Թոմն ու Ջերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Թոմն ու Ջերին
TomandJerry
TomandJerryTitleCard1.jpg
Տեսակ կինոֆիլմերի շարք և անիմացիոն սերիալ
Ժանր կատակերգական, ընտանեկան
Ռեժիսոր Ուիլյամ Հաննա
ՋոզեֆԲարբերա
Պրոդյուսեր Ֆրեդ Քուիմբի
Սցենարիստ Ուիլյամ Հաննա
Երաժշտություն Սքոթ Բրեդլի
Ընկերություն MGM, Hanna-Barbera, Warner Bros.
Հնչյունավորում Ուիլյամ Հաննա
Բիլլի Բլեթչեր
Դոուզ Բաթլեր
Լիլլիան Ռենդոլֆ և այլն
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու անգլերեն
Տևողություն կարճամետրաժ` 5-10 րոպե
լիամետրաժ` 60-120
էպիզոդներ` 15-25 րոպե
Թվական 1940-իցսկսած
IMDb ID 1361336
Tom and Jerry Վիքիպահեստում

«Թոմն ու Ջերին» (անգլ.՝ Tom and Jerry) անիմացիոն մուլտսերիալ է՝ ստեղծված ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից: Այն պատմում է Ջերի անունով մկան և Թոմ անունով կատվի թշնամական հարաբերությունների ու արկածների մասին:

Մուլտֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է 1940 թվականի փետրվարի 20-ին: Մուլտֆիլմի առաջին սերիաներում հերոսների անունները ուրիշ են եղել՝ Թոմը Ջասպեր իսկ Ջերին պարզապես Մուկ կամ Ջինկս:

Մուլտֆիլմը սկսած 1940 թվականից մինչև 1958 թվականը արտադրել է MGM ստուդիան, որի արտադրության տարիներին մուլտֆիլմը համարվել է լավագույնը՝ ստանալով 7 Օսկար, մուլտֆիլմը այլևս չարտադրելու պատճառը ստուդիայի փակումն էր: 1961 թվականին «Rembrandt Films» ընկերությունը իրավունք ստացավ արտադրել մուլտֆիlմը, որի 13 թողարկումները ամենավատը համարվեցին մուլտֆիլմի պատմության մեջ: Այնուհետև մուլտֆիլմը 1963 թվականից սկսեց արտադրել «Sib Tower 12 Productions» ընկերությունը մինչև 1967 թվականը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագների մեծամասնության մեջ գործողություններն անցնում են փոքրիկ մի քաղաքում, Երկու-Հողաթափ-Մայրիկի տանը (որը երբեմն փոխարինվում է երիտասարդ կնոջով կամ ընդհանրապես չի մասնակցում): Սակայն մի շարք դեպքերում գործող անձինք կարող են ապրել նաև անմարդաբնակ կղզում, լողալ զբոսաշրջային նավով, հանգստանալ լողափում և այլն: Ըստ սյուժեի՝ Թոմը ջանք չի խնայում մկնիկին բռնելու համար, սակայն նրան գրեթե երբեք դա չի հաջողվում[1]: Այնուամենայնիվ, որոշ մասերում կերպարները բավականին համերաշխ կյանք են վարում և կարող են օգնել միմյանց ամենադժվարին պահերին[1]: Ինչպես մարդիկ, այդպել էլ գլխավոր կերպարներն ունեն իրենց թշնամիներն ու ընկերները: Օրինակ՝ Թոմին հաճախ ծաղրում են Բուչ անունով կատուն և Սփայք շունը, իսկ Ջերիի չարություններում նրան օգնում է իր զարմիկը՝ մի փոքրիկ մկնիկ՝ Նիբլս անունով, և Կրյաքեր բադիկը: Դրվագների մեծամասնությունում կերպարները չեն խոսում՝ ամենը սահմանափակվում է միայն ցավի ճիչերով և նյարդային կլման ձայներով, սակայն մի շարք դեպքերում առկա է ամբողջական, թեև կարճ երկխոսություն[2][3]:

Մուլտֆիլմը քաջ ծանոթ է իր դաժանությամբ և բռնությամբ[4][5]: Հաճախ կարճամետրաժ սերիաներում ցուցադրվում են պայթյուններ, կերպարների «կտրատում» և նույնիսկ մահ, սակայն դրանց մեծամասնությունն իրականանում է առանց արյան, և գլխավոր հերոսներն արդեն հաջորդ դրվագում վերակենդանանում են[6]:

Կարճամետրաժ ֆիլմերում մեծ դեր է զբաղեցնում երաժշտական նվագակցումը, որի միջոցով փորձ է կատարվում փոխանցել այս կամ այն հերոսի հույզերը: Հատկապես առանձնացվում է Սքոդ Բրեդլի[7] կոմպոզիտորի դերը: Նա, համատեղելով ջազի և կլասիկ երաժտության տարրերը, ստեղծել է բարդ և յուրօրինակ պարտիտուրաներ, դրա հետ միասին դրվագներում հաճախ ներկայացնելով այդ ժամանակվա հայտնի մեղեդիների վերափոխված ձևերը: Հետագա մուլտֆիլմներում երաժշտությունը հնչում է ավելի կարճ հատվածներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1958 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիտի

1930-ականների վերջերին Metro-Goldwyn-Mayer-ի մուլտիպլիկացիոն բաժինը մուլտֆիլմերի վատ վարձույթի հետևանքով անկում էր ապրում: Ստորաբաժանման պրոդյուսեր ու ղեկավար Ռուդոլֆ Այզինգը կերպարներ էր փնտրում նոր նախագծի համար, ովքեր կկարողանային մրցել Միկի Մաուսի և Բագս Բաննիի հետ: Նա հանձնարարեց դա անիմատորներ Ուիլյամ Հաննեին և Ջոզեֆ Բարբերեին: Այս երկու աշխատակիցներն էլ մուլտֆիլմեր ստեղծելու մեծ փորձ ունեին. Հաննան աշխատել էր անիմացիոն «Ուրախ մեղեդիներ», «Լունի Թյունզ» սերիալների վրա, իսկ Բարբերան եղել էր Van Beuren Studios ընկերության նկարիչը: Նրանք ցանկացան ստեղծել կարճամետրաժ ֆիլմ կատվի և մկան հակամարտության մասին, սակայն այդ կոնցեպտը գաղափարը ոչ այնքան ինքնատիպ համարող շատ աշխատակիցների հավանությանը չէր արժանանում:[8] Բայց այնուամենայնիվ, թիմը 1940 թվականին ստեղծեց «Կատուն աքացի է ստանում» փորձնական թողարկումը, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է Ջասպեր կատուն հալածում փոքրիկ մկնիկին:[9] Այդ էպիզոդը ներկայացվեց Օսկարի, բայց մրցանակի չարժանացավ:[1]

