Քվեներեն լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քվեններից)
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Քվենյան լեզու
Kainun kieli
Kveenin kieli
Kväänin kieli
Meiðän kieli
Պաշտոնական կարգավիճակ
Լեզվակիրների թիվը2000—8000
ԴասակարգումՈւրալյան լեզվաընտանիք
Ուգրո-ֆիննական լեզվաճյուղ
Ֆինո-վոլգյան լեզվախումբ
Ֆինո-բալթյան ենթախումբ
ISO 639-3fkv

Քվենյան լեզու, Ֆինո-բալթյան ենթախումբ լեզու, որով խոսում են կվենները: Հանդիսանում է Նորվեգիայի պետական լեզուներից մեկը: Նման է Ֆիններենին, երբեմն համարվում է որպես վերջինիս բարբառ: Հայտնի է նաև որպես «ֆինո-կվենյան լեզու» և «Հյուսիսային ֆիննական լեզու» անվանումներով[1]։

Տարածվածություն և լեզվակիրների թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվենյան լեզվակիրների գերակշիռ մասը բնակվում են Նորվեգիայի հյուսիս-արևելքում՝ Բուգհյոնես, Նեիդեն, Վեստրե-Յակոբսելֆ, Բյորսելֆ, Վադսյո բնակավայրերում, ինչպես նաև քիչ թվով՝ Նորդրեիսա և Ստորֆյորդ համայնքներում:

Տարբեր գնահատականների համաձայն՝ լեզվակիրների թիվը տատանվում է 2000-ից 8000-ի սահմաններում: Համաձայն «Նորվեգական կվենների ֆեդերացիայի» տվյալների՝ 1998թ.-ին այդ թիվը եղել է 6500 մարդ:[1]

Բարեկամ լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվենյան լեզուն իր կառուցվածքով իրենից ներկայացնում է ֆիններեն լեզվի բարբառ: Ֆիններենից հիմնականում տարբերվում է իր բառապաշարով: Ֆիններենի լեզվակիրները մեծ դժվարությամբ, բայց կարողանում են հասկանալ կվենյան լեզուն:[1]

Կվենյան լեզվում առկա է մեծ թվով բառեր, որոնք փոխառվել են նորվեգերենից:[1] Օրինակ Կվեներենում տարածված է նորվեգերեն tyskäläinen (նորվ.՝ tysk) բառը ֆիններեն saksalainen -ի փոխարեն: Այս լեզվում օգտագործվում է նաև այնպիսի բառեր, որոնք այլևս չեն օգտագործվում ֆիններենում:

Լեզվի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվենյան լեզվի ուսումնասիրությամբ ամենաշատը զբաղվել է նորվեգացի լեզվաբան, բանահյուսության հետազոտող, քարտեզագիր Ջենս Ֆրիս Անդրեասը (1821—1896):

Լեզվի իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ականներից Նորվեգիայի իշխանությունները սկսեցին կվենյան լեզվի արգելման գործընթացը: Այդ նպատակով դպրոցներում և պետական հիմնարկներում կվենյան լեզուն արգելվեց: Կվեներեն անվանումները փոխարինվեցին նորվեգերենով: Սակայն սկսած 1970-ական թվականներից կվեներենը կվենների համար թույլատրվեց օգտագործել որպես մայրենի լեզու, ուսուցանել դպրոցներում: Իսկ համաձայն Եվրոպական տեղական լեզուների մասին համաձայնագիրի՝ 2005թ.-ին Նորվեգիայում այն ճանաչվեց է որպես ազգային փոքրամասնության պաշտոնական լեզու:

2006 թվականից կվեներեն լեզվի ֆակուլտետ է գործում Տրոմսի համալսարանում,[2] իսկ 2007 թ.-ից գործում է կվեներենի ազգային ինստիտուտը: Ներկայումս այս լեզուն համարվում է Նորվեգիայի պաշտոնական լեզուներից մեկը[3]։

2010թ.-ից Նորվեգիայի սահմանադրությամբ հստակ սահմանվում է կվեներեն լեզվի դերը նորվեգական հասարակության շրջանում:

Կվեներենը ներկայումս համարվում է ոչ կայուն լեզու, քանի որ երիտասարդների կողմից գրեթե չի օգտագործվում:

Կվեներենով ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի 1998 թ.-ի օգոստոսի 30-ին ընդունված կրթություն ստանալու մասին օրենքում նշված է, որ երկրում ֆիններեն լեզվով ուսուցումը թույլատրվում է, ինչպես նաև վերջինիս բարբառներով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

на других языках