Լյունգեն
Լյունգեն նորվ.՝ Lyngen | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
| Մտնում է | Թրոմս | ||||
| Վարչկենտրոն | Լյունքսեիդեթ | ||||
| Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
| Բնակչություն (2007) | 3208 | ||||
| Տարածք | 812.36 | ||||
| Հիմնադրված է | 1837 թ. | ||||
| Սահմանակցում է | Կարլսյո, Թրոմսյո, Շերվյե, Նորդռեիսա, Kåfjord kommune –Gáivuona suohkan – Kaivuonon komuuni և Storfjord kommune – Omasvuona suohkan – Omasvuonon kunta | ||||
| ISO 3166-2 կոդ | 1938 | ||||
| 69°41′25″N 20°04′54″E / 69.690277777778°N 20.081666666667°E | |||||
| lyngen.kommune.no | |||||

Լյունգեն (նորվ.՝ Lyngen), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Լյունքսեիդեթ բնակավայրն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 812.36 կմ² տարածք[1]։
Կոմունայի տարածքում գտնվում են 18-րդ դարի մի քանի եկեղեցիներ, որոնք հանդիսանում են ոչ միայն հավատացյալների հավաքատեղիներ, այլև՝ զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ հուշարձաններ։
Լյունգենի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյունգեն կոմունայի զինանշանը ստեղծվել է 1987 թվականին և իրենից ներկայացնում է արձաթագույն գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է առջևի երկու ոտքերը վեր բարձրացրած սև գույնի ձի։ Պատկերված ձին խորհրդանշում է տեղական ձիու ցեղատեսակի առկայությունը, իսկ արծաթագույնը՝ ձկնարդյունաբերությունը[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Լյունգեն կոմունայում բնակվում է 3208 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 35 տարում հիմնականում նվազել է[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-14 Wayback Machine (նորվեգերեն)