Այնուամենայնիվ, այդ թողարկումը մեծ թվով հանդիսատեսի ուշադրություն գրավեց, և պրոդյուսեր Ֆրեդ Քուիմբին առաջարկեց Հաննային և Բարբերային նույն ոգով շարունակել և մուլտֆիլմ ստեղծել՝ դրանից առաջ ազատելով նրանց փոքր նշանակություն ունեցող նախագծերում ռեժիսորների պաշտոններից: Անիմատորները համաձայնվեցին այդ որոշման հետ, բայց սկզբում MGM-ի իրենց աշխատակիցների հետ գլխավոր հերոսների նոր անունների մրցույթ անցկացրեցին:[2] Հաղթեց Ջոն Քարրը, ով առաջարկեց կատվին և մկանն անվանել համապատասխանաբար Թոմ և Ջերի:[10] 1941 թվականին կինոթատրոններում ցուցադրվեց «Կեսգիշերային հացկերույթ» դրվագը: Ջոզեֆ Բարբերան ստեղծեց պատմություններ հաջորդ սերիաների համար, իսկ Ուիլյամ Հաննան մասնակցում էր արտադրության ստեղծագործական և տեխնիկական գործերին:[11] Որպես նկարիչ-մուլտիպլիկատորներ հանդես էին գալիս Քեննեթ Մյուսը, Էդ Բրիջը և Մայքլ Լան: Կերպարներին հնչյունավորում էին Ուիլյամ Հաննան, Դոուզ Բաթլերը, Լիլիան Ռենդոլֆը և Ռեջինալդ Քոֆին: Մուլտֆիլմի երկրպագուների նամակներին պատասխանում էր այն ժամանակ դեռևս անհայտ դերասան Ջեք Նիկոլսոնը:[12] Կատվի և մկնիկի մասին յուրաքանչյուր դրվագը MGM-ի համար արժենում էր 40 000 դոլար:[13]

Թողարկումներ ստեղծելու ժամանակ կատվի արտաքինը բազմիցս փոխվել է: Սկզբից նա ավելի շատ էր նման իրական կատվի. կարողանում էր մլավել և հաճախ քայլում էր չորս ոտքով, բայց Թեքս Էյվերիի՝ MGM գալուց հետո, ստեղծողները որոշեցին պարզեցնել դիզայնը և հերոսին ավելի ուժեղ դարձնել: Ջերիի արտաքինը գործնականում ոչ մի փոփոխություն չկրեց:

Հաննա-Բարբերա դուետը 17 տարիների ընթացքում կատվի և մկնիկի մասին ստեղծեց 116 թողարկում (այդ թվում՝ Սպայք շան և նրա փոքրիկ որդի Թայքի մասին առանձին թողարկումներ[9]), որոնցից 7-ն արժանացան Օսկար մրցանակի՝ «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում:[14] Պարգևների շնորհիվ «Թոմը և Ջերի»-ն դարձավ հանրամատչելի և հայտնի: Բայց 1950-ականների սկզբներին մուլտֆիլմերի բյուջեն սկսեց կրճատվել, իսկ գանձումները՝ պակասել:[7][11] Սակայն հին դրվագների ռիմեյքներն ու հեռուստատեսությամբ հեռարձակումներն սկսեցին ավելի շատ եկամուտ բերել, քան նոր թողարկումների ստեղծումը: Այդ պատճառով 1957 թվականին փակվեց MGM-ի մուլտիպլիկացիոն բաժինը, իսկ աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Hanna-Barbera ընկերություն:[2]

1961-1962 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Tom and Jerry - The Movie.png
Թոմ և Ջերի մուլտֆիլմի պաշտոնական գլխագիր

Մուլտիպլիկացիոն բաժնի փակվելուց հետո MGM-ի ղեկավարները որոշեցին կրկին վերականգնել մուլտսերիալը և հանձնարարեցին չեխոսլովակյան Rembrandt Films ստուդիային ստեղծել Թոմի և Ջերիի մասին 13 դրվագ:[15][16][17] Նշված կարճամետրաժ մուլտֆիլմերի պրոդյուսերն ընկերության հիմնադիր Ուիլյամ Սնայդերն էր, որպես ռեժիսոր հանդես էր գալիս անիմատոր Ջին Դեյչը, սցենարները գրում էր Էլի Բաուերը: Գլխավոր անիմատորներն էին Լյու Գարները և Հարի Մունը, կոմպոզիտորը դարձավ Ստեֆան Կոնիչեկը, դերասան Ալեն Սվիֆթը հնչյունավորում էր բոլոր հերոսներին:[15][17][18] Ջին Դեյչի խոսքերով, նոր կարճամետրաժ մուլտֆիլմերի ստեղծմանն օգնում էին նույնիսկ MGM-ի նախկին մուլտիպլիկացիոն բաժնի անիմատորները:[13] Սակայն քանի որ Rembrandt Films-ը գտնվում էր «երկաթյա վարագույրից» այն կողմ, ստեղծողները ֆիլմի տիտրերում դիտավորյալ փոխում էին իրենց անուններն ու ազգանունները: Օրինակ՝ կոմպոզիտոր Ստեֆան Կոնիչեկի անունը փոխել էին Սթիվենի, իսկ Վացլավ Լիդին նշվում էր որպես Վիկտոր Լիթլ:[13]

Ռեժիսորի խոսքերով, Metro-Goldwyn-Mayer-ի ղեկավարությունը ցույց էր տվել թիմին Ուիլյամ Հաննայի և Յոզեֆ Բարբերայի ստեղծած մուլտսերիալի մի քանի դրվագ և յուրաքանչյուր դրվագի համար հատկացվել էր 10 000 ԱՄՆ դոլար:[13] Փոքր բյուջեն անդրադարձավ սերիաների որակի վրա. կերպարների ժեստիկուլյացիան կատարվում էր մեծ արագությամբ, իսկ կտրտված անիմացիան հանդիսատեսի աչքին լղոզված էր արտահայտիչ բծերով: Ձայնն ուղեկցվում էր ֆուտուրիստական էֆեկտներով տարօրինակ երաժշտությամբ: Այդ ամենը մուլտֆիլմին շատ կողմերից տարօրինակություն և անսովորություն էին հաղորդում: Բազմաթիվ քննադատներ ու երկրպագուներ այդ սերիաները համարում էին մուլտսերիալի պատմության մեջ վատագույնը:[13]

