Քվեներեն լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվենյան լեզու
Kainun kieli
Kveenin kieli
Kväänin kieli
Meiðän kieli
Պաշտոնական կարգավիճակ
Լեզվակիրների թիվը2000—8000
ԴասակարգումՈւրալյան լեզվաընտանիք
Ուգրո-ֆիննական լեզվաճյուղ
Ֆինո-վոլգյան լեզվախումբ
Ֆինո-բալթյան ենթախումբ
ISO 639-3fkv

Քվենյան լեզու, Ֆինո-բալթյան ենթախումբ լեզու, որով խոսում են կվենները։ Հանդիսանում է Նորվեգիայի պետական լեզուներից մեկը։ Նման է Ֆիններենին, երբեմն համարվում է որպես վերջինիս բարբառ։ Հայտնի է նաև որպես «ֆինո-կվենյան լեզու» և «Հյուսիսային ֆիննական լեզու» անվանումներով[1]։

Տարածվածություն և լեզվակիրների թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվենյան լեզվակիրների գերակշիռ մասը բնակվում են Նորվեգիայի հյուսիս-արևելքում՝ Բուգհյոնես, Նեիդեն, Վեստրե-Յակոբսելֆ, Բյորսելֆ, Վադսյո բնակավայրերում, ինչպես նաև քիչ թվով՝ Նորդրեիսա և Ստորֆյորդ համայնքներում։

Տարբեր գնահատականների համաձայն՝ լեզվակիրների թիվը տատանվում է 2000-ից 8000-ի սահմաններում։ Համաձայն «Նորվեգական կվենների ֆեդերացիայի» տվյալների՝ 1998թ.-ին այդ թիվը եղել է 6500 մարդ[1]։

Բարեկամ լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվենյան լեզուն իր կառուցվածքով իրենից ներկայացնում է ֆիններեն լեզվի բարբառ։ Ֆիններենից հիմնականում տարբերվում է իր բառապաշարով։ Ֆիններենի լեզվակիրները մեծ դժվարությամբ, բայց կարողանում են հասկանալ կվենյան լեզուն[1]։

Կվենյան լեզվում առկա է մեծ թվով բառեր, որոնք փոխառվել են նորվեգերենից[1]։ Օրինակ Կվեներենում տարածված է նորվեգերեն tyskäläinen (նորվ.՝ tysk) բառը ֆիններեն saksalainen -ի փոխարեն։ Այս լեզվում օգտագործվում է նաև այնպիսի բառեր, որոնք այլևս չեն օգտագործվում ֆիններենում։

Լեզվի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվենյան լեզվի ուսումնասիրությամբ ամենաշատը զբաղվել է նորվեգացի լեզվաբան, բանահյուսության հետազոտող, քարտեզագիր Ջենս Ֆրիս Անդրեասը (1821—1896):

Լեզվի իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ականներից Նորվեգիայի իշխանությունները սկսեցին կվենյան լեզվի արգելման գործընթացը։ Այդ նպատակով դպրոցներում և պետական հիմնարկներում կվենյան լեզուն արգելվեց։ Կվեներեն անվանումները փոխարինվեցին նորվեգերենով։ Սակայն սկսած 1970-ական թվականներից կվեներենը կվենների համար թույլատրվեց օգտագործել որպես մայրենի լեզու, ուսուցանել դպրոցներում։ Իսկ համաձայն Եվրոպական տեղական լեզուների մասին համաձայնագիրի՝ 2005թ.-ին Նորվեգիայում այն ճանաչվեց է որպես ազգային փոքրամասնության պաշտոնական լեզու։

2006 թվականից կվեներեն լեզվի ֆակուլտետ է գործում Տրոմսի համալսարանում[2], իսկ 2007 թ.-ից գործում է կվեներենի ազգային ինստիտուտը։ Ներկայումս այս լեզուն համարվում է Նորվեգիայի պաշտոնական լեզուներից մեկը[3]։

2010թ.-ից Նորվեգիայի սահմանադրությամբ հստակ սահմանվում է կվեներեն լեզվի դերը նորվեգական հասարակության շրջանում։

Կվեներենը ներկայումս համարվում է ոչ կայուն լեզու, քանի որ երիտասարդների կողմից գրեթե չի օգտագործվում։

Կվեներենով ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի 1998 թ.-ի օգոստոսի 30-ին ընդունված կրթություն ստանալու մասին օրենքում նշված է, որ երկրում ֆիններեն լեզվով ուսուցումը թույլատրվում է, ինչպես նաև վերջինիս բարբառներով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Лидер квенов: «Представители малых народов должны говорить на родных языках между собой, а не переходить на язык большинства»». Сайт Информационного центра Finugor. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին. (ռուսերեն)։
  • Северное сотрудничество. Язык(չաշխատող հղում) // Информационное бюро Совета Министров Северных Стран в Санкт-Петербурге, Россия (ռուսերեն)։
на других языках