Կատաղած բադը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Կատաղած բադը
անգլ.՝ Duck Amuck
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ[1], կինոկատակերգություն[1] և ֆենթեզի ֆիլմ[1]
Շարքի մասն էMerrie Melodies?
ՌեժիսորՉակ Ջոնս
ՍցենարիստMichael Maltese?
ՀնչյունավորումՄել Բլանկ
ՊրոդյուսերEddie Selzer?
Բեմադրող նկարիչMaurice Noble?
ԵրաժշտությունԿառլ Սթալլինգ
ԽմբագիրTreg Brown?
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros.
ԴիստրիբյուտորHBO Max? և Warner Bros.
Տևողություն7 րոպե
ՇարքMerrie Melodies?
Թվական1953

«Կատաղած բադը» (անգլ.՝ Duck Amuck), 1953 թվականի ամերիկյան նկարված մուլտֆիլմ։ Սյուրռեալիզմի ժանրում մուլտֆիլմը նկարահանել է ռեժիսոր Չակ Ջոնսը, այսպես կոչված, «ինքնագլուխ հումորի» և «չորրորդ պատը» կոտրելու տարրերով, այն «Զվարճալի մեղեդիներ» շարքի մաս է կազմում։ Ամերիկացի կինոտեսաբան Լեոնարդ Մոլտինը Ջոնսի և Մոլթիզի «Duck Amuck» մուլտֆիլմն անվանել է փոքրիկ գլուխգործոց, որում Դաֆիի խառնվածքը հասել է իր գագաթնակետին[2]։

1994 թվականին մուլտֆիլմը «50 մեծագույն մուլտֆիլմերի» ցանկում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ 1999 թվականին այն ընդգրկվել է Ֆիլմերի ազգային գրանցամատյանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաֆի Դաքը խաղում է հրացանակրի, սակայն հարմար ձևավորումը (միջնադարյան դղյակ) աստիճանաբար անհետանում է։ Հրացանակիր Դաֆին հաջորդ տեսարանում հայտնվում է գյուղական լանդշաֆտի ֆոնին և հասկանում է, որ իր կերպարը այդտեղ հարմար չէ, զայրանալով՝ վերածվում է մի գյուղացու, որը երգում է Old MacDonald Had a Farm երգը։ Դրանից հետո նրա դժգոհությունը ավելանում է. հայտնվում է ձյունապատ բնապատկեր, Դաֆի Դաքը դահուկների վրա է և սահում է՝ երգելով Jingle Bells երգը։ Նա հասնում է արևադարձային ծաղկուն գոտի, քողարկվում է հավայական ազգային հագուստով և երգում է Ալոհա Օեն, բայց այդ ձևավորումը ևս անհետանում է։ Դաֆի Դաքը զայրացած դիմում է մուլտիպլիկատորին՝ «այն տղային, որն այստեղի գլխավորն է»։ Արդյունքում ռետինը ջնջում է Դաֆիին, նա ետ է նահանջում և ներողություն խնդրում։ Մատիտը նորից նկարում է Դաֆիին կիթառով կովբոյի կերպարով։ Նա սկսում է երգել և նվագել, բայց ձայն չկար, ինչի մասին Դաֆին հաղորդում է համապատասխան ցուցանակով։ Տալիս են ձայնը, բայց այն չէ. կիթառի ձայնի փոխարեն լսվում է հրազենային կրակահերթի ձայն, ավտոմոբիլակին կլակսոն, Դաֆին ջարդում է կիթառը և դուրս գալիս կադրից։ Շուտով նա հայտնվում է առանց որևէ կերպարի և սկսում է կատաղի գոռալ անիմատորի վրա (նայելով հեռուստադիտողին), բայց այստեղ էլ նրա ձայնի փոխարեն սկզբում լսվում է աքաղաքի «ծուղրուղու» կանչը, բվեճի ճչոց։ Դաֆին պահանջում է նորմալ դեկորացիա, և մատիտը նկարում է մի քաղաքը, որն ամբողջովին սև և սպտակ էր։ Դաֆի Դաքը գոռում է, որ այստեղ անհրաժեշտ է գույներ ավելացնել, իսկ վրձինը այն ներկում է ամենախենթ գունագեղ երանգներով։ Դաֆին նորից վիճում է, ռետինը նորից ջնջում է նրան՝ թողնելով միայն աչքերը և բերանը, իսկ հետո լրացնում է մնացածը. Դաֆին վերածվում է ծաղիկի, գորտի և դրոշափայտի արտասովոր խառնուրդի։ Դաֆին նորից ջնջում է և նկարում. հիմա նա նավաստի է, ինչի համար շատ ուրախ է և անգամ սկսում է երգել The Song of the Marines երգը։ Նրա խնդրանքով նկարվում է անհրաժեշտ ձևավորումը՝ ետևի ֆոնում կղզի և ծով։ Դաֆին ընկնում է նկարված ջրի մեջ, դուրս է գալիս կղզի և այդտեղից բղավում, որ «խոշոր պլանով տան», բայց սկզբում օպերատորը կտրում է շուրջբոլորը՝ կադրում թողնելով միայն փոքրիկ բադիկի պատկեր, իսկ հետո ընդհակառակը՝ մոտեցնում է այնպես, որ երևում են միայն Դաֆիի կատաղությունից այրվող աչքերը։