Սակայն Rembrandt Films-ի ստեղծած սերիաները հաջողված դուրս եկան և թողարկվեցին մինչ 1962 թվականը:[17] Նոր սերիաների ստեղծման ընդհատման պատճառ դարձավ MGM-ի ֆրենչայզը վերականգնելու համաձայնության որոշում կայացրած ղեկավար Ջոզեֆ Ֆոգելի պաշտոնանկությունը:[13] Այդ սերիաները մի անգամ չէ, որ ցուցադրվել են հեռուստատեսությամբ և վերահրատարակվել տարբեր կրիչներով:[19]

1963 թվականից մինչ այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Tom and Jerry - Blast Off to Mars text.png
Թոմ և Ջերի մուլտֆիլմի պաշտոնական գլխագիր

Մուլտսերիալի հաջորդ 34 դրվագները թողարկվեցին Չակ Ջոնսի Sib Tower 12 Productions (որն ավելի ուշ վերանվանվեց Visual Arts) ընկերության կողմից 1963-1967 թվականներին: Նշված կարճամետրաժ սերիաներում հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր հումորի վրա: Բացի այդ, փոխվեց նաև գլխավոր հերոսների դիզայնը. փոխել էին Թոմ կատվի հոնքերը՝ հաստացնելով դրանք, մորթու գույնը փոխել էին մոխրագույնի, ականջները սուր ձև էին ստացել, իսկ պոչն ավելի երկար ձև ուներ: Ջերի մկնիկի մոտ նկարիչները փոխել էին աչքերի և ականջների չափերը նաև մազածածկույթի գույնը փոխել էին շոկոլադագույնի: Նշված փոփոխությունները դրական գնահատվեցին հանդիսատեսի կողմից, ովքեր այդ դրվագներն ավելի լավը համարեցին, քան Ջին Դեյչինը: Հատկապես գովասանքի արժանացավ MGM ընկերության նմանակումը, երբ Թոմ կատուն նմանակում էր Լեո առյուծի մռնչյունը:

Սկսած 1960-ական թվականներից՝ Հաննայի և Բարբերայի ստեղծած Թոմ կատվի և Ջերի մկնիկի մասին մուլտֆիլմերը հաճախ սկսեցին հայտնվել հեռուստատեսության եթերում: Սակայն այդ թողարկումները «պոլիտկորեկտության» պատճառով կամ ձևափոխվեցին կամ վիճելի հատվածները հանվեցին Չակ Ջոնսի թիմի կողմից:[20] Ամենակարևոր փոփոխությունը Թոմի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի փոփոխությունն էր, ով փոխարինվեց երիտասարդ իռլանդուհով և հնչյունավորվեց դերասանուհի Ջուն Ֆորեյի կողմից:[21] Սակայն հետագայում այդ տարբերակից հրաժարվեցին. Մայրիկ-Երկու Հողաթափին թողեցին, բայց նրա ձայնը հնչյունավորեց Թիա Վիդեյլը: Պատճառը աֆրոամերիկացիներին բնորոշ ձայնը վերացնելն էր:

1975 թվականին մուլտֆիլմի իրավունքները նորից տրվեցին Ուիլյամ Հաննային և Ջոզեֆ Բարբերային:[22] Դրա շնորհիվ ABC-ում կայացավ «Թոմի և Ջերիի շոուն» անիմացիոն հեռուստասերիալի պրեմիերան:[22][23] Յուրաքանչյուր դրվագի սյուժետային գիծը կատարված էր ավելի թեթև և բռնություններ չպարունակող ֆորմատով. այժմ գլխավոր հերոսները թշնամիներ չէին, այլ ընդհակառակը՝ դարձել էին լավագույն ընկերներ: Ցուցադրվեց ընդամենը 16 դրվագ, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր 3 մասի:

1980-1982 թվականներին CBS հեռուստաալիքով ցուցադրվեց «Թոմ և Ջերի: Կատակերգական շոու» մուլտֆիլմը, որը ստեղծվել էր Filmation և MGM Television ստուդիաների կողմից: Այս մուլտֆիլմը ստեղծված է բուֆոնադայի՝ խիստ ծաղրաշարժ ժանրով, իսկ բովանդակությունը հիշեցնում է 40-ական թվականների հին դրվագները: Բացի Թոմից և Ջերիից, սերիաներում գլխավոր հերոսների դերեր են կատարում Դրուփի և Սփայք շները, ինչպես նաև համանուն մուլտֆիլմի Բարնի արջը:

1986 թվականին Turner Entertainment (հետագայում հայտնի որպես Warner Bros) ընկերությունը որպես սեփականություն ձեռք բերեց Hanna-Barbera ստուդիան, չնայած MGM-ը մի քանի տարի դեռևս տարածում էր Թոմի և Ջերիի տեսագրոթյամբ տեսաերիզներ ու օպտիկական սկավառակներ:[7][11] 4 տարի անց տեղի ունեցավ «Թոմ և Ջերի: Մանկության տարիներ» մուլտսերիալի թողարկումը, որը պատմում էր Թոմի և Ջերիի մանկության տարիների արկածների մասին: Այն հեռարձակվեց Fox Kids հեռուստաալիքով, ցուցադրվեց ընդամենը 4 եթերաշրջան: Ուիլյամ Հաննայի մահից հետո Hanna-Barbera ստուդիան միավորվեց Warner Bros-ի անիմացիոն բաժնի հետ, իսկ աշխատակիցների մի մասը շարունակեցին աշխատել իրենց նախագծերում: Ջոզեֆ Բարբերան մասնակցում էր «Թոմ և Ջերի: Կատվի առանձնատունը» և «Կարատե-գվարդիա» կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը,[22][24][25] իսկ նրա մահից հետո իրականացվեց մուլտիպլիկացիոն սերիալներ «Թոմի և Ջերիի արկածները» և «Թոմի և Ջերիի շոուի» նոր տարբերակի ցուցադրությունը:[26]

1980-ական թվականներից մուլտֆիլմերի բոլոր դրվագները թողարկվում են Metro-Goldwyn-Mayer և Warner ընկերությունների կողմից VHS տեսաերիզներով, LaserDisc, DVD և Blu-ray կրիչներով:

