Պատկերանիշ

Պատկերանիշ, լոգոտիպ[1] (կրճատ լոգո) (հունարեն՝ λόγος - բառ + հունարեն՝ τύπος - դաջվածք, տպված), կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոգոտիպ բառի անվանումն ի հայտ է եկել 19-րդ դարի սկզբին տպագրության մեջ որպես լիգատուրա բառի հոմանիշ, քանի որ նշանակում էր երկու կամ ավել տպագրական տառատեսակի միավորների միացություն։ Առաջացել է արտադրության զարգացման, ապրանքի արտահանման և մրցակցության ժամանակաշրջանում։ 19-րդ դարի երկրորդ կեսին տարբերանշան էին անվանում ցանկացած կլիշե, որը հարկավոր չէր ամեն անգամ հավաքել։
20-րդ դարում պատկերանիշ են անվանել կազմակերպության կամ ապրանքի անվանման ուրվագիրը, կամ այն ներկայացնող պայմանական նշանը։ Ներկայումս ոմանք պատկերանիշը համարում են ապրանքանիշի միայն բառային մասը, իսկ այլք՝ գրաֆիկական և տառատեսակային մասերը միասին։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերանիշը մեծ դեր ունի շուկայում ընկերության կամ ապրանքի նույնականացման համար։ Գրանցված ապրանքանիշը ընկերությանը պաշտպանում է անազնիվ մրցակցությունից։ Սպառողի ընկալմամբ պատկերանիշի կամ ապրանքանիշի առկայությունը այս կամ այն ապրանքի որակի երաշխիքն է։ Առանց պատկերանիշի արտադրանքը կոչվում է անանուն (անգլ.՝ no name)։
Տարբերանշանների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը,
- Ապրանքանիշ տառերով կազմված,
- Ընկերության նշանը նշանի և անվանման համադրումով։
- Հայկական Կոկա-Կոլայի
անվանման ինքնօրինակ ուրվագիրը - IBM կազմակերպության.
տառերով կազմված ապրանքանիշը - «Aqua Systems»
ընկերության ապրանքանիշը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «logo: definition of logo in Oxford dictionary (British & World English)». Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 613)։ |