Չաք Ջոնս
Չաք Ջոնս անգլ.՝ Chuck Jones | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[3] |
Մահացել է | փետրվարի 22, 2002[4][1][2][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Corona del Mar, Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | Spañol? |
Կրթություն | Chouinard Art Institute?[3] և North Hollywood High School? |
Երկեր | Rabbit Fire?, Կատաղած բադը, One Froggy Evening?, What's Opera, Doc?? և The Dot and the Line? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, կինոպրոդյուսեր, կոմիքսների արտիստ, դերասան, մուլտիպլիկացիոն տնօրեն և ռեժիսոր |
Աշխատավայր | Warner Bros. Cartoons?[3] և Մետրո Գոլդվին Մայեր[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | chuckjones.com |
![]() |
Չարլզ Մարտին «Չակ» Ջոնս (անգլ.՝ Charles Martin «Chuck» Jones, սեպտեմբերի 21, 1912[1][2][3][…], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[3] - փետրվարի 22, 2002[4][1][2][…], Corona del Mar, Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր և ռեժիսոր, առավել հայտնի է «Looney Tunes» մուլտֆիլմների շարքով։ Իր կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 300 մուլտֆիլմ։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոնսը ծնվել է 1912 թվականին Սպոքենում, մեծացել է Լոս-Անջելեսում։ Վաղ տարիքում դրսևորել է նկարչական ունակություններ, որոնք միշտ կատարելագործել է։ Ավարտելով գեղարվեստական Շուինար ինստիտուտը՝ Ջոնսը սկսել է իր կարիերան անիմացիոն ինդրուստրիայում։ Նա մասնավորապես աշխատել է Աբ Այվերքսի ստուդիայում։
Warner Bros[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականին Ջոնսը Leon Schlesinger Productions անկախ ստուդիայում աշխատանքի է տեղավորվել որպես նկարիչ-մուլտիպլիկատոր՝ զբաղվելով Warner Bros-ի համար «Looney Tunes» և «Merrie Melodies» մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությամբ։ Նրա ռեժիսորական առաջնաելույթը տեղի է ունեցել 1938 թվականին, երբ Ջոնսը նկարահանել է «The Night Watchman» (Գիշերային պահակ) մուլտիպլիկացիոն ֆիլմը, որի գլխավոր գործող անձը՝ պահակի որդին, պաշտպանում է խոհանոցը մկների հարձակումից։
Բոլորովին այլ ոճի է եղել նրա 1942 թվականի «The Dover Boys» (Տղաներ Դուվրից) մուլտֆիլմը։ Ջոնսը ասել է, որ մուլտֆիլմում ինքը սովորել է լինել ծիծաղելի։ Այդ անիմացիոն ժապավենը եղել է առաջիններից մեկը ամերիկյան կինեմատոգրաֆիայում, որտեղ օգտագործվել է մուլտիպլիկացիայի սահմանափակ մեթոդները։ Ջոնսը նկարների քանակը հասցրել է մինիմումի՝ հեռանալով Disney ստուդիայի ստեղծած ավելի իրատեսական ստանդարտներից։ Այդ ժամանակահատվածում նա հորինել է մի քանի իրեն պատկանող մուլտիպլիկացիոն կերպարներ, ինչպիսիք են Երեք արջերը, Չարլի շունը, ինչպես նաև Հյուբին ու Բերթին։
Սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ Ջոնսը սկսել է համատեղ աշխատել Թեոդոր Գեյզելի հետ (հայտնի է նաև որպես Թեոդոր Սուս Գեյսել) «Private Snafu» զինվորների համար կրթական և քարոզչական մուլտֆիլմերի շարքի վրա։ Նա նաև հանդես է եկել որպես «Hell-Bent for Election» կարճամետրաժի ռեժիսոր, որը նկարահանվել է Ֆրանկլին Ռուզվելտի նախագահական արշավին աջակցելու համար։