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենչայզի 70-ամյա պատմության ընթացքում տարբեր ստուդիաների կողմից ստեղծվեցին ընդհանուր առմամբ 163 կարճամետրաժ դրվագներ Թոմի և Ջերիի արկածների մասին, ինչպես նաև 4 մուլտսերիալ և հին թողարկումների 19 ռեմեյկներ՝ նկարահանված «Սինեմասկոպ» ֆորմատով: Բացի այդ, Ուիլյամ Հաննան ու Ջոզեֆ Բարբերան 1957 թվականին ստեղծեցին «Սփայք և Թայք» մուլտֆիլմի 2 սերիաներ, որոնց բովանդակությունը կապ չուներ «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի սյուժեի հետ:

Մուլտֆիլմերի մեծ մասն աննշան ուղղումներով վերահրատարակվեցին Spotlight Collection, Golden Collection և The Chuck Jones Collection ժողովածուներում:[27][28][29][30]

Լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Tom and Jerry - The Magic Ring text.png
Թոմ և Ջերի մուլտֆիլմի պաշտոնական գլխագիր

Առաջին լիամետրաժ մուլտֆիլմը Turner Pictures և Film Roman ընկերությունների կողմից ստեղծված «Թոմը և Ջերին» էր: Նրա պրեմիերան կայացավ 1992 թվականի հոկտեմբերին[31]: Ռեժիսորը անիմատոր Ֆիլ Ռոմանն էր, իսկ երաժշտական ձևավորման հեղինակը Հենրի Մանչինինն էր: Ջոզեֆ Բարբերան, դրվագների ստեղծողներից մեկը, անիմատորների խորհրդատուն էր և նոր սյուժետի գաղափարներ էր առաջարկում[32]: Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսները իրենց տերերի հետ պատրաստվում են տեղափոխվել նոր տուն, բայց չեն հասցնում իրերով բեռնված մեքենայի հետևից: Նրանք երկար ժամանակ թափառում են, մինչև հանդիպում են որբուկ աղջիկ Ռոբին Սթարլինգին: Նրա հայրը մահացել էր Տիբեթում ձնակույտի տակ մնալով, իսկ մայրիկը մահացել էր, երբ աղջիկը դեռ շատ փոքր էր: Սակայն հերոսուհին իմանում է, որ իր հայրը դեռ ողջ է և տուն է վերադառնաում իր անձնական ինքնաթիռով: Այժմ կատուն, մկնիկը և որբուկ Ռոբինը պատրաստվում են գտնել Ռոբինի հայրիկին: Դուրս գալուց հետո մուլտֆիլմը նեգատիվ արձագանքներ ստացավ. քննադատությունը հիմնականում վերաբերվում էր սյուժետին ու երկխոսություններին: Արդյունքում՝ առաջին լիամետրաժ ֆիլմը ԱՄՆ-ում դրամարկղ բերեց ընդամենը 3,5 միլիոն դոլար[33]:

Թոմի և Ջերիի մասնակցությամբ հաջորդ սերիաները ստեղծվեցին Warner Bros.-ի կողմից, որը Hanna-Barbera ստուդիայի փակվելուց հետո 2001 թվական մարտին ձեռք բերեց մուլտֆիլմի իրավունքը[22]: Հենց այդ տարի վիդեոկրիչների վրա ստեղծվեց «Կախարդական օղակ» մուլտֆիլմը: Այն պատմում էր Ջերի մկնիկի արկածների մասին, որը չէր կարողանում դուրս բերել գլխին հագցրած հրաշագործ-տերոջ՝ Թոմի օղակը: Այդ նախագիծն ստեղծվեց Ուիլյամ Հաննայի մահից հետո, որը այնուամենայնիվ հանդիսանում էր մուլտֆիլմի գործադիր պրոդյուսերը և անունը նշված էր մակագրերում:

2005 թվական լույս տեսան միանգամից երկու մուլտֆիլմեր՝ «Թռիչք դեպի մարս» և «Արագավազն ու փափկամազը»[34][35]: Երկու նախագծերի ռեժիսորը Բիլլ Կոպպն էր: Մեկ տարի անց կայացավ լիամետրաժ «Վախեցի՛ր, Բեղավոր» մուլտֆիլմի ցուցադրությունը, որտեղ գլխավոր հերոսները հանդես են գալիս ծովահենների դերում և զբաղված են անմարդաբնակ կղզում գանձերի որոնմամբ:

Սկսած 2007 թվականից մուլտֆիլմերի ստեղծմամբ զբաղվում էին ռեժիսոր և պրոդյուսեր Սփայկ Բրանդտը և Տոնի Չերվոնեն: Նրանց ղեկավարությամբ վարձույթ դուրս եկան 5 ֆիլմեր՝ «Պատմություն Անագե զինվորի մասին»,որը հանդիսանում էր Չայկովսկ/ու նույնանուն բալետի ադապտացիան, «Շերլոկ Հոլմսը», որը պատմում էր Լոնդոնում թանկարժեք իրերի կորստի մասին, «Հրաշագործը Օզ երկրից», որի սյուժեի հիմքում «Հրաշագործը Օզ երկրից»-ն էր, «Ռոբին Հուդն ու Մկնիկ-Զվարճասերը», որի սյուժեն հիմնված էր Ռոբին Հուդի մասին բալլադի վրա[36] և «Հսկայական արկած»-ը[37]:

Երաժշտական ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Film Score Monthly լեյբլի կողմից թողարկվեց Tom and Jerry and Tex Avery Too! Volume 1: The 1950s ալբոմը: Երկու կոմպակտ դիսկերի բովանդակությունը Սքոթն Բրեդլիի «Թոմ և Ջերի» և «Դրուպի» մուլտֆիլմերի համար ստեղծած երաժշտությունն է: Սաունդթրեքը ներառում է ընդամենը 25 երգեր:[38]

Ապրանքներ և այլ արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Թոմն ու Ջերին շատ հանրաճանաչ էին, հայտնվեցին կոմիքսներում. նրանց մասնակցությամբ առաջին համարը դուրս է եկել 1942 թվականին որպես Our Gang Comics կոմիքսների մաս, որոնց սյուժեն «Չարաճճիներ» հեռուստասերիալի ադապտացիան էր: Կոմիքսներն ավելի ուշ կոչվեցին «Թոմի և Ջերիի կոմիքսներ»: Ամսագիրը թողարկվում է տարբեր երկրներում մինչ օրս:[39][40] Բացի կոմիքսներից տարբեր հրատարակիչների կողմից ստեղծվեցին մի շարք տեսախաղեր Nintendo Entertainment System, Super NES, Nintendo 64, PlayStation 2, Xbox, Nintendo GameCube և այլ կոնսոլների համար:[41] Տարբեր արտադրողների կողմից մինչ օրս արտադրվում են սննդամթերքի տարբեր տեսակներ՝ հերոսների պատկերներով, ինչպես նաև փափուկ խաղալիքներ և տարբեր հուշանվերներ:[42][43]

