թվագրվում են 1799 թվականով, երբ Կոպենհագենի պրոֆեսոր-բուսաբան Մարտին Վալը անդրադարձել է այդ մասին իր օրագրում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 2,3 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]