Գառնուկ (մուլտֆիլմ)
Գառնուկ անգլ.՝ Boundin' | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մուլտֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ, երաժշտական ֆիլմ և կատակերգություն |
Ռեժիսոր | Բադ Լաքի |
Սցենարիստ | Բադ Լաքի |
Պատմող | Բադ Լաքի |
Պրոդյուսեր | Օսնատ Շուրեր |
Երաժշտություն | Բադ Լաքի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 5 րոպե |
Թվական | 2003 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
pixar.com/boundin |
«Գառնուկ» (անգլ.՝ Boundin), հինգ րոպեանոց համակարգչալին անիմացիոն հոլովակ, որն ստեղծվել է 2003 թվականին՝ Փիքսար կազմակերպության կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է «Սուպեր ընտանիք» ֆիլմից առաջ։ Մուլտֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և հնչյունավորողը Փիքսար ստուդիայի անիմատոր Բադ Լաքին էր։ 2004 թվականին նոմինացվել է Օսկարի, որպես լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրալեռնային տարածքում ապրում էր սպիտակ գառնուկ, որն այնքան էր հպարտանում իր մորթով, որ ուրախությունից չեչոտկա էր պարում։ Մի անգամ նրա հետևից եկան ոչխարաբույծները և խուզեցին նրա բուրդը։ Դրա հեր միասին նա կորցրեց ինքնավստահությունը, և հարևանները սկսեցին ծաղրել նրան։ Նրա կողքով թռչկոտում էր լավատեսությամբ լցված մի հսկա եղջերավոր ճագար։ Նա հանգստցրեց գառնուկին, ասելով, որ կարևոր չէ նրա վրա բուրդ կա թե ոչ, կարևորը այն է ինչ ներսում է։ Դա օգնեց գառնուկին գոտեպնդվել և պարել ամբողջ տարին։
Ռուսերեն կրկնօրինակություն[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կրկնօրինակվել է 2004 թվականին «Նևաֆիլմ» կինոընկերության կողմից՝ «Disney Character Voices International» ընկերության պատվերով։
- Կրկնօրինակման ռեժիսոր - Իգոր Եփիմով կրտսեր
- Թարգմանիչ - Օլգա Վոեյկովա
- Գեղարվեստական տեքստի հեղինակ - Դմիտրի Ուսաչով
- Երաժշտական ղեկավար- Ալեքսանդր Նիկիֆորով
- Մշակութային կոնսուլտանտ - Մարիուշ Յավորովսկի
- Ֆիլմը հնչյունավորել է - Վադիմ Յակովլև
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ Բադ Լաքին մուլտֆիլմի համար ոգեշնչում գտել իր պատանեկության նահանգում ՝ Մոնտանայում։ Նա սկսել է ամենասրտաշարժ բանից, որը երբևէ տեսել է իր կյանքում՝ անձրևի տակ գտնվող նոր խուզված ոչխարներց։ Լաքին պատմությունը պատմել է երգի միջոցով։ Տխուր գառնուկին փրկելու համար նա ավելացրել է եղջյուրներով նապաստակին՝ առասպելական կենդանուն, որն հայտնի է ամերիկյան Մեծ հարթավայրերում։
- Մուլտֆիլմը հրապարակվել է «Սուպեր Ընտանիք»-ի կրկնակի սկավառակի հավաքածուային հրատարակության երկրորդ DVD-ի մեջ՝ ներառելով Բադ Լաքիի մեկնաբանությունները և կարճ հոլովակ «Ով է Բադ Լաքին» վերնագրով։
- Այն առաջին կարճամետրաժ ֆիլմն է, որը ցուցադրվել է կինոթատրոններում և պարունակում է վոկալային կատարում՝ բառերով։ Նախորդ բոլոր մուլտֆիլմերում առկա էր միայն երգեր և ձայնային էֆեկտներ։ Այլ մուլտֆիլմեր, որոնք երգեր էին պարունակում մինչև այդ թողարկվում էին սկավառակների վրա, բայց ոչ կինոթատրոններում։
- Ձեռքը, որ բռնում է գառնուկին, պատկանում է ոչխարաբույծին, որը նման է «Գտնել Նեմոյին» մուլտֆիլմի ատամնաբույժին։
- Եղջերավոր ճագարի սանրվածքը արտանկարել են արևմտյան նկարիչ Չարլի Ռասսելից։
- Բուի մոդելը գետնասկյուռերի մոդելի ձևափոխած տարբերակն է։
- Ford Model T ավտոմեքենան նույնն է, ինչ «Ավտոմեքենաներ» մուլտֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Согласно данным о русском дубляже, представленным после показа мультфильма.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գառնուկը' Pixar կայքում Արխիվացված 2012-06-01 Wayback Machine
|