Արձագանքներ և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ կատվի և Ջերի մկնիկի արկածները համաշխարհային ճանաչում գտան և հանդիսատեսի կողմից հիշվեցին առաջին հերթին հերոսների և հետնանկարների ցայտուն պատկերներով, սյուժետային գծերով և երաժշտական ձևավորմամբ: Մուլտֆիլմի 7 դրվագներ արժանացան «Օսկար» մրցանակի:[14] Սակայն մուլտֆիլմին հանրաճանաչություն բերեցին նաև բռնության և դաժանության տեսարանները, վատ սովորությունների ցուցադրությունը և այլ ազգությունների նկատմամբ կարծրատիպերը, ինչը լրագրողների և փոքր երեխաների ծնողների կողմից բազմիցս կշտամբանքի առիթներ է տվել:[4][5][44][45] Սակայն ինքը՝ Ուիլյամ Հաննան համաձայն չէր այդ կարծիքների հետ. նա գտնում էր, որ իր ամբողջ աշխատանքը (այդ թվում նաև «Թոմը և Ջերին») ուղղված է գլխավոր հերոսների միջև բարեկամական մթնոլորտի ձևավորմանը և ուղղորդում է երեխաներին ճիշտ արարքների:[46] Ինդեպենդենտի լրագրող Թոմ Վալանսը, Ուիլյամ Հաննայի մասին հոդվածում գրում էր, որ դրվագների մեծ մասը «անիմացիայի գլուխգործոցներ են»:[2] Նա ավելի ուշ հիշեց Ջերի մկնիկի դերը «Բարձրացնել խարիսխը» մյուզիքլում: Նրա խոսքերով, այդ երաժշտական ֆիլմը «կենդանի դերասանների և անիմացիայի հիանալի համադրության» լավագույն օրինակ է:[7][22] MADtv-ի քննադատները գովում էին կարճամետրաժ ֆիլմերը կատակերգական պատմությունների համար, որոնք, նրանց խոսքերով, հետագայում իրենց ազդեցությունը թողեցին այլ ընկերությունների ստեղծած մուլտֆիլմերի վրա[47]:

Շատ քննադատներ և երկրպագուներ Rembrandt Films ստուդիայի մուլտֆիլմերը համարում են ամենաչստացվածը մուլտսերիալի ողջ պատմության ընթացքում: Այնուամենայնիվ, Ջին Դեյչը մշտապես պաշտպանել է իր աշխատանքը, հայտարարելով, որ շատերը չեն ընկալել չեխական մուլտիպլիկացիայի առանձնահատկությունները. նա չէր սիրում «Թոմը և Ջերին»՝ բռնության և դաժանության համար:[48] Չակ Ջոնսի ստեղծած դրվագները հանդիսատեսի կողմից շատ ավելի լավ գնահատականների արժանացան, քան չեխ ռեժիսոր Ջին Դեյչի աշխատանքները:

Մուլտսերիալի Hanna-Barbera և Filmation-ի ստեղծած ճյուղավորումներն ու առանձին կինոֆիլմերը մեծ ոգևորությոն չառաջացրին: Հիմնականում քննադատությունն ուղղված էր «Թոմի և Ջերիի շոուն» և «Թոմ և Ջերի:Կատակերգական շոու»-ն նախագծերին. որպես թերություն հիմնականում մատնանշվում էին տրված դրվագների թույլ սյուժեները: Լրագրող Թոմ Վալանսը Ջոզեֆ Բարբերայի մասին հոդվածում նշում էր, որ բացի պատմություններից, Hanna-Barbera-ի ֆիլմերը շատ թերություններ ունեին. օրինակ՝ անիմատորներն արտադրության ծախսերը նվազեցնելու նպատակով հաճախ էին սահմանափակ անիմացիա օգտագործում:[7] Սակայն կենդանության օրոք ինքը՝ Բարբերան ասել էր, որ առանց այդ հնարքների իրենց շատ նախագծեր մեծ ծախսերի պատճառով հեռուստատեսությամբ չէին ցուցադրվելու և ստիպված կլինեին, իր խոսքերով, նոր աշխատանք փնտրել:[49]

«Թոմը և Ջերին: Ֆիլմ» լիամետրաժ մուլտֆիլմի թողարկումը բացասական վերաբերմունքի արժանացավ տեսաբանների և հանդիսատեսի կողմից. նրանց հիմնականում դուր չեկան հերոսների երկարաշունչ երկխոսությունները և սյուժեն, որում կատուն և մկնիկը բավականաչափ ուշադրության չէին արժանացել:[50][51] Սակայն Warner Bros ընկերությունը, ձեռք բերելով ապրանքային նշանի և դրվագների իրավունքը, փորձեց վերացնել մուլտֆիլմերի յուրաքանչյուր ցուցադրությունից հետո կուտակվող թերությունները:

IGN կայքը վերը նշված մեդիաֆրանշեզին «100 լավագույն անիմացիոն շոուների» շարքում շնորհեց 66-րդ տեղը:[52] 2000 թվականին Time ամսագիրը «Թոմը և Ջերին» անվանեց բոլոր ժամանակների լավագույն հեռուստատեսային շոուներից մեկը:[53]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Կատեգորիա Մրցանակակիր կամ թեկնածու Արդյունք
1941 «Օսկար» 13-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Կատուն հարված է ստանում» Առաջադրված [54][55]
1942 «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Սուրբ Ծննդյան նախորդող գիշերը» Առաջադրված [54][55]
1943 «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Աստղագծավոր մուկ» Հաղթանակ [54][55]
1944 «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Մկնային տհաճություններ» Հաղթանակ [54][55]
1945 «Օսկար» 17-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Պահպանե՛ք լռություն» Հաղթանակ [54][55]
1946 «Օսկար» 18-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Կատվային համերգ» Հաղթանակ [54][55]
1947 «Օսկար» 19-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Բժիշկ Ջեքիլ և Պարոն Մուկ» Առաջադրված [54][55]
1948 «Օսկար» 20-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Փոքրիկ որբուկ» Հաղթանակ [54][55]
1949 «Օսկար» 21-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Հասունացրո՛ւ քո տհաճությունները» Առաջադրված [54][55]
1950 «Օսկար» 22-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Ջերիի զարմիկը» Առաջադրված [54][55]
1952 «Օսկար» 24-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Երկու մուկ-հրացանակիրը» Հաղթանակ [54][55]
1953 «Օսկար» 25-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Յոհան մկնիկը» Հաղթանակ [54][55]
1954 «Օսկար» 26-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Տուշե, մսյո Կատու» Առաջադրված [54][55]

