Թրոմսյոյի կամուրջ
Թրոմսյոյի կամուրջ նորվ.՝ Tromsøbrua | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Թրոմսյո, Թրոմս, ![]() |
Նշանակություն | ավտոմոբիլային |
Տեսակ | երկաթբետոնյա |
Նյութ | երկաթբետոն |
Թռիչքների քանակ | 58 |
Հատում է | Tromsøysundet? |
Երկարություն | 1036 մ |
Լայնություն | 8.3 մ |
Բարձրություն | 38 |
Շինարարության սկիզբ | 1958թ. |
Բացման տարեթիվ | 1960 |
![]() | |
![]() |
Թրոմսյոյի կամուրջ (նորվ.՝ Tromsøbrua ), ավտոմոբիլային կամուրջ Tromsøysundet ծոցի և նորվեգական Թրոմսյո քաղաքի միջև: Նորվեգիայի առաջին կոնսերֆացված կամուրջն է և հանդիսանում է Թրոմսյոի տեսարժան վայրերից մեկը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան կամրջի կառուցումը տրանսպորտային փոխադրումները իրականացվել են լաստանավային փոխադրամիջոցներով: Կամրջի կամ թունելի շինարարության մասին սկսել են մտածել 1948 թվականին[1]: Վերջնական նախագիծը քննարկվել է և հաստատվել 1955 թվականին խորհրդարանի կողմից: Նախագիծը մշակվել է հայտնի նորվեգացի ճարտարապետ Էրլինգ Վիկշեի (նորվ.՝ Erling Viksjø) կողմի:
Շինարարությունը սկսվեց 1958 թվականին և տևեց 2 տարի: Երթևեկության համար կամուրջը բացվեց 1960 թվականին Նորվեգիայի այն ժամանակվա վարչապետի կողմից[1]: 1963 թվականին կամրջին շնորհվեց հեղինակավոր Betongtavlen մրցանակ:
Կառուցման ժամանակ այն եղել է Հյուսիսային Եվրոպայի ամենաերկար կամուրջը: Արժեքը եղել է 14.5 միլիոն նորվեգական կռոն[2]: Կամրջից 3 կմ հեռավորության վրա կառուցվեց թունել, որը որոշակի չափով թեթևացրել է շինության ծանրաբեռնվածությունը:
Այն կամուրջը համարվել է ինքնասպանների ամենահայտնի վայրը, որտեղ նրանք վերջ են տվել կյանքին[3]: 2005թ.-ին կամրջի ամբողջ երկայնքով տեղադրվել են ճաղավանդակ՝ կանխելու համար ինքնասպանությունները[4]:
2008 թվականին ապրիլի 17-ին Թրոմսյոյի կամուրջը ընդգրկվել է Նորվեգիայի պատմական հուշարձանների ցանկում[5]:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջը երկաթբետոնյա է, ունի 58 թռիչք: Ամբողջական երկարությունը 1036 մ է: Կենտրոնական թռիչքը ունի 58 մ երկարություն: Ծովի մակարդակից ունի 38 մ բարձրություն: Ունի 2 երթևեկելի գոտի և 2 հետիոտնային արահետ: Ընդհանուր լայնությունը 8,3 մ է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Թրոմսյոյի կամրջի 50-ամյակը: (նորվ.)
- ↑ «Hokus pokus, sa Tromsø-brua»։ Verdens Gang (Norwegian)։ հունիսի 25, 1960։ էջ 5
- ↑ Sikrer Tromsøbrua mot selvmord Archived 2005-12-17 at the Wayback Machine. (նորվ.)
- ↑ Kopierer selvmordssikring(նորվ.)
- ↑ Մշակութային ժառանգություն. Նորվեգիայի Ճանապարհային ադմինիստրացիայի հսկողության ներքո գտնվող կամուրջների հսկողությունը:(նորվ.)