Nit-Witty Kitty

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nit-Witty Kitty
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՋոզեֆ Բարբերա
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն6 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
ՊրիկվելSlicked-up Pup?
ՍիկվելCat Napping?
Թվական1951

Nit-Witty Kitty (անգլ.՝ Գլուխը կորցրած կատվիկը, Մի խփեք կատվի գլխին, Սրամիտ կատուն), Թոմն ու Ջերին մուլտսերիալի 61-րդ սերիան։ Թողարկվել է 1951 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այս դրվագում կատուն մոռանում է իր դերը, իրեն պահում է մկան նման, իսկ Ջերին իր պարտքն է համարում ամեն ինչ վերադարձնել իր նախկին տեղը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմը հետապնդում է Ջերիին` մայրիկի շուրջը վազելով։ Մայրիկը ուզում է ցախավելով խփել մկնիկին, սակայն դիպչում է Թոմին։ Հարվածից հետո Թոմը կորցնում է իր հիշողությունը և իրեն սկսում է պահել մկան նման։ Մայրիկը վախից բարձրանում է սեղանի վրա, իսկ Թոմը գցում է նրան սեղանի վրայից։ Կատուն սկսում է պանիր ուտել։ Նեղացած Ջերին իր բույն է գնում, իսկ Թոմը հետևում է նրան։ Ջերին լսում է մայրիկի և բժշկի խոսակցությունը, որի ժամանակ նրանք ասում են, որ Թոմի մոտ ամնեզիա է։ Խոսակցությունից հետո մայրիկը քայլակներով փախչում է կատվից, սակայն Թոմը խլում է նրանից քայլակները, և նա ընկնում է։

Ջերին փորձում է բուժել Թոմի ամնեզիան` գլխին ուժեղ հարվածելով։ Ջերին խփում է Թոմի գլխին տարբեր կերպ, և յոթերորդ հարվածից դա նրան հաջողվում է։ Թոմի հիշողությունը վերականգնվում է։ Ջերին ուրախանում է և փախչում է դեպի իր բույնը։ Թոմը պառկում է քնելու։ Այդ ժամանակ մայրիկը մոտենում է Թոմին և խփում է նրա գլխին մահակով։ Թոմը, նորից մուկ դառնալով, վերադառնում է իր բույնը։

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ում ցուցադրելու համար կտրվել են մայրիկի բոլոր ակնարկները։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվականին «Shutter Bugged Cat» սերիայում օգտագործվել են մեջբերումներ մուլտֆիլմից։
  • Ափսեների դարակը կա նաև «Puss Gets the Boot» սերիայում։
  • Սա այն 13 սերիաներից մեկն է, որն ավարտվում է Թոմի հաղթանակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 368—369. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]