Նշանակությունը զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թոմն ու Ջերին» բազմիցս ընդօրինակվել են այլ մուլտսերիալներում, օրինակ՝ «Սիմփսոններ»-ում, որտեղ կարճամետրաժ դրվագներով ցուցադրվում էր մկան հետապնդող կատվի մասին պատմող «Խուտուտիկի և Չանգռանի շոուն»[6][56]: Ջերին հանդես է եկել երաժշտական «Բարձրացնել խարիսխը» ֆիլմում, որտեղ նա պարում էր Ջին Քելլիի հետ[2]: Տվյալ տեսարանը հայտնվեց «Գրիֆինների ընտանիք»-ի «Ճանապարհ դեպի Ռեպպերտ» դրվագում, որտեղ մկնիկը փոխարինվել էր Սթյուի Գրիֆինով: Մեկ այլ մեծ էկրանային մյուզիքլում՝ «Dangerous When Wet»-ում գլխավոր հերոսները նավարկում էին Էսթեր Ուիլյամսի հետ[3]: Պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը նույնպես պլանավորել էր Թոմին և Ջերիին ներառել «Ով է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմի հիմնական սյուժետային գծում, սակայն նա չկարողացավ պայմանավորվածության գալ իրավատեր Turner Entertainment ընկերության հետ: Չնայած դրան, ֆիլմում որպես կամեո հայտնվեցին Սփայք և Դրուպի շները[57]: Գրող Սթիվեն Միլհաուզերը ստեղծեց «Մուկը և Կատուն» (անգլ.՝ Cat 'n' Mouse) կարճ պատմությունը, որտեղ հերոսների զույգը հակադությունների մեջ է և միմյանց հանդեպ դավեր է նյութում:

Բացի ընդօրինակումներից, «Թոմ և Ջերի» անվանումը դարձավ «մուկն ու կատու խաղի» փոխաբերության հոմանիշը: «Jackass»-ից Ջոնի Նոքսվիլը նույնպես նշում էր, որ ֆիլմում հնարքների մեծ մասը վերցրել է տվյալ մուլտֆիլմից[47]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և անցած հարյուրամյակի մուլտֆիլմերում, «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում ևս երևան էին գալիս ռասայական խտրականության և ռասսայական կարծրատիպների դրսևորումներ: Դրանք առաջ են գալիս, օրինակ՝ պայթյունների ժամանակ, որոնցից հետո կերպարների դեմքերը ներկվում են կեղտոտ սև գույնով, մեծանում են շուրթերը և առաջանում են «աֆրոհյուսեր»: Սակայն ամենավիճելի տարրը շոուի մեջ Թոմի աֆրոամերիկացի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի հայտնվելն էր, որը խոսում է կաղապարային «սև առոգանությամբ» և վախենում է կրծողներից: Ջոզեֆ Բարբերան, ով պատասխանատու էր սյուժետային գծի համար, պնդում էր, որ «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում կատակներն արտահայտում են ոչ թե իր ռասայական նախապատվությունները, այլ անցած դարի 40-ականների մթնոլորտը, երբ այդ հիմնախնդիրը մուլտֆիլմերում շրջանցում էին:[8] Այնուամենայնիվ, այդպիսի կարծրատիպերը հեռուստադիտողների կարծիքով, այժմ համարվում են ռասիստական, և դրանց մեծ մասը ներկա ժամանակներում մոնտաժվել են կամ հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում:[58] Հեռուաստաէկրանին հազվադեպ չէին հայտնվում օրիգինալ դրվագներն առանց ցենզուրայի, բայց մեծ մասամբ Մայրիկ-Երկու հողաթափի ձայնը վերահնչյունավորում էր մեկ այլ, իռլանդական առոգանությամբ խոսող դերասանուհի:

«Spotlight Collection» հավաքածուի մեջ դերասանուհի Վուփի Գոլդբերգը հանդիսատեսին նախազգուշացնում է մուլտֆիլմերում պոտենցիալ վիրավորական նյութերի մասին և նշում է, որ «դրանք ճիշտ չէին առաջ, ճիշտ չեն նաև այսօր»: Պատասխանատվությունից խուսափելու այդպիսի ձև է կիրառվել նաև «Tom and Jerry Golden Collection: Volume 1» հավաքածուի մեջ.[59]

Aquote1.png Մուլտֆիլմերը, որոնք դուք պատրաստ եք դիտել, հանդիսանում են իրենց ժամանակի արտադրանք: Դրանք կարող են պատկերել որոշ էթնիկ և ռասայական նախապաշարումներ, որոնք սովորական երևույթ էին ԱՄՆ-ում: Այդ պատկերացումները սխալ էին իրենց ժամանակին, սխալ են նաև այսօր: Չնայած այժմ նրանք չեն արտահայտում ժամանակակից հասարակության և Warner Bros.-ի կարծիքը, այդ մուլտֆիլմերը ներկայումս ներկայացված են այնպես, ինչպես ի սկզբանե ստեղծվել են, քանի որ այլ կերպ վարվել նույնը կլիներ, ինչ պնդել, որ այդպիսի նախապաշարումներ երբեք չեն եղել:
Aquote2.png

Հանդիսատեսի ուշադրությունը հատկապես գրավել էր հերոսների ծխելը, որոնք, նրանց խոսքերով, քարոզում են այդ վնասակար սովորույթը երեխաների շրջանում: Սակայն այդ հարցը այնքան էլ չշոշափվեց մինչև 2006 թվականը, երբ բրիտանական Boomerang հեռուստաալիքը սկսեց կտրել ծխելու դրվագներով կադրերը: Սակայն այդպիսի պրակտիկա ոչ բոլորի կողմից էր կիրառվում. OFCOM հանձնաժողովը որոշեց, որ այդպիսի պահերը կարելի է ցենզուրայի չենթարկել, այլ մի փոքր խմբագրել:[60]

