Թրոմսյոյի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրոմսյոյի համալսարան
նորվ.՝ Universitetet i Tromsø
հակիրճ UiT
Tromsouniversity administrationbuilding.jpg
Տեսակհամալսարան
ԿարգախոսԱշխարհի ամենահյուսիսային համալսարանը
(նորվ.՝ Verdens nordligste universitet)
Հիմնադրված է1968թ.
ՀիմնադրիրՍտորտինգ
ՏիպՌեկտոր
ՆախագահՅարլե Օրբակե
ՌեկտորJarle Aarbakke?
Ուսանողներ8000
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], GBIF Norway?, Biodiversity data publishers from Norway? և YERUN?[2]
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունԹրոմսյո
ՀասցեUniversitetet i Tromsø, NO-9037, Tromsø, Norge
Կայքuit.no
Նորվեգիա Նորվեգիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Նորվեգիա Նորվեգիա|տեղորոշման քարտեզներ]].
Commons-logo.svg Universitetet i Tromsø Վիքիպահեստում

Թրոմսյոյի համալսարան (Նորվեգիայի արկտիկական համալսարան) (նորվ.՝ Universitetet i Tromsø – Norges arktiske universitet), հակիրճ՝ UiT, բարձրագույն ուսումնական հաստատություն Նորվեգիայում։ Գտնվում է Թրոմսյո քաղաքում։ Համալսարանի գիտաշխատողները նաև մասնակցում են Սվալբարդի միջազգային համալսարանի (UNIS) ուսումնական գործընթացին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի ստեղծմման որոշումը կայացվել է 1968 թվականի, իսկ արդեն 1972 թվականին այն մեծ հանդիսավորությամբ բացվեց Նորվեգիայի Ուլավ V թագավորի կողմից։ Սկզբնական շրջանում համալսարանի շենքը գտնվում էր քաղաքի կենտրոնում, սակայն ներկա պահին մասնաշենքերի մեծ մասը տեղակայված է Բրեյվիկի կամպուսում, որը գտնվում է քաղաքի կենտրոնից հյուսիս։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ունի մի քանի ֆակուլտետներ

  1. հումանիտար գիտությունների ֆակուլտետ,
  2. հասարակական գիտությունների ֆակուլտետ,
  3. մաթեմատիկական-բնական գիտությունների ֆակուլտետ,
  4. իրավաբանական ֆակուլտետ,
  5. բժշկական ֆակուլտետ[3]։

Նորվեգիայի բարձրագույն ձկնորսական դպրոցը նույնպես հանդիսանում է Թրոմսյոյի համալսարան ֆակուլտետ (նորվ.՝ Norges Fiskerihøgskole)[3]:

Բժշկագիտական առարկաների ուսուցումը իրականացվում է Հյուսիսային Նորվեգիայի համալսարանական հոսպիտալի (նորվ.՝ Universitetssykehuset Nord-Norge, UNN) հիման վրա, որի մասնաշենքերի մի մասը տեղակայված է համալսարանի մոտ[3]։

Համալսարանի շրջանակներում գործում են նաև մի շարք գիտական կենտրոններ, ինչպիսիք են Սաամերենի ուսումնասիրության կենտրոնը, Ռուալ Ամունդսենի անվան բևեռային ուսումնասիրությունների կենտրոնը, Շրջակա միջավայրի և զարգացման ուսումնասիրությունների կենտրոնը, Լեզվաբանության խորքային ուսումնասիրությունների կենտրոնը (CASTL), Շիբոտնի աստղադիտարանը և այլն[3]։

Հայտնի շրջանավարտներ և դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://www.yerun.eu/wp-content/uploads/2022/01/Klagenfurt-Potsdam-USN-and-Stirling-join-YERUN.pdf
  3. 3,0 3,1 3,2 3,3 [Isaksen, Lisbeth (2012-05-04). "Venn i vekst". Dagbladet. p. 73. I dag eies Barentsinstituttet av Universitetet i Tromsø.]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]