Լուլեո
Բնակավայր | ||
---|---|---|
Լուլեո | ||
շվեդ.՝ Luleå[1] | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 2856±0,5 հեկտար | |
ԲԾՄ | 6±1 մետր | |
Բնակչություն | ▲48 749 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[2] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0920 | |
Փոստային ինդեքսներ | 97X XX | |
Պաշտոնական կայք | lulea.se | |
| ||
Լուլեո (անգլ.՝ Luleå), քաղաք և նավահանգիստ Շվեդիայի հյուսիս-արևելքում՝ Բալթիկ ծովի Բոտնիկի ծոցի ֆյորդում: Կառավարող կենտրոնը Նորբոտենի ավատն ու Լուլեոյի կոմունան է:
Բնակչությունը ▲48 749 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[2] է:
Գտնվում է մերձարկտիկական կլիմայական գոտում, հուլիսին միջին ջերմաստճանը 15°С է, առավելագույնը՝ 18°С, հունվարին միջին ջերմաստիճանը 10°С է, իսկ նվազագույնը՝ -14°С[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս անվամբ բնակավայրը հայտնի է 13-րդ դարից։ 1621 թվականին այն քաղաքի կարգավիճակ է ստացել, սակայն 1649 թվականին գլյացիոիզոստազիայի արդյունքում ծովի հետ գնալու պատճառով քաղաքը 10 կմ հարավ-արևելք է տեղափոխվել, իսկ հին տեղում գտնվող բնակավայրը ստացել է Գամելստադ անունը:
1887 թվականին քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեծ թվով շինություններ են ոչնչացել: Դրանից հետո քաղաքը վերակառուցվել է: Քաղաքի կենտրոնում նեոգոթիկական ոճով եկեղեցի է կառուցվել, որն օծման ժամանակ անվանակոչվել է կառավարող միապետ Օսկար 2-րդ Ֆրեդերիկի պատվին: 1904 թվականին՝ Լուլեոյի թեմի (Շվեդիայի ամենահյուսիսային և ամենանոր) ստեղծումից հետո, եկեղեցին դարձել է մայր տաճար: Եկեղեցու սրաձողի երկարությունը 67 մետր է, ինչի շնորհիվ այն քաղաքի ամենաբարձր կառույցն է:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շվեդական Լուլեոյի նավահանգիստը հատուկ սարքավորված էր Բալթիկ ջրերի միջոցով Գերմանիա երկաթի հանքաքար տեղափոխելու համար:
Քաղաքը նավահանգստի դեր է կատարում հանքարաններից դեպի Լափլանդ (ինչպես նաև Կիրունա և Էլիվարե) երկաթի հանքաքար տեղափոխելու համար, որը կատարվում է նաև Մալյմբանանի երկաթգծի ճյուղի միջոցով: Այնտեղ զարգացած է սև մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, ցելյուլյոզայի և սղոցանյութերի արտադրությունը:
Քաղաքում գործում են Լուլեոյի օդանավակայանը, Սաամների ազգագրական թանգարանը:
Լուլեոն «Movits!», «Machinae Supremacy», «Gates Of Ishtar», «The Duskfall», «The Everdawn», «The Moaning», «Scheitan», «Helltrain» երաժշտական խմբերի հայրենիքն է:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|