Դաֆին նորից բարկանում է անիմատորի վրա, և այդ ընթացքում նրա վրա կախվում է մի շատ մեծ և ծանր սև բան, ըստ երևույթին՝ կադրի ծայրերը։ Մատիտը նկարում է բարակ փայտե սյուն, բայց այն չի պահում, կոտրվում է և սև զանգվածը ծածկում է Դաֆիին, որը մեծ դժվարությամբ դուրս է գալիս և ասում. «Լավ, ժամանակն է վերջապես սկսել ֆիլմը», որից հետո հայտնվում է THE END։ Սարսափից գոռալով՝ Դաֆին դուրս է գալիս կադրից և ասում անիմատորին. «Երիտասա՛րդ, եկե՛ք ամեն ինչ հանգիստ քննարկենք, դու անում ես քո գործը, ես՝ իմը, ոչ ոք ոչ մեկին չի խանգարում»։ Հանգստանալով Դաֆին սկսում է պարել, բայց տեղի է ունենում տհաճ նոր միջադեպ՝ կադրի տրամաչափարկում, և այժմ երկու բադ կա, և նրանք սկսում են մինյանց հայհոյել։ Գործը հասնում է կռվի, բայց ռետինը ջնջում է Դաֆիներից մեկին։ Մյուս Դաֆիի շուրջը նկարվում է թռչող ինքնաթիռ, այժմ նա օդաչու է անամպ երկնքում։ Սակայն վրձինը նրա առջև նկարում է սար, իսկ բախումից հետո Դաֆիի ինքնաթիռից մնում է միայն լապտերը, և նա կատապուլտով դուրս է նետվում։ Դաֆին դանդաղ իջնում է պարաշյուտով, սակայն անիմատորը ջնջում է այն, և պարաշյուտի փոխարեն զնդան է նկարում, բադը բնականաբար քարի պես ցած է ընկնում։ Կիսանգիտակից վիճակում Դաֆին կանգնում է և մուրճը նետում է նույն զնդանի վրա՝ երգելով The Village Blacksmith երգը, բայց անիմատորը այն փոխարինում է ռումբով, և տեղի է ունենում պայթյուն։ Ուշքի գալով՝ Դաֆին նորից սկսում է կատաղած գոռալ անիմատորի վրա («Ես հոգնել եմ այս ամենից, ո՞վ ես դու։ Ես պահանջու՛մ եմ, որ դու հայտնվես»։), որին ի պատասխան նա դուռ է նկարում նրա շուրջը և փակում այն։

Դիտողը տեսնում է, որ մուլտիպլիկատորը Բագզ Բանին է, որը ժպտալով ասում է տեսախցիկին. «Ի՜նչ սրիկա եմ ես»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատաղած բադը նկարահանվել է 1951 թվականին, այդ ժամանակ է ձեռք բերվել մուլտֆիլմի համար հեղինակային իրավունքները, սակայն պրեմիրերան տեղի է ունեցել 1953 թվականի փետրվարի 28-ին։

1979 թվականին «Կատաղած բադը» ներառվել է «Բագզ ճագարը կամ Ճանապարհային վազորդը» լիամետրաժ մուլտֆիլմում։ 1991 թվականին թողարկվել է «Chuck Amuck։ The Movie» վավերագրական ֆիլմը։ 1999 թվականին մուլֆիլմը ներառվել է «The Looney Tunes Hall of Fame» հավաքածուի մեջ, իսկ 2003 թվականին՝ «Looney Tunes Golden Collection։ Volume 1», «The Essential Daffy Duck» և «Looney Tunes Platinum Collection» հավաքածուներում։ 2007 թվականին մուլտֆիլմի հիման վրա թողարկվել է «Looney Tunes: Duck Amuck» համակարգչային խաղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 329. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3