Ջոնսը նկատելի քայլ է արել դեպի առաջ 1940-ական թվականների վերջին։ Չնայած «Looney Tunes» և «Merrie Melodies» մուլտֆիլմների շարքերը, որոնց վրա նա աշխատել էր, արդեն ունեին իրենց աստղերը, այնպես, ինչպես Բաքս Բանին և Դաֆի Դաքը, Ջոնսը կարողացել է ստեղծել իր սեփական հիշվող կերպարներին՝ ժանտաքիս Պեպե լե պյու, Խորամանկ կոյոտը և Ճանապարհային վազող, Մարվին Մարսիանին, Հրեշ և ուրիշներ։
1950 թվականին նրա երկու մուլտֆիլմները՝ «For Scentimental Reasons» (Այսպիսի ծանոթ հոտ) և «So Much for So Little» (Ինչքան շատ հանուն այդչափ փոքրի), արժանացել են Օսկար մրցանակի։
Ջոնսը շարունակել է աշխատել Warner Bros-ում նաև 1950-ական թվականներին՝ բացառությամբ 1953 թվականի, երբ ստուդիան փակ է եղել։ Այդ ժամանակահատվածում նա աշխատել է Walt Disney Pictures-ում և մասնակցել է «Քնած գեղեցկուհին» լիամետրաժ մուլտֆիլմի ստեղծմանը։
Ամերիկացի կինոգետ Լեոնարդ Մոլթին «Duck Amuck» (Կատաղած բադը) մուլտֆիլմը անվանել է փոքրիկ գլուխգործոց, իսկ «Դաք Դոջերսը 24½ դարում», «Ինչ է օպերան, նավանորոգարա՞ն» և «Մեկ գորտային գիշեր»-ը՝ Չակ Դոջերսի ամենանշանավոր և տպավորիչ ֆիլմերը[7]։
«Մեկ գորտային գիշեր»-ի գլխավոր հորոսը Միչիգան Ջեյ Ֆրոգ գորտն է, որը 1995-2005 թվականներին The WB Television Network-ի թալիսմանն էր։
1960-ականներից սկսած՝ Ջոնսը սցենար է գրել «Մուրլիկա» մուլտֆիլմի համար, որի վրա աշխատել է United Productions of America ստուդիան։ Warner Bros-ը դա համարել է պայմանագրի խախտում և խզել հարաբերությունները անիմատորի հետ։
Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուտով Ջոնսը տեղավորվել է Metro-Goldwyn-Mayer-ում, որտեղ սկսել է աշխատել «Թոմն ու Ջերին» մուլտսերիալի վրա։ Կարճամետրաժ «The Dot and the Line»-ի մշակման համար 1965 թվականին ստացել է երրորդ «Օսկարը»։ Մուլտֆիլմը ոչ մի կապ չի ունեցել կատվի և մկան հետ և պատմել է ուղիղ գծի մասին, որը սիրահարվել էր սովորական կետին։ 1966 թվականին նա հանդես է եկել որպես «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» 25 րոպեանոց մուլտֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ական թվականներից Ջոնսը սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել անիմացիային, փոխարենը գեղարվեստական ուսումնական հաստատություններում հանդես է եկել դասախոսություններով։ 1984 թվականին նա «Գրեմլիններ» ֆիլմում երևացել է կամեո դերով։ 1996 թվականին Ջոնսը արժանացել է պատվավոր «Օսկար»-ի՝ կինոարվեստի զարգացման գործում նշանակալի ներդրման համար[8]։ 1997 թվականին Ջոնսը պարգևատրվել է Էդվարդ Մակդաուելլի մեդալով[9]։ Նա մահացել է 2002 թվականին Կալիֆորնիայում սրտային անբավարարությունից[10], մարմինը դիակիզվել է, և աճյունը հանձնվել է ծովին։ Ջոնսը երկու անգամ ամուսնացած էր և ուներ մեկ երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Jones, Charles (Chuck) M. // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Babbitt, Arthur (Art) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 328—337. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3
- ↑ «Jones, Chuck» (անգլերեն)։ Film Reference
- ↑ «MacDowell Medal winners 1960-2011»։ 2011-04-13։ 0307-1235։ Վերցված է 2019-12-15
- ↑ «Скончался великий мультипликатор Чак Джонс»։ NEWSru.com։ 23.2.2002
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт(անգլ.)
|
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 22 մահեր
- 2002 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Օսկարակիրներ