Ռազմատենչ մկնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռազմատենչ մկնիկ
անգլ.՝ The Yankee Doodle Mouse
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրպրոպագանդիստական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՈւիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ՍցենարիստՋոզեֆ Բարբերա և Ուիլյամ Հաննա
ՀնչյունավորումՈւիլյամ Հաննա
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն8 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
Թվական1943
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
ՊարգևներՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

«Ռազմատենչ մկնիկ» (անգլ.՝ The Yankee Doodle Mouse), «Թոմը և Ջերրի» մուլտֆիլմի տասնմեկերորդ էպիզոդ: Էպիզոդը արժանացել է Կինոարվեստի Ամերիկյան Ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակին: Այդ էպիզոդում Թոոմի և Ջերիի հակամարտությունը ունի հղումներ երկրորդ համաշխարհային պատերազմին: Հեռարձակման ամսաթիվը՝ 1943 թվականի[1] հունիսի 26-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմը և Ջերրին «պատերազմ» են խաղում: Ջերրին խաղում է ամերիկական բանակի կողմից, իսկ թշնամու դերը իր վրա է վերցրել Թոմը: Ջերրին պաշտպանվում է Թոմի վրա կրակելով տոմատով, ձվերով, շամպայնի շշերի կափարիչներով և նույնիսկ աղյուսով:

Aquote1.png Բռնված կատուն նույնպես խորտակված է: Aquote2.png


Դա հղում է — սովետական զինվորականներից մեկի հանրահայտ զեկուցագիրը ասում է «Թշնամու նավերը տեղում ենք խորտակում»: Ջերրին կռվի դաշտը ուսումնասիրում է բունկերից՝ պերիսկոպի օգնությամբ (ջրի կորեցրած խովովակով): Թոմը մոտենում է բնին, մոտեցնում է պանրի կտորը և թափահարում է փայտամուրճով՝ հարվածի համար: Ջերրին բացում է գաղտնի պահարանը և նրա հետևից Թոմի վրա է ընկնում տախտակը: Ջերրին տախտակի վրայից հեռանում է «Ջիպով» (քերիչ, կապված հին խաղալիքի անիվներին): «Ջիպը» գնում է Թոմի վրայով, մասամբ քերում կատվի բուրդը և կոտրվում՝ հարվածելով ձողին: «Ջիպի» մեջից դուրս թռչող Ջերրին վայրեջք է կատարում և ալյուրով լի պարկը օգտագործում որպես ծխային նռնակ: Թոմը ալյուրի պատճառով ոչինց չի տեսնում և Ջերրին, որը ամեն ինչ լավ տեսնում է (քանի որ գետնին ալյուր չկա), Թոմին մի քանի անգամ խփում է տախտակով, սկզբից հետևին, հետո մի անգամ դեմքին:

Պրեզենտացիայից ջնջված դրվագը.

Ջերրին փախչում է իր բունը, Թոմը վազում է Ջերրիի հետևից և նրա գլուխը մնում է բնում: Ջերրին հարվածում է Թոմի գլխին պտուտակաբանալով: Թոմը բղավում է ցավից, իսկ Ջերրին նրա լեզվին է կպցնում զինվորական շտամպ:

Aquote1.png Թշնամին մտնում է մի քանի լավ կերպարանքների մեջ: Aquote2.png


Թոմը սաղավարտով զինված հրատեխնիկայի և պայթուցիկների մի ամբողջ զինանոցով, դինամիտը նետում է: Ջերրիի վրա, բայց նրան հաջողվում է նետել դրանք Թոմի վրա և դրանք պայթում են Թոմի մոտ: Ջերրին Թոմի ետևում թղնում է մի մեծ դինամիտ և փախչում է: Թոմը շրջում է գլուխը և շատ վախենում, սակայն դինամիտը պտտվում է մատրյոշկայի սկզբունքով և, վերջապես, մնում է միայն փոքրիկ պայթուցիկ: Թոմը վերցնում է այն՝ համոզված լինելով, որ այն շատ անվնաս է, բայց մինի-պայթուցիկը շատ ուժեղ պայթում է: Ջերրին ցատկում է «ինքնաթիռի» մեջ (ձվերի արկղ) և թռչում է: «Ինքնաթիռը» Թոմին ռմբակոծում է լամպերով և բանանով: Նյարդայինացած Թոմը թաքնվում է տակառի մեջ, վերցնում է հռոմեական մոմ և հրավառությամբ պայթացնում է Ջերիի «ինքնաթիռը», ինչպես զենիթային զենքից: Ջերրին իջնում է օդապարիկով (կրծկալ) և փախչում է «կենդանի և խելացի» հրթիռներից, որոնցով իր վրա կրակում էր Թոմը, և որոնք որոշեցին համառորեն ընկնել մկնիկի հետևից: Ջերրին խելացիորեն հրթիռները խողովակի միջով ուղարկում է Թոմի վրա՝ տակառի մեջ, և դրանք պայթում են: Տակառի մնացորդները հեծանիվ են ձևավորում, որով Թոմը մխրճվում է պատի մեջ: Ուշքի գալով՝ Թոմը վազող Ջերրիի վրա կրակում է ծծիչ փամփուշտներով ատրճանակով: Փամփուշտները Ջերրիի պոչը սեխմում է բնի պորտալին: Ջերրին կատվի մոտ գերի է ընկնում: Թոմը ուզում եր կապել մկնիկին մեծ հրավառություն-հրթիռին, բայց ինքն իրեն է կապում: Հրթիռը Թոմին երկինք է տանում և պայթում է: Ջերրին հպարտությամբ հրավառվում է ամերիկայի դրոշը, առաջացած «երկնային կրակներից» և պայթյուններից:

Aquote1.png Ուղարկեք ավելի կատուներ: Aquote2.png


Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիաների հին ցուցադրություններում Cartoon Network-ով թեյնիկի պայթյունից հետո եկող դրվագը հանված էր, սակայն նոր ցուցադրություններում այն վերականգված էր: «Արևածաղկի դեմքով» Գեգը կգործարկվի ևս երկու սերիաներում («The Dog House» և «Safety Second»):
  • «Ուղարկեք ավելի կատուներ» արտահայտությունը հղում է հանդիսանում Ուեիքի կռվի ժամանակ ամերիկական հրամանատարի «Ուղարկեք ավելի ճապոնացիներ» արտահայտությանը:
  • «Թոմ և Ջերրիի» առաջին սերիան արժանացել է «Օսկարի», ինչի արդյունքով գլխավոր տիտրերը փոփոխվեցին 1950 թվականին՝ վերահրատարակման ժամանակ, և հեռուստատեսությամբ հեռարձակվում են մինչ օրս:
  • «Ջերրիի օրագրին» համաձայն՝ այս մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունեցել հունիսի 4-ին, ԱՄՆ-ի անկախության օրը:
  • Սա առաջին մուլտֆիլմն է, որտեղ Թոմը մահանում է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]