Մուլտֆիլմի հեռարձակումը ԱՄՆ սահմաններից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թոմն ու Ջերին» սերիալի ընթացքում տեղի ունեցող փոքրաքանակ երկխոսությունների շնորհիվ այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Մուլտֆիլմը 1960-ականների կեսին սկսեցին ցուցադրել աշխարհի շատ երկրներում, այն շարունակում են ցուցադրել նաև այսօր: Եվրոպայում, ինչպես ԱՄՆ-ում, սերիաների մի մասը ենթարկվել է ցենզուրայի՝ կտրել են Թոմի մասնակցությամբ այն դրվագները, երբ նա ծխախոտ է ծխում, իսկ Երկու-Հողաթափ-Մայրիկը նորից է կրկնագործվել: Որոշ դեպքերում մուլտֆիլմը օգտագործում են այլ ծրագրերի ցուցադրման գրաֆիկի խախտման դեպքում՝ հեռարձակման շարքը լրացնելու համար:

«Թոմն ու Ջերին» մեծ տարածում գտավ նախկին ԽՍՀՄ-ի ու սոցիալիստական այլ երկրների տարածքում 1980-ականների սկզբին, երբ լայն տարածում գտան վիդեոմագնիտոֆոնները ու կեղծ վիդեոերիզները: Հաճախ թարգմանությունները միաձայն էին, իսկ պատկերի որակը ցածր էր: Մուլտֆիլմը նաև ցուցադրվում էր կաբելային հեռուստատեսությամբ TV-6[61] ալիքով, որի համատերն էր ամերիկյան մեդիամագնատ Թեդ Թորներն էր, ինչպես նաև Cartoon Network-ով[23][62]: Մուլտֆիլմը ենթարկվել է խիստ քննադատության Ղազախստանում տեղի մուլտիպլիկատորների ընկերության կողմից, որոնք պահանջում էին դրա արգելումը:

Մուլտֆիլմը նաև հետաքրքրություն է առաջացնում Ճապոնիայում ու հաճախ հեռարձակվում է հեռուստացույցով: 2005 թվականին TV Asahi ալիքը հարցում է անցկացրել 18-60 տարեկան մարդկանց մեջ: Մարդկանց կարծիքով, «Թոմն ու Ջերին» բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմն է՝ լինելով միակը, որը ստեղծվել է ոչ ճապոնական ստուդիայի կողմից [63]: Հայաստանում ևս ֆիլմը մեծ ճանաչում ունի: Սակայն ֆիլմի հայերեն թարգմանություն կամ կրկնօրինակում չի կատարվել: Տարածված են կամ բնօրինակով, կամ ռուսերեն՝ Յուրի Ժավովի թարգմանությամբ DVD-ները:

