Զնդան (գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Զնդան (այլ կիրառումներ)
Դարբինը մուրճով և զնդանով աշխատելիս
Զնդան

Զնդան, դարբինի հիմքային գործիք է, որի վրա պլաստիկ դեֆորմացիայի մեթոդով մետաղները սառը և ջերմային մշակման են ենթարկվում: Այն դարբինի հիմնական գործիքներից մեկն է: Զնդանը իրենից ներկայացնում է կոշտ ու հարթ մակերեսով մետաղյա կոճղ, որի վրա այլ առարկային են հարվածում: Քանի որ զնդանը բավականին ծավալուն գործիք է, այն սովորաբար անշարժ տեղադրվում և ձգվում է փայտե կոճղի վրա: Որակյալ զնդանների վրա աշխատելիս մուրճի հարվածի էներգիան պետք է գրեթե նույնչափ էներգիայով ետաթռիչք ապահովի, այսպիսով դարբինի գործը զգալիորեն հեշտացնելով և պակաս ուժ պահանջելով:

Նյութը և քաշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից զնդանների մեծ մասը արտադրվում է ջերմային մշակումն անցած, կռած պողպատից (այն ավելի ամուր է): Էժանագին զնդանները արտադրվում են թուջից և ցածրորակ պողպատից, բայց համարվում են ոչ պիտանի լուրջ օգտագործման համար, քանի որ նրանք դեֆորմացվում են օգտագործման ընթացքում և հարվածող գործիքի ետաթռիչք չեն ապահովում:

Դարբինի զնդանները, որոնց վրա ձեռքով են աշխատում, կախված չափսից, կշռում են 30-300կգ.: Հսկայական մեխանիկական կռաննների 12 տոննայանոց մուրճի օգտագործման դեպքում զնդանի քաշը կարող է հասնել 800 տոննայի, որոնք տեղադրվում են բետոնե հիմքի վրա:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր կառուցվածք ունեցող զնդանների հիմնական տարրերն են՝

  • Կոտոշը
  • Հերյունի և հատիչի անցքերը
  • Հարթ երեսը
  • «Ոտքերով» հիմքը