Նոր «Թոմ և Ջերի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վաղ անցյալում Warner Bros. ընկերությունը հայտնել է, որ պլանավորում է Թոմի և Ջերիի մասին ամբողջական կինոֆիլմի նկարահանում: Նոր ֆիլմը կստեղծվի կինեմոտոգրաֆիայի ոլորտի նորագույն համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ: Արտադրողները խոստացել են, որ այդ ֆիլմը դառնալու է փրիքյուըլ (prequel-նախաբան), որը կպատմի, թե իրականում ինչպես են ծանոթացել երկու անհաշտ թշնամիները: Ապագա ֆիլմի պրոդյուսերը հանրաճանաչ Դեն Լինն է, ով նաև հանրությանը հայտնի «Տերմինատոր. և կգա փրկիչը» ֆիլմի պրոդյուսերն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Подолян Ольга. (24 марта 2011 год)։ «Главному игроку в «кошки-мышки» сегодня исполнилось бы 100 лет» (ռուսերեն)։ Вести.ру։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Vallance Tom. (24 марта 2001 года)։ «William Hanna» (անգլերեն)։ The Independent։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17–ին 
  3. 3,0 3,1 «William Hanna Dies at 90; Created Cartoon Characters»։ The New York Times։ 23 марта 2001 года։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին 
  4. 4,0 4,1 Hanna, William; Barbera, Joseph; Sennett, Ted., The Art of Hanna-Barbera: Fifty Years of Creativity, Нью-Йорк, «Viking Studio Books»։
  5. 5,0 5,1 Smoodin Eric։ «Cartoon and Comic Classicism: High-Art Histories of Lowbrow Culture»։ American Literary History (Օքսֆորդ, Բրիտանիա: Oxford University Press) 4 (1 (1992)) 
  6. 6,0 6,1 Whitworth Melissa (20 декабря 2006 года)։ «Master cartoonist who created Tom and Jerry draws his last»։ The Daily Telegraph (անգլերեն)։ էջ 9 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Vallance Tom (6 декабря 2006 года)։ «Joseph Barbera» (անգլերեն)։ Лондон: The Independent։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին 
  8. 8,0 8,1 Maltin Leonard. (1997)։ Interview with Joseph Barbera (Digital)։ Archive of American Television 
  9. 9,0 9,1 {{{заглавие}}}. — Hal Leonard Corporation.
  10. Barbera, Joseph. {{{заглавие}}}. — Turner Publishing.
  11. 11,0 11,1 11,2 «Cartoon creator Joe Barbera dies» (անգլերեն)։ Dallas Morning News / Associated Press։ 18 декабря 2006 года։ Վերցված է 2013-08-17 
  12. McDougal, Dennis. Five Easy Decades: How Jack Nich olson Became the Biggest Movie Star in Modern Times. — John Wiley & Sons.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Deitch Gene. (2001)։ «Tom & Jerry: The First Reincarnation» (անգլերեն)։ Animation World Network։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-20-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 19 
  14. 14,0 14,1 Glendinning Lee (19 декабря 2006 года)։ «Joe Barbera, creator of cartoon classics, dies at 95» (անգլերեն)։ Лондон: The Guardian։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17–ին 
  15. 15,0 15,1 «Rare Tom & Jerry Cell» (անգլերեն)։ Rembrandt Films։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17–ին 
  16. MacDougall Kent. (11 июня 1962 года)։ «Popeye, Tom & Jerry Join Trend to Shift Production Overseas» (անգլերեն)։ The Wall Street Journal։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 19 
  17. 17,0 17,1 17,2 P. Lehman, Christopher. {{{заглавие}}}. — McFarland & Company.
  18. Grimes William. (27 апреля 2010 года)։ «Allen Swift, Voice Actor for Radio and TV, Dies at 86» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 19 
  19. Pratt, Doug. {{{заглавие}}}. — Douglas Pratt.
  20. «Censored MGM Cartoons»։ Golden Age Cartoons։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-02-05-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24–ին 
  21. P. Lehman, Christopher. {{{заглавие}}}.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Carlson Jen. (19 декабря 2006 года)։ «Joseph Barbera, 1911–2006» (անգլերեն)։ Gothamist։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին 
  23. 23,0 23,1 «Шоу Тома и Джерри»։ 2х2։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3–ին 
  24. «Tom and Jerry return to TV» (անգլերեն)։ Daily Mail։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-06-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին 
  25. «Photos - The Karate Guard» (անգլերեն)։ Music By Michael Giacchino։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-16-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին 
  26. «Tom and Jerry on DVD, Release Info, Reviews, News» (անգլերեն)։ TVShowsonDVD.com։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19–ին 
  27. «Tom & Jerry: The Golden Collection Volume Two Blu-ray»։ Blu-ray.com։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին 
  28. Lambert David.։ «Tom and Jerry - Blu-ray and DVD Releases Announced for 'Golden Collection Volume 2'»։ TVShowsOnDVD.com։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին 
  29. «Tom and Jerry - The Chuck Jones Collection DVD Information»։ TVShowsOnDVD.com։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին 
  30. «Tom and Jerry - Spotlight Collection - The Premiere Volume DVD Information»։ TVShowsOnDVD.com։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին 
  31. McBride Joseph. (1 октября 1992 года)։ «Review of Tom and Jerry: The Movie»։ Variety (անգլերեն)։ Reed Business Information։ Վերցված է 2013 թ․ մայիսի 8 
  32. Barbera, Joseph, My Life in 'Toons: From Flatbush to Bedrock in Under a Century, Ատլանտա, «Turner Publishing», 1992 — 234–239 էջ, ISBN 1570360421։
  33. «It's Tough to Stay Afloat in the Film-Cartoon Biz : Movies: Disney's hits prove that it can be done, but other firms lack marketing savvy and a competitive product, animators say»։ Los Angeles Times։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16–ին 
  34. «Tom and Jerry Blast Off to Mars Blu-ray»։ Blu-ray.com։ 13 сентября 2012 года։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին 
  35. «Tom and Jerry: The Fast and the Furry Blu-ray»։ Blu-ray.com։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16–ին 
  36. Liu Ed. (9 августа 2012 года)։ «PR: «Tom & Jerry: Robin Hood and His Merry Mouse» Comes to Blu-ray and DVD on October 2, 2012»։ ToonZone։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16–ին 
  37. «Tom and Jerry's Giant Adventure Blu-ray»։ Blu-ray.com։ 25 апреля 2013 года։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16–ին 
  38. «Tom and Jerry & Tex Avery Too! - Volume 1: The 1950s» (անգլերեն)։ Moviegrooves.com։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին 
  39. «О журнале - Том и Джерри»։ Эгмонт-Россия։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6 
  40. «Tom and Jerry Comics» (անգլերեն)։ Golden Age Cartoons։ 25 августа 2006 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-08-25-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7 
  41. «Tom & Jerry games» (անգլերեն)։ MobyGames։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին 
  42. Домброва Елена. (1 февраля 2011 года)։ «Том и Джерри в молоке»։ Avertology, Ведомости։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4–ին 
  43. «Герои Warner Bros. завоевывают любовь россиян»։ Avertology։ 8 июня 2009 года։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4–ին 
  44. «Телевизор и дети» (ռուսերեն)։ News Line Expo։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 8 
  45. Лицкевич Ольга. (13 декабря 2012 года)։ «Кто лучше - Том и Джерри или Волк из «Ну, погоди»!?» (ռուսերեն)։ Комсомольская правда։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7 
  46. Hanna, William; Ito, Tom. {{{заглавие}}}. — Da Capo Press.
  47. 47,0 47,1 Knoxville Johnny.։ «Behind the Scenes with Johnny Knoxville»։ Vice Magazine (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-14-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 11 
  48. Nessel Jen. (9 августа 1998 года)։ «...a spicy, funny memoir!» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 19 
  49. Walls, Paul. Animation and America. — Rutgers University Press.
  50. Solomon Charles. (30 июля 1993 года)։ «Movie Review: Tom and Jerry: A Bland Cat-and-Mouse Chase : The formulaic story feels like a rerun and borrows characters from many other classics»։ Los Angeles Times։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին 
  51. «Tom and Jerry - The Movie»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին 
  52. «IGN - 66. Tom and Jerry» (անգլերեն)։ IGN։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7 
  53. «Этот день в истории бизнеса: компьютер проиграл человеку, родились «Том и Джерри»» (ռուսերեն)։ Forbes։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14–ին 
  54. 54,00 54,01 54,02 54,03 54,04 54,05 54,06 54,07 54,08 54,09 54,10 54,11 54,12 «William Hanna - Movie and Film awards» (անգլերեն)։ Allmovie։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին 
  55. 55,00 55,01 55,02 55,03 55,04 55,05 55,06 55,07 55,08 55,09 55,10 55,11 55,12 «Joseph Barbera - Movie and Film awards» (անգլերեն)։ Allmovie։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին 
  56. «Защита ретушью» (ռուսերեն)։ Коммерсантъ-Online։ 30 августа 2012 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 8 
  57. Kagan, Norman. {{{заглавие}}}.
  58. «Из «Тома и Джерри» вырезали неполиткорректные сцены» (ռուսերեն)։ НТВ։ օգոստոսի 11, 2013 года։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14–ին 
  59. Гарин Пётр. (13 августа 2013 года)։ «За «Тома и Джерри» вступились поклонники» (ռուսերեն)։ Вести-FM։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24–ին 
  60. «Smoke's no joke for Tom and Jerry» (անգլերեն)։ BBC։ օգոստոսի 21, 2006։ Վերցված է 2013 թ․ մայիսի 12 
  61. Գոլուբյով Պավել (փետրվարի 20, 2013 թ.)։ «Թոմն ու Ջերին»։ «Честное слово» 
  62. «THT ալիքի 2012 թվականի ապրիլի 20-ի հեռուստահաղորդումը»։ ТНТ 
  63. «Internet Archive Wayback Machine»։ TV Asahi։ 2005 թվականի նոյեմբերի 24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]